ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճկույթ մատը շատ բան կպատմի բնավորության մասին

17.05.2017 22:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ճկույթ մատը շատ բան կպատմի բնավորության մասին

Միջին երկարության ճկույթ։ Սա նորմա է համարվում։ Այսպիսի ճկույթ ունեցող մարդիկ առանձնանում են հասուն, լավ ձևավորված բնավորությամբ, կայուն սկզբունքներով։ Հազվադեպ են փոխում իրենց հայացքները։ Որպես կանոն՝ հեշտությամբ շփվում են շրջապատի հետ։

Եթե ձեր աշխատավարձը 279.000 դրամից պակաս է, կորցնելու բան չունեք

Երկար ճկույթ։ Սա բնորոշ է գրավիչ, խարիզմատիկ անձանց, ովքեր երբեք չեն հանձնվում։ Այսպիսի մարդկանց տաղանդն ու աշխատասիրությունը հրաշքներ են գործում։ Նրանք ճարտար խոսք ունեն, մեծ հաճույքով շփվում են և կարող են հեշտությամբ համոզել զրուցակցին։

Կարճ ճկույթ։ Շատ ուշադիր են և ընկերասեր։ Նրանց հատուկ է որոշակի ամաչկոտություն, բայց դա թերություն չէ։ Ճարտար խոսք ունեն, կարողանում են դիվանագիտական հարաբերություններ կառուցել։ Նրանց դեպքում կարելի է գրեթե առանց սխալի գալ եզրահանգման, որ կարող են դժվարություններ ունենալ սեփական մտքերը կառուցել։ Սա նաև իմպուլսիվության, անսովոր ռիսկի դիմելու պատրաստակամության վկայություն է։

Սուր ճկույթը վկայում է լեզուներ սովորելու կարողության և ստեղծագործ բնավորության մասին։ Կոր ճկույթը վկայում է փոփոխություններին արագ հարմարվելու կարողության մասին։ Այս մարդիկ ի ծնե խաղաղարարներ են։ Լայն ճկույթ ունենում են այն մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել։ Նրանք շատ բան գիտեն շրջապատող աշխարհի մասին, երբեք չեն մերժի օգնություն ցուցաբերել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА