ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռիշար Կլայդերմանի անակնկալը հայ հանդիսատեսին

20.03.2017 13:43 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռիշար Կլայդերմանի անակնկալը հայ հանդիսատեսին

Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ մարտի 18-ին  համերգով հանդես եկավ Երեւանում: Սա դաշնակահարի երկրորդ այցելությունն էր Երեւան, առաջին այցի ընթացքում այնքան տպավորված է եղել Հայաստանով ու հայերով, որ խոստովանեց՝ երկրորդ անգամ հայաստանյան այցին ու համերգին նախապատրաստվել է մեծ հաճույքով:

Ընթերցողին ներկայացվել է Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հայերեն թարգմանությունը

Ռ. Կլայդերմանը նույն բեմում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, տնօրեն՝ Նորայր Նազարյան) եւ համերգը նվիրեց կանանց միամսյակին:

Համերգային երեկոյի ընթացքում դաշնակահարը հայ հանդիսատեսի համար կատարեց հայտնի ու սիրված ստեղծագործություններ, ինչպես նաեւ հանրահայտ ֆիլմերից գեղեցիկ հատվածներ: Հայ հանդիսատեսի համար Ռ. Կլայդերմանը պատրաստել էր նաեւ անակնկալ՝ նա նվագեց  Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից հատված: Ողջունելով հանդիսատեսին, դաշնակահարը խոստովանեց, որ իր համար դժվար է անգլերենով խոսել, ուստի անցնելով հարազատ ֆրանսերենին, նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ հայ հանդիսատեսի համար կկատարի ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ: Յուրաքանչյուր ելույթից հետո, Ռ. Կլայդերմանը նոտարները նվիրում էր հանդիսատեսից որեւէ մեկին, իսկ վերջիններս անհամբեր սպասում էին այդ պահին եւ նույնիսկ բեմ բարձրանում: Հանդիսատեսի շարքերում գտնվող փոքրիկներից մեկին էլ Կլայդերմանը նվիրեց իր թաշկինակը:

Համերգի ավարտին հանդիսատեսի «բիս»-ը դաշնակահարին կրկին հետ բերեցին դաշնամուրի մոտ եւ մեկ ստեղծագործություն կատարելուց հետո, Ռ. Կլայդերմանը  բուռն ծափերի ներքո հեռացավ բեմից:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА