ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանանը եւ ավոկադոն կարող են պաշտպանել սրտի ինֆարկտից եւ ինսուլտից

09.10.2017 16:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բանանը եւ ավոկադոն կարող են պաշտպանել սրտի ինֆարկտից եւ ինսուլտից

Բավական է օրական մեկ բանան կամ մեկ ավոկադո ավելի ուտել, որպեսզի զգալիորեն նվազի սրտի ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը: Այս մասին հայտնում են Ալաբամայի համալսարանի գիտնականները: Ամբողջ հարցն այն է, որ բանանը եւ ավոկադոն հարուստ են կալիումով, որը պահպանում է անոթների առաձգականությունը: Հետազոտողների ենթադրությամբ՝ կալիումն ազդում է նույնիսկ գեների վրա, որոնք կապված են անոթների առաձգականության հետ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ երբ անոթներն առաձգականությունից զրկվում են,  ինֆարկտի եւ կաթվածի հավանականությունը մեծանում է: Մասնագետները նոր հետազոտությունն անցկացրել են մկների վրա, որոնք ճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգի պատճառով սիրտ-անոթային հիվանդությունների հակվածություն ունեին: Կրծողները ստացել են քիչ, բավարար կամ մեծ քանակությամբ  կալիում: Կալիումի ցածր մակարդակով սննդակարգի հետեւանքով փորձակենդանիների անոթների առաձգականության կորուստ է գրանցվել: Մեծ քանակությամբ կալիում ստացած մկների մոտ առաձգականության կորուստն այդքան էական չի եղել: Այն կրծողների աորտան, որոնց սննդակագում ավելի շատ է կալիում պարունակվել, ավելի առաձգական էր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА