ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ՝ հուլիսի 15-ի համար

15.07.2017 13:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ՝ հուլիսի 15-ի համար

Խոյ: Այսօր նոր տպավորություններով հագեցած օր կունենաք։ Օրվա ընթացքում սիրելիների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի։ Հնարավոր է, որ նրանցից մեկն անճանաչելիորեն փոխվի, դա չպետք է վախեցնի ձեզ։

Ցուլ: Այսօր փորձեք տանը գտնվել, քանի որ ձեր ներկայությունը կարող է շատ անհրաժեշտ լինել։ Հնարավոր է, որ այսօր այնպիսի խնդիրներ առաջանան, որոնք առանց ձեզ հնարավոր չի լինի լուծել։ Փորձեք, որքան հնարավոր է, ուշադիր լինել։

Երկվորյակ: Այսօր ձեր կյանքում ինչ-որ  իրադարձություն կպատահի, որը կանհանգստացնի ձեզ։ Ընտանիքի անդամներին հայտնեք այն ամենի մասին, ինչ կատարվում է, հակառակ դեպքում կարող եք ավելի բարդ խնդիրներ ունենալ։ Այսօր պետք է լսեք մարդկանց խորհուրդները։

Խեցգետին: Այսօր պետք է ուշադրություն դարձնեք ձեր ֆինանսներին։ Հնարավոր է, որ վերջին շրջանում չափից շատ գումար եք ծախսում։ Փորձեք կրճատել ծախսերը, սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ որոշ ժամանակ անց ձեր ֆինանսական վիճակը կրկին կվերականգնվի։

Առյուծ։ Այսօր շատ ավելի արագ կմտածեք, քան երբևէ։ Դա կօգնի ձեզ արագ ու ճիշտ որոշումներ կայացնել և որոշակի ձեռքբերում ունենալ։ Հնարավոր է, որ այսօր աշխատանքի առաջարկություն ստանաք։ Այդ մասին խորհրդակցեք ընկերների հետ։

Կույս: Այսօր մարդկանց օգնելու և օգտակար լինելու սուր ցանկություն կունենաք։ Փորձեք դիմել ընկերներին ու պարզել, թե ում է օգնություն անհրաժեշտ։ Երեկոյան չափազանց հետաքրքիր ծանոթություն կունենաք։

Կշեռք: Այսօր կհասկանաք, որ արդեն շատ մոտ եք ձեր նպատակների իրականացմանը։ Պետք է միայն մի փոքր քայլ անել ու սպասել։ Այսօր ամեն բան ինքնահոսի թողեք ու մի խառնվեք օրվա ընթացքին։ Շատ շուտով կհասկանաք, ոչ ճիշտ որոշում եք կայացրել։

Կարիճ: Այսօր ստիպված կլինեք ինչ-որ մեկի վեճին մասնակցել։ Երկու կողմն էլ կփորձեն ձեզ իրենց կողմը քաշել, սակայն դուք պետք է չեզոք մնաք։ Փորձեք, որքան հնարավոր է, անաչառ լինել ու արագ ավարտել վեճը։ Օրվա վերջում լիցքաթափվելու և լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։

Աղեղնավոր: Այսօր չափազանց գրավիչ ու սրամիտ կլինեք, ինչն էլ դուր կգա հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Փորձեք հնարավորինս ազատ լինել ու ցույց տալ, որ պատրաստ եք արկածների։ Հնարավոր է, որ այսօր անձնական կյանքում փոփոխություններ լինեն։

Այծեղջյուր: Այսօր պետք է վերանայեք ձեր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկին չափից շատ եք վստահում, իսկ նա արժանի չէ դրան։ Մտածեք այդ ամենի մասին ու փորձեք պարզել, թե նա իրականում ինչպիսի մարդ է։

Ջրհոս: Այսօր պետք է կարողանաք հաղթահարել ձեր եսասիրությունն ու հպարտությունը։ Փորձեք փոքր-ինչ զիջող լինել, քանի որ դրանից ձեր ապագան է կախված։ Մտածեք ձեր ու ձեր սիրելիների մասին և դադարեք հակամարտել։

Ձկներ։ Այսօր պետք է կարգի բերեք բնակարանն ու անձնական կյանքը։ Առջևում ձեզ բազմաթիվ փոփոխություններ են սպասվում, իսկ դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինեք դրանց։ Մի վախեցեք այդ փոփոխություններից, քանի որ դրանք դրական կլինեն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА