ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.10.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Շատերն են հիշում ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի` հակաընտանեկան օրենքի լսումներին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԻ հուզումնալից ելույթը: Տիկին գնդապետը մի զարմանալի սրտաճմլիկ պատմություն հնչեցրեց, թե ինչպես է ամուսնուց ծեծ կերած կինը դիմել իրենց, սակայն դրանից հետո դաժանաբար ծեծվում էր ամեն օր եւ ոստիկանությունն անզոր էր որեւէ բան անելու: Անշուշտ, տարօրինակ է, որ ծանր հանցագործություն հանդիսացող խոշտանգման պարագայում ոստիկանությունն իբր անօգնական է, սակայն փոքր-ինչ անց այդ նույն ելույթի շնորհիվ պարզվեց, թե ինչու ոստիկանության գնդապետը ոստիկանությունը զարմանալիորեն ներկայացնում էր, կներեք, փալասի դերում:  Տիկին Դուրյանն արտաբերեց հետեւյալ դարակազմիկ ֆրազը. «Յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ բռնությանը ենթարկվող երեխա»: Ահա թե ուր է թաղված շան գլուխը` տիկին գնդապետը ակամա հաստատեց, որ որոշ շրջանակներ անհագ ցանկություն ունեն տոտալ հսկողություն սահմանել անխտիր բոլոր ընտանիքների նկատմամբ: Դե, հասկանում եք, որ դա կդառնա շատ յուղոտ կոռուպցիոն «կերակրատաշտ», ուստի էլ չենք զարմանում, թե ինչու այնուհետ տիկին ոստիկանուհին այդքան բորբոքվեց, երբ լրագրողները հետաքրքրվեցին նրա գույքով եւ ունեցվածքով:
Իսկ նույն խորհրդարանում բացահայտվեցին եւ առողջապահության «արդյունավետ մենեջեր» ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ «արդյունավետ մենեջմենթի» ապշեցուցիչ պտուղները: Հայաստանում անպտուղ ընտանիքներին վերարտադրողական օգնությունից ստիպված ենք հրաժարվել: Այս մասին հոկտեմբերի 18-ին` ԱԺ-ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը: 2017 թվականին անզավակ զույգերին վերարտադրողական օգնության համար 78.6 մլն դրամ էր հատկացվել: Իսկ ծրագրի արդյունքում ծնող էր դարձել միայն 6 զույգ: Ստացվում է` ամեն երեխայի համար 12-13 մլն դրամ է ծախսվել: Եվ հետո փախնախարարն ասաց, որ բյուջեն սահմանափակ է, եւ դա էր ծրագիրը փակելու պատճառը: Այ քեզ բան, սկզբում բավականին կարգին գումարը ծախսվում է, մեղմ ասած, կասկածելի անարդյունավետությամբ (ավելին չենք ասում, որպեսզի չխախտենք անմեղության կանխավարկածը), իսկ հետո հայտարարվում է, որ փողը քիչ է, ու փակվում է մեր երկրին հույժ անհրաժեշտ այդպիսի ծրագիրը: Զարմանալի է, այդ դեպքում առհասարակ ինչ իմաստ ունի, որ  հարկատուներս մեր վճարած հարկերով այդպիսի նախարարություն պահենք:
Երիցս իրավացի էր Գարեգին Նժդեհը` մատնանշելով, որ չկան անտականք ազգեր, սակայն հայի տականքն անգերազանցելի է: Եվ ահա Մոսկվայի մարզում ձերբակալվել է 29-ամյա տաքսիստ ՎԱՀԱԳՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ով ուղեւորներին հոգեմետ դեղով հանքային ջուր էր խմեցնում` այս կամ այն պատրվակով, իսկ հետո գիտակցությունը կորցրած ուղեւրին թալանում էր, ու այդպես` ավելի քան 100 անգամ: Ավելին, այդ գենախեղված ճիվաղի ոճրագործությունների հետեւանքով նաեւ մահացածներ կան: Իսկ որ դա հենց «պղտոր արյան» կանչով է տեղի ունենում` հաստատվեց նրանով, որ նույն հանցակազմով ձերբակալվել է նրա հայրը: 
Աչքներս լույս, տխրահռչակ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ, ում անունը հունարեն նշանակում է դագաղ, կարծես թե, իրոք մոտ է դագաղային վիճակի, քանզի կտակ է գրել: Նա 18 մլրդ դոլար ներդրում է կատարել իր «Բաց հասարակություն» հիմնադրամում, հաղորդում է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցիչներին: Ըստ պարբերականի` այժմ «Բաց հասարակությունը» դարձել է մեծությամբ երկրորդը ԱՄՆ-ում` Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամից հետո:
Նշվում է, որ Սորոսը հիմնել է ներդրումային կոմիտե, որը ղեկավարում է հենց ինքը: Ներդրումների հարցերով նոր տնօրեն է դարձել Դոն Ֆիցպատրիկը, որը հաշվետու է անձամբ Սորոսին, ոչ թե ներդրումային կոմիտեին: Դե ինչ, իր կյանքի մայրամուտին էլ այդ կերպարանքը չի հանգստանում եւ անում է ամեն ինչ, որպեսզի երբեք չպակասի սեփական երկրները կործանող եւ փչացնող թափթփուկների ստանալիք գրանտային փողը: Եվ դրան անձամբ է հետեւելու, մինչեւ բերանում շունչ կա:  
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА