ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շերը, Ջորջ Քլունին ու մյուս աստղերը մասնակցել են հեռուստամարաթոնի՝ 14 մլն դոլար հավաքելով փոթորիկներից տուժածների համար (լուսանկարներ)

13.09.2017 14:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շերը, Ջորջ Քլունին ու մյուս աստղերը մասնակցել են հեռուստամարաթոնի՝ 14 մլն դոլար հավաքելով փոթորիկներից տուժածների համար (լուսանկարներ)

Սեպտեմբերի 12-ին ամերիկյան շոու բիզնեսի ու հոլիվուդյան աստղերը մի կողմ են դրել մրցակցությունն ու համերաշխաբար մասնակցել ավերիչ «Հարվի» ու «Իրմա» փոթորիկներից տուժածներին օգնելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնին, որի շրջանակում հավաքվել է 14 մլն դոլար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, երեկոյի ընթացքում խոսել ու ելույթ են ունեցել կատարողներ Շերը, Բեյոնսեն, Գվեն Սթեֆանին, Ջասթին Բիբերը, դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն, Ջորջ Քլունին, Ջուլյա Ռոբերտսն ու այլ աստղեր՝ կոչ անելով հանդիսատեսին գումար նվիրաբերել բնական աղետից տուժածների համար:

Բեյոնսեն ընդգծել է, որ ողբերգության ժամանակ մարդիկ մոռանում են բոլոր խտրականությունների մասին ու համախմբվում:

«Բնական աղետները խտրականություն չեն դնում, չեն նայում՝ ներգաղթյալ ես, սևամորթ, թե սպիտակամորթ, հրեա, թե մուսուլման, հարուստ, թե աղքատ: Այսօր մենք համախմբվել ենք, որպեսզի բարձրացնենք ընկճվածների ոգին»,-ասել է երգչուհին:

Ի սկզբանե հեռուստամարաթոնը պետք է անցկացվեր միայն «Հարվի»-ից տուժածների համար, սակայն երբ «Իրմա»-ն անցել է Ֆլորիդայով ու զգալի ավերածություններ առաջացրել, որոշվել է գումարով օգնել նաև այդ նահանգի բնակիչներին:

Ըստ հաշվարկների՝ փոթորիկները 150-290 մլրդ դոլարի վնաս են պատճառել Տեխաս ու Ֆլորիդա նահանգներին: Բացի այդ, դրանք դարձել են 72 մարդու մահվան պատճառ:

 

Heavy hitters: Cher and George Clooney were among the many stars who took part in the Hand In Hand hurricane relief telethon Tuesday night to help the victims of Hurricanes Harvey and Irma

TV benefit: Stevie Wonder kicked off the one-hour special that aired on all major networks, as well as on cable and online, with a rendition of Lean On Me with a gospel choir

Star studded: 'Tonight we want to help,' said Leonardo DiCaprio while Jamie Foxx added: 'We're here to raise money and lift some spirits'

 

http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-4879090/Beyonce-issues-heartfelt-appeal-aid-Houston.html

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА