ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԴԿ-ի հարցումը ադրբեջանական խնձորի <<առեղծվածային>> հայտնության մասին

29.04.2017 11:01 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՀԴԿ-ի հարցումը ադրբեջանական խնձորի <<առեղծվածային>> հայտնության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

            Վերջին օրերին հայկական շուկայում ադրբեջանական խնձորի <<առեղծվածային>> հայտնությունը և այդ առիթով պատկան մարմինների իրարամերժ ու անհեթեթ <<պարզաբանումները>> հարուցել են հասարակության վրդովմունքը և խուճապային տրամադրություններ:  

            ՊԵԿ-ի հայտարարությունից պարզվում է, որ խնձորի մաքսանենգության փաստ արձանագրված չէ և, որ անգամ 50 կգ խնձորի և այլ տեսակի պտուղ-բանջարեղենի ներկրումը իրականացվում է խիստ հսկողությամբ: Իր հերթին Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է, որ ադրբեջանական խնձորի վաճառքն իրականացվել է մայրաքաղաքի և մարզերի տասնյակ (գուցե և հարյուրավոր) վաճառակետերում: Շեշտվում է, որ ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման խնձոր չի ներկրվել:

            Փաստորեն, պետական պատկան մարմինները իրենցից հեռացնելով պատասխանատվությունը, ոչ միայն ի ցույց են դնում իրենց անտեղյակությունն ու անճարությունը ներկրվող ապրանքների ծագման վերաբերյալ, այլև իրենց գործողություններով փաստացի հաստատում են սպառողի առողջության կամ կյանքի համար տվյալ ապրանքի վտանգավորությունը:                      

Դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցադրումներին.

  1. Ո՞վ և ի՞նչ ճանապարհով է ներկրել ադրբեջանական խնձորի նման մեծ խմբաքանակ:
  2. Ո՞ր լաբորատորիաներում է ստուգվել այդ ապրանքի որակը: Եթե նման ստուգում չի եղել, ապա ու՞մ հրամանով և ինչու՞ է ոչնչացվում վաճառակետերում առկա խնձորը:
  3. Ինչու՞ մեծաքանակ ներկրողին պատժելու փոխարեն, նյութական վնաս է հասցվում մանրածախ առևտրի կետերին և ո՞վ է փոխհատուցելու այդ վնասը:
  4. Ինչու՞ մինչև օրս արգելված չէ թշնամի երկրի ցանկացած տեսակի ապրանքի ներկրումը: Անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանում թույլ տրվի վաճառել որևէ ապրանք՝ Product of Armenia մակնշմամբ:
  5. Ինչու՞ նշված փաստով դեռևս հարուցված չէ քրեական գործ, որով կբացահայտվի երևույթի ամբողջական պատկերը և պատասխանատվության կենթարկվեն բոլոր մեղավորները, առավել ևս, որ հայտարարություններից բխում է, որ խնձորի խմբաքանակը չի հարկվել և, փաստացի, հայտնաբերվել է պատահաբար՝ շարքային սպառողի կողմից:

Մեր հարցադրումներից բխող մտահոգությունը պայմանավորված է պարզ ճշմարտությամբ: Եթե գործնական միջոցներ չձեռնարկվեն ազգային անվտանգությանը սպառնացող նման երևույթի իսպառ վերացման ուղղությամբ, ապա պետությունը և հասարակությունը խոցելի են դառնում ցանկացած հնարավոր դիվերսիայի հանդեպ:  

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Հանրապետական խորհուրդ

28.04.2017թ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА