ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.10.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ընտանիք քանդողները ծայրաստիճան լկտիացել են, եւ ահա «Ընտանեկան բռնության մասին» օրենքի «հանրային քննարկում» անվանված խեղկատակության շրջանակում բանը հասավ Արդարադատության նախարարության կայքում կողմ ձայների հրապարակային ԼՑՈՆՄԱՆ: Ոմն Վարդան Համբարձումյան, ով մեր ընթերցողներին հայտնի է համասեռամոլության լոբբիստների կողմից մեր դեմ դատական գործընթացներ հարուցելուց, «Ֆեյսբուքում» հրապարակեց մանրամասն ուղեցույց, թե ինչպես կայքում լցոնել քվեները: Ընդ որում, ցինիզմը հասավ այն աստիճանի, որ ուղեցույցին կից հրապարակվեց ցուցակ, որով եւ առաջարկվում էր ընտրել հայտնի մարդկանց` պատգամավորների, ԶԼՄ ղեկավարների, հանրային գործիչների, ինչպես նաեւ ամբողջական լրատվամիջոցների եւ ՀԿ-ների անունից կեղծ գրանցումներ կատարել եւ ոչ միայն կողմ քվեարկել, այլեւ` այդ մարդկանց անունից կայքում գրառել մեկնաբանություններ` ի պաշտպանության հակաընտանեկան օրենքի: Այնուամենայնիվ, չնայած, լպիրշ հրապարակային լցոնմանը, հանրությունը կարողացավ իր բացասական կարծիքն արտահայտել. կայքում դեմ քվեները 57 տոկոս են, իսկ կողմերը` 43: 
Ինչպես հայտնի է, երեկ փորձ էր կատարվել կողոպտել ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿԻ մասնաճյուղերից մեկը, եւ այդտեղ ներխուժած հանցագործը սպառնացել էր պայթեցնել բանկը, եթե իրեն 60 հազար եվրո գումար չտան: Բնականաբար, կողոպտիչը վնասազերծվեց, բայց ամենազարմանալին ոչ թե կողոպուտն է, այլ այն, որ միանգամից հայտնվեցին պաշտպանողներ: Այսպես, ընտանիք քանդող օրենքի ջերմագույն ջատագով տխրահռչակ ՍԱՔՈՒՆՑԸ, հրապարակային գրառում կատարեց, ուր հայտարարեց, որ կողոպիչին այդ քայլին դրդել է ոչ ավել-ոչ պակաս... սոված լինելը: Այ քեզ բան, ինչ աբսուրդ ասես տեսնում ենք: 
Իսկ ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով տխրահռչակ թուրքալեզ ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏԻ հրաժարականը, նրան բավականին զարմանալի, բայց շատ դիպուկ անունով կնքեց. «Քաղաքական իր բժիշկների հորդորով Դոն Կոռուպցիա անունով հայտնի Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց: Ես շնորհավորում եմ Վեհաժողովի այն պատգամավորներին, որոնք թույլ չտվեցին, որ ԵԽԽՎ անունը նույնացվի կոռուպցիայի եւ ամենաթողության հետ, որտեղ ինչ-որ մեկը կարող է պատգամավոր գնել, վաճառել, վերավաճառել եւ պարտադրել սպասարկել իր երկրի ավտորիտար օրակարգը»: Բնականաբար, նաեւ ուղերձ հղվեց հունգարացիներին. «Ես հույս ունեմ, որ հունգարական պատվիրակության մեր գործընկերները իրենց երկրի քաղաքական ղեկավարությանը հարց կուղղեն` կապված սկանդալային այն բացահայտման հետ, որ Հունգարիան 7.6 միլիոն դոլարով վաճառել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս եղել է քնած»: 
Ինչպես հայտնի է, իշխանությունում էլ մարդ չմնաց, որ չհավաստիացնի, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը անպայման ստորագրվելու է: Բայց զարմանալիորեն կա անձնավորություն, ով դրան չի հավատում: Խոսքը «Ազատ դեմոկրատների» նախկին փոխնախագահ, քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ մասին է. «Այդ համաձայնագիրը չի ստորագրվելու, դա իմ համոզմունքն է, որովհետեւ Ռուսաստանն արդեն ճնշել է այդ գործընթացը: Ես ուղղակի վստահ եմ դրանում»: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է հռետորական հարց հնչեցնել` արդյո՞ք որեւէ մեկը այդ տիկնոջ հետ գրազ եկել է, թե` ոչ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА