ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.06.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Բոլորս գիտենք, որ մեր երկրում բազում հանճարեղ քաղաքագետներ տաքսիստ են աշխատում, բայց զարմանալիորեն պարզվում է, որ տաքսիստ են աշխատում եւ բարձր տեխնոլոգիաների հանճարները: Այսպես, քաղաքագետ եւ շպիոնօնիկ ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ հայտարարեց. «Եթե Սթիվ Ջոբսը Հայաստանում ծնվեր, տաքսի կվարեր»: Անշուշտ, հետաքրքիր կլիներ այդպիսի տաքսիով երթեւեկել, ճանապարհին զրուցելով սուպերհամակարգիչների զարգացման հեռանկարից, սակայն զարմանալի է, թե ինչով է պարոն Կիրակոսյանը հիմնավորում հայկական սթիվջոբսերի ողբալի վիճակը. «Մենք չգիտենք` ինչ մակարդակում կարող ենք հաջողակ լինել, եթե նույնիսկ չենք փորձել: Նույնիսկ Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ներսում Պուտինի հետ պայքարում է իր շահերի համար»: Գրողը տանի, էլի՞ Պուտինը մեղավոր դուրս եկավ...
Իսկ «Մոսկվայի ձեռքը» որոնելու թեման շարունակեց «Ազատ դեմոկրատներ» ձախողակ կուսակցության վարչության անդամ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ. «Ելքը» ընտրություններից մի օր հետո Արամ Սարգսյանի միջոցով հայտարարեց, որ մենք ոչ մի արեւմտյան թեւ չենք ներկայացնում եւ այլն, մոտավորապես ասաց` լավ չէ, որ մտել ենք Եվրասիական միություն, բայց դե, որ մտել ենք, ոչինչ, ձեր ցավը տանեմ, ես իրենց հետ վարչապետ եմ աշխատել: Իրենք այդ իմիտացիան արեցին, ժողովրդի ձայները տարան, էլ խաղալու բան չունեն: Հիմա միաբեւեռ խորհրդարան է, բոլորը կազմակերպվում են Մոսկվայից»: Եթե նրան հավատանք, ապա կստացվի, որ Նիկոլը ծախված է, բայց ոչ թե դոլարով կամ հայկական դրամով, այլ ռուսական ռուբլիով:
«Ելք» դաշինքի ծախվածության մասին խոսակցությունները կրկին թեժացան այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր էլեկտրիկ Էդմոն Մարուքյանը ՊՊԾ գունդը գրաված զինյալների վերաբերյալ հայտարարեց. «Քաղաքական բանտարկյալներ են, կամ քաղաքական բանտարկյալներ չեն` ասելով չի... Բայց այնտեղ նաեւ կա լուրջ խնդիր, որ մենք ունենք սպանված մարդիկ, մենք ունենք ապօրինի զենքի շրջանառություն»: Բայց ինչպես միշտ, կուսակցի խոսքը զարմանալիորեն «սրեց» պատգամավոր ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ. «Էդմոն Մարուքյանը զուտ իրավական գնահատական է տվել: Դա ընդամենը նշանակում է հանցագործության հատկանիշների առկայություն: Իսկ այս պարագայում ապօրինի զենք կրելը, զենքով պետական կառույց գրավելը եւ պատադներ պահելը միանշանակ պարունակում է հանցանշաններ: Սրա հետ հաշվի չնստելը, չեմ կարծում, ուղղակի ադեկվատության ժանրից է: Կա իրողություն, որը պետք է հաշվի առնել»: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահավոր բաներ կասեն «Ելքի» մասին այնպիսի քաղաքացիները, ում Ֆեյսբուքի հայկական հատվածում ընդունված է կոչել «ծռաշեղվածներ»: Եվ քանի որ դրանց մեծամասնությունն անգրագետ է, ապա բացառված չէ, որ Գ. Գորգիսյանի փոխարեն հարձակվեն ՀՀ ազգային հերոս, երջանկահիշատակ Մովսես Գորգիսյանի վրա: 
ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ էլ զարմանալի, ապշեցուցիչ բան տեղի ունեցավ` Մանչեստրից Իբիցա թռչող օդանավում մի զույգ սկսեց ուղեւորների աչքի առաջ զբաղվել սեքսով: Ու փոխարեն դադարեցնեն այդ խայտառակությունը, ուղեւորները նույնիսկ հարց հնչեցրին, թե ոչ ոք պահպանակ չունի՞, որ զույգին տա: Չէ, վատ է բրիտանացիների վիճակը, եւ հիմա հասկանալի է, թե ինչու Երեւանում նրանք դեսպանատան գլխին պետական դրոշը հանել եւ ծիածանագույն լաթն էին կախել: Բայց միաժամանակ նաեւ կարելի է եւս մեկ անգամ հիանալ Մաշտոցի եւ նրա աշակերտների հանճարով` որ համապատասխան պատվիրանը թարգմանել են «մի շնանար»: Այ, շնանալը հենց վերը հիշատակված զույգի վարքագիծն է:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА