ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրբելյանը լրագրողներին դատարկաձեռն չճանապարհեց

11.03.2017 21:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Օրբելյանը լրագրողներին դատարկաձեռն չճանապարհեց

Կանանց միամսյակի շրջանակներում մշակութային կյանքը լուսաբանող մի քանի լրագրողներ օրերս հյուրընկալվել էինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Image may contain: 7 people, people standing, shoes and outdoorՕրբելյանին: Մինչ մաեստրոյի հետ զրույցն ու թեյախմությունը` լրագրողներս հնարավորություն ունեցանք ծանոթանալու թատրոնի կուլիսային կյանքին` շրջայցի շնորհիվ, որի ընթացքում վայելեցինք գարնանային Երեւանը` թատրոնի 14 պատշգամբներից մի քանիսում:

Շրջայցի ավարտին մաեստրոն լրագրողներիս սպասում էր թատրոնի հյուրասենյակում, ուր մեզ դիմավորեց բավականին ջերմ ու տոնական տրամադրությամբ, որը շարունակվեց ողջ հանդիպման ընթացքում: Image may contain: 7 people, people sitting, table and indoorՄտերմիկ զրույցի ընթացքում Կ. Օրբելյանը ներկայացրեց օպերային թատրոնի հետ կապված առաջիկայում իր ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ անդրադարձավ աշխարհի մի շարք հեղինակավոր թատրոնների հետ արդեն ձեռք բերված համագործակցության ծրագրերին եւ վստահեցրեց, որ կարճ ժամանակում օպերային թատրոնի կյանքում արդեն նկատելի կլինի ակտիվությունը. «Մոտ ապագայում ինչպես հայաստանյան հանդիսատեսի, այնպես էլ մեր երկիր այցելող հյուրերի համար օպերային թատրոնը բարձրարժեք մշակույթի հետ հաղորդակցվելու ամենից պահանջված հայաստանյան մշակութային օջախը կդառնա»,- հույս հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ այդ հարցում աջակցության ակնկալիք ունի նաեւ լրագրողներից. «Պիտի խնդրեմ, որ շարունակաբար հետևեք թատրոնի գործունեությանը և տեղի Image may contain: 3 people, people sitting and indoorունեցող բոլոր իրադարձությունների մասին իրազեկեք հանրությանը՝ նպաստելով հայաստանյան մշակութային կյանքի ակտիվացմանը, առավել մեծացնելով հասարակության ուշադրությունը բարձրարժեք մշակույթի նկատմամբ»:

Մաեստրոն լրագրողներիս դատարկաձեռն չճանապարհեց` նախ հրավիրեց հանդիպման ավարտին հաջորդող  Ջ. Պուչչինիի «Տոսկա» օպերայի ներկայացմանը, որը նվիրված էր կանանց միամսյակին, ապա, որպես հուշ նվիրեց ծաղիկներ եւ լուսանկարվեց լրագրողներիս հետ` խոստանալով, որ նման հանդիպումներ հաճախակի կլինեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА