ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան և Ղազախստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի

09.09.2017 17:17 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Թուրքիան և Ղազախստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Աստանան խնդիր են դրել հասցնել փոխադարձ ապրանքաշրջանառության մակարդակը մինչև 5 միլիարդ դոլարի, հայտնում է «Интерфакс» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

«Այսօրվա դրությամբ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար: Կարծում եմ, որ դա սահմանը չէ: Մեր խնդիրը, ինչպես պայմանավորվեցինք, ապրանքաշրջանառության մակարդակը մինչև 5 միլիարդ դոլար հասցնելն է, քանի որ Ղազախստանի և Թուրքիայի մոտ կա դրա համար բավականաչափ պոտենցյալ»,- ասել է նա Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ բանակցությունների ընթացքում:

Էրդողանի խոսքով՝ կողմերը ձգտում են զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ տնտեսության, մշակույթի, քաղաքականության, ռազմական։


Իր հերթին՝ Նազարբաևը նշել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցեր:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА