ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայիսի 2-ի աստղագուշակ

02.05.2017 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Մայիսի 2-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերն այսօրվա համար կարող են ծրագրել ցանկացած միջոցառում՝ կապված խաղի կամ ինքնարտահայտման հետ: Կարելի է հիանալի կապ հաստատել կրտսեր սերունդների ներկայացուցիչների հետ, հաջողություններ գրանցել սիրային, մարզական, բիզնեսի ոլորտներում: Կարելի է դրական տրամադրությամբ դիմավորել առավոտը. դա կուժգնացնի սեփական գրավչության նկատմամբ ձեր հետաքրքրությունը: Նյութական ասպեկտներն այսօր երկրորդ պլանում են:

Ցուլ

Ցուլերին այսօր սպասվում է վառ տպավորություններով հագեցած օր: Բացառված չէ, որ դրանց կեսը ստանաք տանը, օրինակ՝ երեխաների հետ փոխգործակցության, անձնական տարածքները բարեկարգելու ընթացքում: Հավակնոտ Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շարժուն, շփվող, ստեղծագործ և եռանդուն դառնալ, այլապես, եթե պասիվ սպասեք հաջող պահի՝ առանց որևէ բան ձեռնարկելու, ձեր երազանքները կմնան որպես երազանքներ:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր պատրաստ են բուռն գործունեություն ծավալել իրենց հետաքրքրող ցանկացած ոլորտում: Շատերն անշահախնդիր կգործեն՝ ի շահ իրենց ընտանիքի կամ խմբի: Կարող եք մասնակցել քննարկումների, խորհրդակցությունների՝ կապված ուղևորության, խնջույքի կազմակերպման հետ: Շատերին կհաջողվի միաժամանակ զբաղվել բիզնեսով՝ շնորհիվ գործնականության, շփվողականության, բազմակողմանիության:

Խեցգետին

Օրվա իրադարձությունները բարենպաստ են հնարամիտ, արտիստիկ, շփվող Խեցգետինների համար: Եթե դուք ամաչկոտ եք, դանդաղկոտ, սահմանափակ միջոցների եք տիրապետում, ապա հնարավորությունների մի մասը չօգտագործված կմնան:  Հաջող պահ է ծրագրային գնումների համար, որոնք այս կամ այն պատճառով հետաձգվել էին: Ծախսերը պետք է և՛ օգուտ, և՛ ուրախություն բերեն: Կարող եք նվեր ընտրել, ձեզ համար ինչ-որ բան գնել:

Առյուծ

Առյուծների համար օրը մի շարք հնարավորություններ կստեղծի, այդ թվում՝ որոշ ցանկությունների իրագործման համար: Հիանալի պահ է անհատական հնարավորությունների բացահայտման, ճանաչման ստացման համար: Որպեսզի հնարավորություն բաց չթողնեք, արժե ավելի քիչ սևեռվել ձեզ վրա և ավելի բաց լինել աշխարհի առաջ: Շատերի թույլ տեղը կլինի հավակնոտությունը: Բացառված չէ, որ այն արտահայտվի նյութական բաղկացուցչի միջոցով:

Կույս

Շատ Կույսերի այս օրը կօգնի վերջնական ձևակերպել ստեղծագործական գաղափարները, համոզվել այս կամ այն բացահայտման հաջողակությանը կամ արդիականությանը: Չարժե հետաձգել հասունացած որոշումների իրագործումը, հատկապես, եթե դրանք ստեղծագործական երանգ են կրում, կապված են ամառային հանգստի, ազատ գործունեության, երեխաների դաստիարակության հետ: Այսօրվա իրավիճակը տրամադրում է շփվողականության:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում արհամարհել զվարճալի միջոցառումների հրավերները: Օրը տրամադրում է ինտենսիվ աշխարհիկ կյանքի, մարդաշատ վայրերում լինելու, երեկույթների, շոուների, համագումարների մասնակցելու: Կարելի է միաժամանակ լուծել գործնական կամ անձնական բնույթի մի շարք փոխկապակցված հարցեր, համադրել առօրյան ռոմանտիկայի և ստեղծագործության հետ: Լավ օր է ոչ պաշտոնական ոճի բանակցությունների համար:

Կարիճ

Այսօրվա մթնոլորտը Կարիճների մոտ արտիստիկ ունակություններ է արթնացնում, սնում է ինքնասիրությունը, մեծացնում է հավակնությունները, ստիպում է ավելի վառ ցուցադրել փաստացի ձեռքբերումները կամ չբացահայտված անձնական պոտենցիալը: Շատերը պատրաստ կլինեն ռիսկի գնալ կամ մրցույթի մասնակից դառնալ: Սիրահարված Կարիճներին դժվար կլինի թաքցնել զգացմունքները: Ծնողներն ուշադրությունը կկենտրոնացնեն երեխաների կարիքների վրա:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը դրական կսկսվի: Հոգեկան վերելքին կնպաստի հաճելի իրադարձությունը կամ գայթակղիչ հեռանկարը: Անհրաժեշտ ուժեր ձեռք կբերեք խաղի կամ պայքարի մեջ մտնելու համար, կարող եք նշան, հավանություն ստանալ: Բացառված չէ ռոմանտիկի և պրագմատիկի կոնֆլիկտը: Անցանկալի է չափից դուրս կենտրոնանալ իրադարձությունների ֆինանսական կամ կենցաղային կողմի վրա: Իսկ առողջոությունն արհամարհել խորհուրդ չի տրվում:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ այսօր կարող է անսպասելի ազարտ առաջանել, որը կստիպի նորից ուժերը փորձել անսովոր առաջադրանքի լուծման մեջ: Հնարավոր է խիզախեք ևս մեկ անգամ պայքարել շահույթի, արդարության կամ հին երազանքի իրագործման, ինչ-որ մեկի սիրուն, համակրանքին արժանանալու համար: Ամեն ինչ կստացվի, եթե ճիշտ ռազմավարություն ընտրեք: Մարտավարությունն, ընդհակառակը, անհրաժեշտ է փոխել. պետք կգա ճկունություն, հնարամտություն:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի հանգիստ վերաբերվել ցանկացած անձնական մրցակցության: Պայքարի մեջ մտնելիս չարժե խաղադրույք կատարել նյութականի վրա, քանզի ձեր ուժեղ կողմերն ուրիշ են: Բախտը ձեր կողմից կլինի, եթե կիրառեք ձեր գործնական, արտիստիկ, կազմակերպչական, ինտելեկտուալ տաղանդները: Ցանկալի է խուսափել ծնողների կամ այլոց հետ ուղիղ հակամարտությունից, ումից կախված է ձեր կենցաղը, բնակության վայրը:

Ձկներ

Ձկներին պետք կգան ստեղծագործական հակումներ, հումորի զգացում: Արժե ամեն ինչում պահպանել չափը: Ցանկալի է պահպանել ժամկետները, կանոնները, ցուցումները, ուրիշների սահմանները, ծրագրել միջոցառումներ, կատարել ուղղակի պարտականություններ: Չի խանգարի սեփական առողջության նկատմամբ խելամիտ վերաբերմունքը, այլապես հնարավոր է ինքնազգացողության վատացում, իսկ դա թույլ չի տա կյանքից հաճույք ստանալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА