ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տերեւների պար»` ներդաշնակ իրականության եւ մարդկանց միջեւ (Պրեմիերա)

17.07.2017 11:59 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Տերեւների պար»` ներդաշնակ իրականության եւ մարդկանց միջեւ (Պրեմիերա)

Դաշնակահար ԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Տերեւների պար» դաշնամուրային ստեղծագործությունը՝ համեմված ջութակի հնչյուններով: Անդրադառնալով ստեղծագործությանը՝ «Իրավունքի» հետ զրույցում Ա. Մանուկյանն անկեղծացավ, որ ստեղծագործության մի մասը գրել է դեռեւս 12 տարեկանում.Фото Sarafyan Hrant.

- Սակայն հետագայում ստանալով պրոֆեսիոնալ գիտելիքներ Կոնսերվատորիայում՝ մշակեցի այն, ավելացրեցի ջութակի հատվածը եւ ահա այսօր հանձնում են հանդիսատեսի դատին։

- Յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր ասելիքը, հետաքրքիր է՝ «Տերեւների պարով» ի՞նչ մեսիջ եք ցանկանում հղել ունկնդիրներին:

- Յուրաքանչյուրն ինքը պետք է լսի այս երաժշտությունն ու գտնի իր համար մեսիջը: Սակայն, ինձ համար կարեւոր է, որ իմ գրած ստեղծագործությունները լսելով՝ մարդիկ լինեն ներդաշնակ իրականության եւ իրենց միջեւ, ինչն ամենակարևորն է այս կյանքում։

Фото Sarafyan Hrant.- Իսկ ի՞նչը կարող է դառնալ Ձեզ համար մուսա, որպեսզի ծնվեն նոր ստեղծագործություններ:

-Իրականում, տարբեր էմոցիաների կուտակումները կարող են հանգեցնել, որ ստեղծագործեմ։ Ասեմ նաեւ, որ որեւէ հստակ վայր չկա, որտեղ ստեղծագործում եմ. դա լինում է ամենուր։

 -Վերադառնալով տեսահոլովակին՝ եւս մեկ հարց. համագործակցե՞լ եք որեւէ դիզայների հետ։

-Ոչ, իմ կերպարը ստեղծել ենք ռեժիսորի հետ միասին։ Քանի որ ստեղծագործությունը ես եմ գրել, որոշեցի ես էլ ստեղծեմ իմ կերպարը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА