ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յուղոտ մթերքները ազդում են հիշողության վրա

02.01.2017 20:18 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 Յուղոտ մթերքները ազդում են հիշողության վրա

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ յուղոտ մթերք օգտագործելը հիշողության խնդիրներ է առաջացնում եւ ազդում է սովորելու ունակության վրա։

Վարքում փոփոխությունները սկսում են նկատվել ավելի քան 60% յուղ պարունակող մթերքն ուտելուց արդեն մեկ շաբաթ անց։ Յուղոտ սնունդը խանգարում է գլխուղեղում մտավոր եւ ֆիզիկական ակտիվության համար պատասխանատու դոփամին կոչվող հորմոնի առաջացմանը, ինչն էլ սովորելու հետ կապված խնդիրների եւ անհանգիստ վարքի է հանգեցնում։ Յուղոտ սնունդն ազդում է հատկապես երեխաների վրա։ Թուլանում է նրանց հիշողությունը, նվազում է սովորելու ցանկությունն ու կարողությունը։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА