ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ  ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՏՆԱԲԵՄՈՒՄ

25.11.2016 19:22 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ  ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՏՆԱԲԵՄՈՒՄ


Ուբաթ Պետերբուրգում պետք է բացվի «Եվրասիական մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը, որին հրավիրված էր զեկույցով մասնակցելու ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Իր ելույթը նախատեսում էր, որպես գլխավոր խնդիր Եվրասիական զարգացման համար դիտարկել Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը: Միառժամանակ գիտաժողովում հանդես էր գալու Սանկտ Պետերբուրգի պետ համալսարանի քաղաքագիտական ամբիոնի վարիչ, ազգությամբ թուրք, պրոֆեսոր Վ. Յաղիան, որը փորձում է ներկայացնել Թուրքիայի դրական դերակատարությունը եվրասիական ինտեգրացիայի համար: Հավանաբար, այդ գաղափարական բախումից զերծ մնալու համար, կոնֆերանսի սկսվելուց անմիջապես առաջ կազմակերպիչները դիմեցին հայ պատգամավորին` առաջարկելով փոխել իր ելույթի թեման կամ այն ներկայացնել ոչ թե լիագումար նիստում, այլ Կլոր սեղանի ժամանակ: Հայկ Բաբուխանյանը կոնֆերանսի կազմկոմիտեին ուղղված իր նամակում իր կտրուկ անհամաձայնությունը նշեց կոնֆերանսի կազմ կոմիտեի նման դիրքորոշման համար, ակնարկելով, որ այն բխում է թուրք-ադրբեջանական լոբբինգի  գործունեությունից: Հ. Բաբուխանյանը մերժեց իր ելույթի թեման փոխելու առաջարկը եւ ընդհանրապես հրաժարվեց մասնակցել կոնֆերանսին: Միաժամանակ նա պահանջեց, որպեսզի փոխվի նաեւ պրոֆեսոր Յաղիայի ելույթի թեման: 
Հինգշաբթի կոնֆերանսի կազմկոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ թուրք պրոֆեսորի թեման փոխվել է, եւ նա իր ելույթում չի բարձրացնելու Թուրքիայի թեման: Ի դեպ, նշենք, որ վերոնշյալ թուրք պրոֆեսորը Պետերբուրգում ծավալել է հակահայկական գործունեություն, եւ սա առաջին դեպքն է, երբ նա ստիպված էր սահմանափակել իր ախորժակը:   
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА