ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն 3 գեղեցկուհիներ` երկուսի անունն արդեն հայտնի է

17.05.2017 13:39 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն 3 գեղեցկուհիներ` երկուսի անունն արդեն հայտնի է

Երեւանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ, որոնցիցի երկուսի անունն արդեն հայտնի է` ԱՐՓԻՆԵ ԲԱԼՅԱՆԸ, ՄԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որոնք  արդեն իսկ մեծ փորձ ունեն, հասցրել են մասնակցել գեղեցկության մրցույթների ու ամենատարբեր ցուցադրությունների: Գեղեցկուհիները պատրաստվում են հավուր պատշաճի ներկայացնել սեփական երկիրը, որպեսզի հաղթական դափնին բաժին հասնի հենց Հայաստանին:

Հիշեցնենք, որ «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը:

Արփինե Բալյանը ծնվել է 1992 թ.Երեւանում: 13 տարեկանից զբաղվում է պարով: 2010 թ.մասնակցել է SuperModel (3-րդ տեղ) եւ Միսս Ուսսուրիյսկ մրցույթներին (2-րդ տեղ): 2013 թվականից սովորում է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում:

Մարինե Մարգարյանը ծնվել է 1995թ. Երեւանում: Մանուկ հասակից հաճախել է պարի, սովորել է «Դո-Ռե-Մի» վոկալ ստւդիայում: 10 տարեկանում արժանացել է «ՄԻՍՍ ՀՄԱՅՔ» մրցանակին, մասնակցել տարբեր միջազգային մրցույթների եւ գրավել մրցանակային հորիզոնականներ, ինչպես նաեւ հանդես եկել նորաձեւության ցուցադրությունների ժամանակ: Ավարտել է «ATEX» նորաձեւության կենտրոնը: Այժմ սովորում է Հայ-ռուսական համալսարանի Կառավարման ֆակուլտետում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА