ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.10.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Հանգուցյալի մասին` կամ լավ, կամ ոչինչ` այդ սկզբունքը առավել եւս արդարացի է զոհված հերոսների պարագայում: Բայց արի ու տես, որ քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված կապիտան ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ անվան շուրջ զարմանալիորեն լրատվական դաշտում պտտվում էր բամբասանքի մի տհաճ ալիք: Առիթն այն էր, որ հերոսի ընտանիքին օգնող բարերարներից մեկը փոշմանել ու գումարը հետ է պահանջել, եւ ընտանիքը այդ գումարը վերադարձրել էր: Ինքը` ընտանիքը, կամենում է, որ այդ հարցը հրապարակային քննարկման առարկա չլինի, եւ հայտարարում, որ այս պահին երեխաները որեւէ բանի կարիք չունեն: Ինչեւէ, այդ ամբողջում մնում է զարմանալ եւ վրդովվել, որ գտնվեցին նաեւ այնպիսիք, ովքեր փորձեցին հերոսի անունը ստվերել: Մի՛ արեք այդպիսի բաներ, գոնե հերոսներին բամբասանքից զերծ պահեք:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի առաջին օրը նշվում էր տարեցների միջազգային օրը: Եվ ահա սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ բացահայտում է զարհուրելի մի բան` տարեցները հայտնվում են ծերանոցներում, բայց նրանց զավակները, իբր թե, դրանում մեղավոր չեն. «Մեր տվյալներով`  երեխաների հրաժարվելու պատճառով տարեցների քիչ տոկոսն է հայտնվում ծերանոցում: Խնդիրը հետեւյալն է, ամուսիններով աշխատում են, եւ տանը ապրող միայնակ կինը կամ տղամարդը խնամքի կարիք ունեն, նրանք չեն կարողանում տարեցներին խնամել, որի հետեւանքով հաճախ ծերերը հայտնվում են ծերանոցներում»: Դե ինչ ասես, վերջերս այնքան է տարածված դարձել ամենավատ բանը բացատրել «օբյեկտիվ հանգամանքներով», որ մարդիկ խուսափում են պարզ լեզվով ասել` որ շատ-շատերը սկսել են ծեր ծնողներին անտեր թողնել, ու արդարացումներն ու բացատրություններն այստեղ անընդունելի են:
Այն, որ լրագրողներս պետք է գաղափար ունենանք գրեթե ցանկացած մասնագիտական ոլորտից, նորություն չէ: Իսկ հիմա, հարգելի գործընկերներ, ձեզ զարմանալի մի նորություն ասեմ` որոշ հանգամանքներում ձեզանից կարող է պահանջվել անգամ ՏԱՏՄԵՐԻ հմտություն: Ինչքան էլ զարմանալի լինի, Ուկրաինայում News 4 հեռուստաընկերության հաղորդավարուհի Նատալյա Պասկարելլան ուղիղ եթերի ժամանակ սկսել է ծննդաբերել: Հերթական լրատվական ծրագրի ուղիղ եթերի ընթացքում կնոջ մոտ պտղաջրերի հոսք է նկատվել: Լրատվական տաղավարում չորս հաղորդավար են եղել: Ընդ որում, պտղաջրերը սկսել էին հոսել դեռ հաղորդմանը նախորդած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, բայց հաղորդավարուհին, այնուամենայնիվ, որոշել էր եթեր դուրս գալ: 
Իսկ հիմա` զարմանալի եւ ծիծաղելի նորություն հարեւան մազութային սուլթանատից: Չզարմանաք` ԱԴՐԲԵՋԱՆՈՒՀԻՆԵՐԻ շուրջ մեկ երրորդը սիրում է ամուսնուց ծեծ ուտել: Բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Ադրբեջանի առողջապահության նախարարության վարչություններից մեկը սոցհարցում է անցկացրել, որը ցույց է տվել, որ ադրբեջանուհիների 28 տոկոսը կողմ է տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ կիրառված բռնությանը: Ընդ որում, զարմանալի է, որ նկատի ունեն ոչ թե դավաճանությունն ու նման այլ ծանր բաներ, այլ միանգամայն կենցաղային աննշան առիթներ: Նման դրդապատճառներից կարող են լինել վառված ընթրիքը, առանց թույլտվության տնից դուրս գալը, սեռական հարաբերություններից հրաժարվելը կամ ամուսնու եւ կնոջ միջեւ ծագած որեւէ վեճ: Դե ինչ, երեւի թե, դրանով պետք է բացատրել, որ այդ ժողովուրդը հիմնականում բաղկացած է ռամիլսաֆարովներից` ախր, աննշան առիթներով ծեծ ուտել սիրող մայրը էլ ինչ զահրումար պետք է դաստիարակի: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА