ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունիսի 1-ը նշվեց Պետական կամերային երաժշտական թատրոնում

02.06.2017 17:45 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 1-ը նշվեց Պետական կամերային երաժշտական թատրոնում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը տոնական բարձր տրամադրություն էր տրիում Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր մուտքի մոտ:

Թատրոնի արտիստների մասնակցությամբ կազմակերպվեց թատերականացված տոնական հանդիսություն, ներկայացվեցին հատվածներ խաղացանկային տարբեր մանկական ներկայացումներից` ապահովելով օրվա խորհրդին համահունչ ուրախ տրամադրություն: Թատրոնի արտիստները ներկայացան ինտերակտիվ բեմականացումներով, երեխաների համար կազմակերպեցին տարբեր խաղեր:

Նույն օրը երկու ցուցադրությամբ հանդիսատեսին ներկայացվեց Ա. Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը» մանկական երաժշտական ներկայացումը: Բազմաթիվ արկածներով հարուստ ներկայացումը թատրոնի այս տարվա պրեմիրաներից է և արդեն արժանացել է մեծաթիվ հանդիսականների բարձր գնահատականին:

Պետական Կամերային Երաժշտական Թատրոնում ամառային դպրոցական արձակուրդների ընթացքում երեխաների համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, կներկայացվեն խաղացանկային սիրված ներկայացումները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА