ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԱԿ ԲԱՆԸ, ՈՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՄԵՂԱԴՐԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՍ` ԻՆՁՆԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է

20.08.2017 17:09 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՄԻԱԿ ԲԱՆԸ, ՈՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՄԵՂԱԴՐԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՍ` ԻՆՁՆԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է

Ֆրանսիական  Elle ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն է։ Ամսագրում հրապարակված է նրա ծավալուն հարցազրույցը, որը կներկայացնենք օրեր անց։  Մինչ այդ ներկայացնում ենք Ֆրանսիայի 64-ամյա առաջին տիկնոջ հարցազրույցից հատվածներ.

-Եթե ես ապագա ամուսնուս հետ մղեի միայն տարիքային տարբերության պատճառով, համարեք, որ կյանքը կողքովս կանցներ։

-Միակ բանը, որում կարելի է մեղադրել ամուսնուս այն է, որ նա ինձնից երիտասարդ է։

-Ես չեմ ուզում առաջին տիկին լինելու համար աշխատավարձ ստանալ։ Ֆրանսիացիները պետք է իմանան, թե ինչով եմ կոնկրետ զբաղվում։ Իմ պաշտոնական օրակարգը կհրարապարկվի օն-լայն։

-Երբ կարդում եմ, թե ինչ են գրում մեր զույգի մասին, թվում է, թե ուրիշի պատմությունն ես կարդում։ Մեր սիրո պատմությունը շատ պարզ է։

-Ամուսնուս հետ հարաբերություններում ես սովորել եմ ոչ տրամաբանական բաների։ Օրինակ՝ կնոջից վերածվել առաջին տիկնոջ։ Ամուսնուս հետ անցկացրած վերջին քսան տարիները մեծագույն արկածներ են։

-Ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին պնդում էին, որ մեզ միանշանակ հաղթանակ է սպասվում։Ես երբեք դրան չէի հավատում։ Կարծում եմ, որ իրադարձությունների համար պետք է ուրախանալ միայն այն ժամանակ, երբ դրանք իրականանում են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА