ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռիվալդո. Նեյմարը ուզում է լավագույնը դառնալ, նա հուսով է, որ դուրս է եկել Մեսսիի ստվերից

13.08.2017 11:38 ՍՊՈՐՏ
Ռիվալդո. Նեյմարը ուզում է լավագույնը դառնալ, նա հուսով է, որ դուրս է եկել Մեսսիի ստվերից

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն «Betfair»-ին տված հարցազրույցում խոսել է ՊՍԺ-ի նորեկ, հարձակվող Նեյմարի որոշման մասին:

Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալու հարցը.Ռ.Հայրապետյան

«Նեյմարն ուղևորվեց Փարիզ, և, չնայած իր կարևորությունը նախկին ակումբի համար, կարծում եմ` «Բարսելոնան» կլուծի այդ խնդիրը: Նեյմարի տեղափոխությունը կարող է ցույց տալ, թե ինչպես են ֆուտբոլիստները գալիս և գնում, իսկ ակումբը մնում է իր տեղում: Գործարքից ստացված գումարը շատ կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Դա թույլ կտա ակումբին ձեռք բերել նոր ֆուտբոլիստների: Կոուտինյոն կարող է փոխարինել Նեյմարին, Պաուլինյոն նույնպես վատը չէ: Նեյմարի նպատակն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալը: Նա հուսով է, որ դուրս է եկել Մեսսիի ստվերից»,- հայտնել է Ռիվալդոն:

Հիշեցնենք, որ «Պարի Սեն Ժերմենը» Նեյմարի տրանսֆերի դիմաց «Բարսելոնային» վճարել է 222 մլն եվրո:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА