ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնաբերվել է Վայոց ձորում անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը

12.08.2017 15:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Հայտնաբերվել է Վայոց ձորում անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը

այսօր՝ օգոստոսի 12-ին, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյան), ոստիկանության Ջերմուկի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Խաչատրյան), ոստիկանության Վայքի բաժնի ( բաժնի պետ Մանվել Դավթյան), Վայոց Ձորի Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողություններ կատարելու շնորհիվ ոստիկանության Վայքի բաժին են բերման ենթարկել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին:

Վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА