ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իր պահվածքով եւ գործողություններով միշտ էլ հակառակորդը ցույց է տվել իր ցածր գնահատականը»

16.06.2017 23:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
«Իր պահվածքով եւ գործողություններով միշտ էլ հակառակորդը ցույց է տվել իր ցածր գնահատականը»

Նախորդ տարվա ապրիլյան առճակատումից հետո սահմանապահ դիրքերում տեղի ունեցած բարեփոխումներն, ուղղակի անհնար է չնկատել: Դրանում համոզվեցինք ինքներս` լինելով Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի սահմանապահ դիրքերում եւ զրուցելով ինչպես զինվորների, այնպես էլ գումարտակի հրամանատար, մայոր ԱԼԻԿ ՂԱՆԴԻԼՅԱՆԻ հետ: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 2016-ի ապրիլյան դեպքերին` միայն նշեց, որ բոլոր տեղերում էլ գործողություններ եղել են, եւ բոլոր տեղերում էլ հակառակորդը ստացել է համապատասխան պատասխան, թե որտեղ ինչքան, ինչպես, իհարկե, չմանրամասնեց:

«Հաղթելու ենք». Կարեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է սպայական դաշույնով

Պարոն մայոր, մեկ տարուց ավելի է անցել ապրիլյան առճակատումից: Հետաքրքիր է` Ձեր գնահատմամբ` ի՞նչ է այսօր փոխվել զինված ուժերում:

– Ամենակարեւորը` վստահությունն է ավելացել: Այսօր ամեն մի զինվոր վստահ է, որ յուրաքանչյուր գործողության ժամանակ ինքը պատրաստ է դիմակայելու: Իհարկե, մինչ այդ էլ էր վստահ, բայց մինչեւ գործնականում չի կատարվում այդ ամենը, եւ զինծառայողն իր աչքով չի տեսնում, կարող են որոշակի վախի զգացումներ լինել: Բայց հիմա զինվորն իր մեջ մեծ վստահություն ունի, որ ամեն ինչի պատրաստ է:

Ասում են` պատերազմից դասեր են քաղում, ի՞նչ դաս քաղեցինք ապրիլից հետո:

– Ցանկացած գործողության ժամանակ, ինչքան էլ պատրաստված լինեն ստորաբաժանումները, ունենում են նաեւ բացասական կողմ, ընդ որում` ոչ թե դիտավորյալ, այլ հանգամանքների բերումով է ստացվում: Պարզ է, որ ցանկացած գործողությունից հետո այդ բացասական կողմը շտկվում է, վերացվում: Այն, որ ասում են, թե կոնկրետ կոպիտ բացասական կողմ ենք ունեցել, սուտ է: Միշտ էլ պատրաստ ենք եղել գործողության:

Որպես դիրքապահ սպա` այսօր ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը սահմանում:

– Թե՛ այս պահին, թե՛ մի ամիս առաջ, կապ չունի, հակառակորդը միշտ էլ փորձում է հրադադարի ռեժիմը խախտել իր անկանոն կրակոցներով: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից օրական մի քանի անգամ խախտում կատարում է հակառակորդը: Հաղորդվում է այդ մասին, եւ բոլորն էլ գիտեն:

Ի դեպ, Պաշտպանության բանակը որոշել է սահմանին տիրող իրավիճակի մասին ամենօրյա հաղորդագրությունների փոխարեն, միայն շաբաթը մեկ ներկայացնել իրավիճակը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Անիմաստ լարվածություն էին առաջացնում ամենօրյա հաղորդագրությունները: Համենայնդեպս, իրավիճակին մենք միշտ տիրապետում ենք, եւ կապ չունի դա իրենց կրակոցների քանակի հետ: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը, մեր զինվորի ծնողներն իմանան, որ մենք միշտ պատրաստ ենք ու ոչ մի խնդիր չունենք: Հակառակորդի կրակոցներն ընդհանրապես մեր զինվորի ծառայության վրա չեն ազդում:

ՀՀ նախագահը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին

Տեսանք, որ հայ զինվորն այսօր սնունդի, հագուստի խնդիր չունի: Դեռ չլուծված ի՞նչ խնդիրներ կան այսօր բանակում:

– Երեւի, միայն կարոտն է մնացել, ուրիշ ոչ մի խնդիր: Դա էլ ընթացքում զինվորը հասկանում է, գիտակցում է, որ ինքը նաեւ ազգի զավակ է եւ իր հայրենիքը պետք է պաշտպանի:

Իսկ ինչպիսի՞ն է այսօր հակառակորդը` Ձեր դիտարկմամբ:

– Թե՛ այսօր, թե՛ մինչեւ այս, հակառակորդը նույնն է մնացել: Կան մարդիկ, որոնք իրենցից միշտ գոհ են լինում, մեր հակառակորդն էլ է հենց այդպիսին, բայց իր պահվածքով եւ գործողություններով միշտ ցույց է տվել իր ցածր գնահատականը: Նրանք երբեք չեն կարող մեր հայ զինվորից որեւիցե մի առավելություն ունենալ` անկախ իրենց զինատեսակներից, անկախ իրենց հնարավորություններից: Չէ՞ որ կարեւորը ոգին է ու մարտունակությունը, որը երբեք չեն կարող ունենալ մեր զինվորի չափ:

Լինելով դիրքապահ գումարտակի հրամանատար` ի՞նչ կցանկանաք փոխանցել մեր թերթի միջոցով Ձեր զինվորների ծնողներին:

– Ցանկացած զինվորի ծնողի ուզում եմ ասել, որ իրենց որդին` մեր զինվորը, ապահով ձեռքերում է: Բոլորն էլ անփորձանք ծառայելու են ու գան, հասնեն իրենց, թող չմտածեն: Իհարկե, չեմ ասում, թե իրենց ծնողներից ավելի լավ ենք նայում զինվորին, բայց վստահեցնում եմ, որ հուսալի ձեռքերում են ու հուսալի պայմաններում էլ իրենց ծառայությունը շարունակելու են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА