ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկ գրամ ոսկու գնման գինը սահմանվել է 17 հազար 447.70 դրամ

13.03.2017 21:53 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մեկ գրամ ոսկու գնման գինը սահմանվել է 17 հազար 447.70 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գնման և բացթողնման՝ մարտի 13-19-ի գները:

Ոսկու գնման գինը մեկ գրամի դիմաց կազմել է 17 հազար 447.70 ՀՀ դրամ, իսկ բացթողնման գինը՝ 18 հազար 964.89 դրամ:

Արծաթի գնման գինը մեկ գրամի դիմաց 249.96 դրամ է, իսկ բացթողնմանը` 271.69 դրամ: Պլատինի համար սահմանված գինը մեկ գրամի դիմաց 13 հազար 785.56 է, իսկ բացթողնմանը` 14 հազար 984.30 դրամ:

Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է մեկ գրամի դիմաց 10 հազար 964.06 դրամ, բացթողնման համար՝ 11 հազար 917.46 դրամ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА