ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկյան հետախուզությունը կանխատեսել է ԱՄՆ-ի աշխարհակալության մայրամուտը

10.01.2017 09:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան հետախուզությունը կանխատեսել է ԱՄՆ-ի աշխարհակալության մայրամուտը

«Bloomberg»-ի տեղեկացմամբ, ամերիկյան հետախուզության վերլուծաբանները հանգել են եզրակացության, որ ԱՄՆ աշխարհակալությունը մոտենում է իր մայրամուտին: Ըստ նրանց, առաջիկա հինգ տարիներին ԱՄՆ-ին չի բավարարի ո՜չ կամքը եւ ո՜չ էլ՝ միջոցները՝ համաշխարհային առաջնորդի դերը պահելու համար: Առավել եւս, որ այդ թուլության արդյունքում՝ Չինաստանից եւ Ռուսաստանից եկող մարտահրավերներն էլ ավելի են խարխլելու ԱՄՆ-ի միջազգային դիրքերը: «Հաջորդ հինգ տարիներն ԱՄՆ-ի համար կդառնանա ամրության փորձարկման ժամանակաշրջան»,- ընդգծել են հետախուզության փորձագետները:

Վարդինե Սարգսյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА