ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երվանդ Երզնկյանը նշում է իր 70-ամյակը

19.06.2017 18:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երվանդ Երզնկյանը նշում է իր 70-ամյակը

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԸ տոնում էիր  ծննդյան 70-ամյակը:
Երեւանի պատվավոր քաղաքացին միշտ էլ իր զրույցներում ու հարցազրույցներում մտահոգ է երեւանյան ամեն մի խնդիրների համար: Առավել եւս մշակութային ու երաժշտական ոլորտի խնդիրների զարկերակի վրա մշտապես է պահում իր ձեռքն ու դրանց լուծումների համար պայքարում, որովհետեւ սիրում է Երեւանն անսահման: Այդ իսկ պատճառով «Իրավունքի» հետ իր զրույցներից մեկում մաեստրոն ասաց՝ Երեւանի հետ խաղ անել չի կարելի. «Առհասարակ, ինքս` որպես պրոֆեսիոնալ, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Պատկերացնո՞ւմ եք, եթե վաղն ինձ ասեն` դու պետք է գնաս եւ վիրաբույժ աշխատես, քեզ ամսական մի միլիոն դոլար ենք տալիս, Ձեր կարծիքով` կգնա՞մ: Իհարկե չեմ գնա, որովհետեւ դա իմ գործը չէ: Այնպես որ, Երեւանի հետ խաղ անել չի՛ կարելի»:

Մեր առաջիկա հրապարակումներում դեռ կանդրադառնանք մաեստրոյի ծննդյան հոբելյանին, բայց մինչ այդ «Իրավունքն» էլ միանալով բոլոր բարեմաղթանքներին, շնորհավորում է նրան եւ մաղթում, իհարկե, անսահման առողջություն, որպեսզի ապրի բեղուն ստեղծագործական կյանքով եւ հարստացնի հայկական ջազային եւ էստրադային գանձարանն իր ստեղծագործություններով:

Ի դեպ, հիշեցնենք, որ «Իրավունքի» կողմից Երվանդ Երզնկայնը ծննդյան 70-ամյակի եւ հայ երաժշտարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար համարվել է տարվա լավագույն մշակութային գործիչ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА