ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈՒՔՅԱՆՉԻՆ

15.09.2017 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
 ԴՈՒՔՅԱՆՉԻՆ


(ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ` ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Անահիտ Բախշյանի, եթե ինքը սուբյեկտ է, ապա Կրթության եւ գիտության նախարարությունը` օբյեկտ է, որը ՀՅԴ-ն վերածել է դուքյանի:
**
ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
(ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՄԵՆԻԱ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Անձնագրերի եւ վիզաների վարչությունից հայտնում են, որ Բագրատյանի անվանափոխության նախաձեռնությունը հարթ չի անցնում, մասնավորապես` «Հայաստան» անունը կրող մայրիկները հրաժարվում են «Արմենիա» վերանվանվել:
**
ԽՈՍՔԻ ԱՐԺԵՔԸ
(ԼԱՊՇԻՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ` «ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ «Թուրան» գործակալության, ադրբեջանական կողմը Լապշինի վերոնշյալ հայտարարության առաջին մասն է, իսկ երկրորդ մասով նա հաստատում է, որ արեգակը, լուսինը, ինչպես նաեւ Մեհրիբան Ալիեւան նույնպես բացառապես պատկանում են Ալիեւին:
**
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Աստուած թողութիւն շնորհեսցէ…
**
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
(ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՊԱՐՏՔԸ ՈՒԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Կա ո՛չ, կա ո՛չ…
**
ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ ԵՐԳԸ
(ԱԺ ՆԻՍՏԻՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ, ԴԻՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Քեզ խնդրում եմ մի գնա, մի գնա, գնա, գնա…
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻՆ ԾԻՏ ՄԱԿԱՆՎԱՄԲ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՃԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավագանու նիստում արտառոց ոչինչ էլ չի եղել, ուղղակի հանրապետական ծիտը եւ «Ելքի» ճնճղուկն իրար հետ վիճել են: 
**
ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
(ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` ԹՐԱՄՓԻՆ, ՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԷՐ, ՈՐ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ Է ԵՐԱԶՈՂ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ  ՉԱՐՏԱՔՍԵԼ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱՄՆ կոնգրեսից հայտնում են, որ իրենց հաջողվել է համոզել Թրամփին, որպեսզի նա երազողներին չարտաքսի, բայց այ, երազախաբ եղողների մասով չի հաջողվել:
***
ՀՀԿ-Ի ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ
Ծառուկյանի հետ ընկերություն արա, բայց ՀՅԴ-ին կոալիցիայից դուրս մի գցի:
***
ՀՅԴ-ԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
(ՀԱՅԱՆՏԱՌԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊՈԱԿ-Ը ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐՈՎ Է ԼՑՆՈՒՄ, ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գյուղ չկա, որ շուն չլինի, ՊՈԱԿ չկա, որ դաշնակ չլցնեն:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА