ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան իր կողքին  որպես  համախոհ ունի խամաճիկ պետություն Ադրբեջանին. Ա.Նավասարդյան

21.04.2017 13:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թուրքիան իր կողքին  որպես  համախոհ ունի խամաճիկ պետություն Ադրբեջանին. Ա.Նավասարդյան

<<Հայոց ցեղասպանության թեման դարձել է միջազգային քննարկման հարց>>,-արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 20-ից ավելի երկիր, ԱՄՆ-ի 46 նահանգ, թեման քննարկվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան:Ըստ նրա՝ հայկական դիվանագիտությունը որոշակի նվաճումներ ունի:

<<Ժամանակին Հայոց ցեղասպանությունը հայկական դիվանագիտության առաջնահերթություններից չէր, ինչպես հիմա:Պետք է բոլորին ընկալելի լինի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն հայկական, ազգային խնդիր չէ, այլ համամարդկային: Ես անձամբ դեմ եմ այն արտահայտությանը, որ ասում են, թե Արևմտյան Հայաստանի դեմ է եղել 1915 թվականը: Հայոց ցեղասպանությունը միայն չի եղել Արևմտյան Հայաստանում: Մինչ այսօր շարունակվում է արմենոցիդ, արմենոֆոբ քաղաքականությունը մուսուլմանական մի շարք երկրների կողմից: Մենք պետք է աշխարհին հասկացնենք, որ 1915 թվականից առաջ և հետո սկսված գործընթացը շարունակվում է քրիստոնյա ամենահին ազգերից մեկի նկատմամբ: >>:

Ըստ նրա՝ սա և՛ քաղաքական, և՛ համամարդկային, և՛ կրոնական խնդիր է: Արման Նավասարդյանը նկատեց, որ պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի հակազդեցությունը, և պետք է սպասել մոտեցումների սաստկացման: Իսկ, թե ինչ ճանապարհով կլինի Թուրքիայի այդ սաստկացումը, դժվար է ասել, սակայն հաշվի առնելով, որ «իր կողքին որպես համախոհ ունի խամաճիկ պետություն Ադրբեջանին», ամեն ինչ  կարելի է սպասել:

Իսկ <<Մոդուս Վիվենդի>> կենտրոնի ղեկավար Արա Պապյանի գնահատականներով՝  Անվտանգության խորհուրդը դա կանի միայն այն ժամանակ, երբ իր կատարման համար պարտադիր վճիռ լինի:

<<ՄԱԿ-ն ունի երկու մարմին, որոնց որոշումները պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար` Անվտանգության խորհուրդ եւ Միջազգային դատարան:Երբ մենք կարողանանք ՄԱԿ-ի միջազգային դատարանում վերահաստատել, որ այդ տարածքը Հայաստան է, երբ ստեղծենք մի իրավիճակ որտեղ դատական վճիռ լինի եւ Անվտանգության խորհուրդը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել, այդ ժամանակ էլ Թուրքիան մեզ հետ բանակցության կնստի>>:

Ս.Ա.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА