o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ. «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

28.07.2020 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ. «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, ТАСС-ին հայտնել է Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը: 

Ռուսաստանը պատենտավորել է կորոնավիրուսի դեմ պրեպարատը

«Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել ՀԱՊԿ երկրներին ուղղված պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ զարմացնող առաջարկով՝ «սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»: Նման հայտարարություններ լսելը առավել քան տարօրինակ է, երբ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել նախարարության կոլեկտիվի վրա, որը վերջերս էր ներկայացրել ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունը: Եվ որ ամենակարևորն է՝ շատ լավ տեղեկացված է գործընթացով, ըստ որի Հայաստանը պետք է սկսի գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, որն այդ երկրի ներկայացուցիչ է», - նշել է աղբյուրը:

Հիշեցնենք՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Նշենք նաև, որ այսօր ՀԱՊԿ գործունեության հետ կապված հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Վլադիմիր Մակեի, նաև՝ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքների և նրա փոխարինման գործընթացի հետ:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում՝ հուլիսի 27-ին:

Մասնավորապես, նշվել է, որ, ՀԱՊԿ-ի ընթացակարգի կանոնների համաձայն՝ հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ քլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե հետկանչի մասին որոշումն ընդունվել է Երևանում»:

Հիշեցնենք՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Ավելի վաղ iravunk.com-ը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը

Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։

Իսկ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ն.Փաշինյանն ու Ա.Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը:

Հիշեցնենք՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Ավելի վաղ iravunk.com տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

ՀՔԾ նոր պետի և «Սորոսի» միջև «արյունակցական կապ» կա

ՀՔԾ նոր պետի և «Սորոսի» միջև «արյունակցական կապ» կա. «Հրապարակ»

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլեւ «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։ Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, եւ ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի վերաբերյալ։

Դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահին 2 ամսով կալանավորել

Դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահին 2 ամսով կալանավորել

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ` ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը:

Դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահին 2 ամսով կալանավորել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռոբերտ Քոչարյանի համար սպասելի էր իրեն կալանավորելու որոշումը. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի համար սպասելի էր իրեն կալանավորելու որոշումը. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ է արձագանքել իրեն կալանավորելու որոշմանը:

Այս մասին քիչ առաջ լրագրողերի հետ զրույցում ասաց նրա մեկ այլ պաշտպան Ռուբեն Սահակյանը: Հարցին, թե նրա համար սպասելի էր այսպիսի որոշում, պաշտպանը դրական պատասխան տվեց:

Ինչպես տեղեկացրել ենք, դատարանը դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ քիչ առաջ որոշել է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:

Կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները. ԱՄՆ պետդեպը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

Կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները. ԱՄՆ պետդեպը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին լուրջ, վստահելի և անկախ քննություն անցկացնել «Մարտի 1»–ի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ։ 

Այս մասին ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ «Ամերիկայի Ձայն»-ի խնդրանքով մեկնաբանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը):

«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն։ Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: 

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց, «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական եւ ապօրինի սպանություններ»:

«Ժողովուրդ». Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը

«Բողոքարարների, կողոպտիչների եւ անվտանգության ուժերի բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», – ասվում էր ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում, որը հետեւել էր 2008 թվականի «Մարտի 1-ի» ողբերգությանը:

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումն ապօրինի է, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումն ապօրինի է, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով 2 ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: 

«Ինչպես գիտեք, երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ե՛վ գործը, և՛ կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: Սա այն է, ինչ վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա: Սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում, որևէ իրավական հիմնավորում չունի: 

Հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ:

Ցավում եմ, որ ՀՀ պատմության համար այսչափ կարևոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են մեկը մյուսից»,- մանրամասնեց Վիկտոր Սողոմոնյանը:

Երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հապճեպության եղավ, շտապողականություն ցուցաբերվեց, գիշերով նշանակված նիստեր եղան, արագ վկա ներգրավվեցին, հետո մեղադրանք առաջադրվեց, հետո կալանավորվեց: 

«Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի, քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքների հետ: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը: Բողոքարկելու ենք քրեական գործերը»,- շեշտեց Սողոմոնյանը:

Ամենամեծ զավեշտն այն է, որ չենք կարող հասկանալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը. փաստաբան

Ամենամեծ զավեշտն այն է, որ չենք կարող հասկանալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը լավ ուսումնասիրված չէ, կամ լավ ուսումնասիրված է, բայց ամբողջությամբ չի ներկայացվել դատարանին: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը:

«Ապացույցների մեջ մենք չենք տեսնում որևէ իրական ապացույց: Երբ մենք քննարկում ենք ապացույցները, մեզ համար պետք է պարզ լինի, որ կա արարք, արարքի որակում և  առկա է դրա կապը քրեական հոդվածի հետ, սակայն, այդ կապը այս գործից  հասկանալի չէ: Անհասկանալի է, թե որ գործողությունների համախումբն է որոշում արարքի և քրեական հոդվածի կապը»,- ասաց նա:  

Փաստաբանի խոսքով՝ ամենամեծ զավեշտն այն է, որ իրենք չեն կարող հասկանալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:

Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, հակառակ դեպքում այս ամենը հիշեցնում է 1937 թվականը

Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, հակառակ դեպքում այս ամենը հիշեցնում է 1937 թվականը

Իրավապաշտպան, հասարակական գործիչ ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ խոսքով` Հայաստանում արդարության վերականգնման եւ արդարադատության մթնոլորտը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր ու տկար վիճակում։ Որի մասին այսօր` խոսել են ՌԴ, ԱՄՆ եւ Եվրոպական մի շարք այլ երկրներ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել ներկայիս ստեղծված իրավիճակի մասին, որն էլ իր հերթին հեղինակազրկեց վերջին շրջանում ձեռք բերված հեղինակությանը միջազգային ասպարեզում. «Կրկին քաղաքական հայացքներով հետապնդումներ, կրկին ապօրինի կալանավորումներ, կրկին սեւ ու սպիտակ թելերով կարված քրեական գործեր եւ չհիմնավորված մեղադրանքներ, իսկ ամենակարեւորը` կրկին արտոնյալներ, օրենքի առջեւ ոչ բոլորի հավասարության գերակայություն։ Այսպիսի վարքաբեկված հեղինակության հետեւանքով է, որ միջազգային կառույցները եւ հանրությունը չի ցանկանում հաշվի նստել Հայաստանի Հանրապետության հետ, չի ցանկանում ընդունել եւ ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայոց ցեղասպանությունը, չի ցանկանում լուրջ փոխգործակցություն ծավալել Հայաստանի Հանրապետության հետ եւ մի շարք այլ կարեւոր հարցեր»,-նշում է Է. Մարկոսյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ.ՀԱՏՎԱԾ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻՑ

Նրա կարծիքով` հակապետական գործունեություն ծավալած անձինք եւ հանցագործները պետք է կրեն քրեական պատասխանատվություն, բոլոր պետք է ստանան իրենց հասանելիքը, սակայն այդ բոլորը պետք է լինի բացառապես օրենքի եւ օրինականության սկզբունքների շրջանակներում, այլ ոչ թե կամայականության եւ անձնական հաշվեհարդարի, քաղաքական հետապնդումների տեսքով, որը դրսեւորում է եւ հիշեցնում է 1937 թվականի բռնապետական եւ բոլշեւիկյան կարգերը. «Ներկայիս ստեղծված իրավիճակը բխում է միայն մեր հարեւան թշնամի պետությունների շահերից, որոնք էլ իրենց հերթին միջազգային հարթակներում առիթ բաց չեն թողնում վարկաբեկելու եւ հեղինակազրկելու մեր Երկիրն ու ժողովրդավարական պետականությունը»,-ասում է իրավապաշտպանը։

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ արձակվեց

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ արձակվեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում գործող բանկերից մեկում վճարել է գումարը և անդորրագիրն անմիջապես փոխանցել քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, իր պաշտպանյալը դուրս է եկել մեկուսարանից։

Խաչատուրովը մեղադրվում է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 

Ռեկտորի պաշտոնակատարն անցել է պաշտոնի չարաշահման եւ վրեժխնդրության

Ռեկտորի պաշտոնակատարն անցել է պաշտոնի չարաշահման եւ վրեժխնդրության

Դիվանատունը զավթած խմբի եւ հակաեկեղեցական շարժման ակտիվ անդամներից ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որը վերջերս խրախուսվեց իր հակաօրինական քայլերի համար` նշանակվելով Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, օգտվելով իր կարգավիճակից` շարունակում է աջ ու ձախ վիրավորել հոգեւորականներին ու մնալ անպատիժ: Պարզվում է` օրեր առաջ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում: Կ. Պետրոսյանը որոշել է վրեժխնդիր լինել Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՄԻՔԱՅԵԼ եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԻՑ, որը հայտնել էր Կ. Պետրոսյանի, Կորյուն (Արմեն) Առաքելյանի, Ղարիբ Հարությունյանի եւ Հայկարամ Դրմեյանի բարոյական մահվան բոթը եւ դուրս դրել նրանց եկեղեցուց: Այսպես ասած, «դուխով» ռեկտորի պաշտոնակատարը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ո՛չ ավել, ո՛չ պակաս հարձակվել է Միքայել սրբազանի եղբորորդու` Բարեշնորհ ԱՐՏԱՇԵՍ սարկավագ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է պատմել նաեւ Բարեշնորհ ԱՐՄԵՆ սարկավագ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ. «Ճանաչելով Կարեն Պետրոսյանին եւ տեսնելով նրա պահվածքը հոգեւորականների հանդեպորոշել էի նրան չողջունելորովհետեւ կարծում եմոր եթե մեկը առանց ամոթի կարող է հայհոյել հայրապետինայլափոխել Արշակ սրբազանի խոսքերըթեմական առաջնորդների հետ հանդիպման ընթացքում ցուցաբերել կատարյալ անհասկացողությունդժվար թե  դրանից հետո ինձ լսեր եւ հասկանարԵվ վերջապեսերբ «Նոյան Տապան» մամլո ասուլիսի ընթացքումինչ որ մեկը Միքայել սրբազանի պահվածքը լկտիություն անվանեցնա որեւէ կերպ չարձագանքեց դրանորտեղ գոնե կցուցաբերեր իր որդիական զգացումըԿամ` «Նոր Հայաստան նոր հայրապետ» էջում հայր Մակարի հետ հանդիպման տեսաձայնագրության մեկնաբանությունների մեջ իրենց ուղղված խոնարհության հորդորը ջնջելըիսկ Միքայել սրբազանի հետ հանդիպման տեսաձայնագրության անպատասխանատու եւ փողոցային մեկնաբանություններին որեւէ կերպ չարձագանքելըկարծում եմ` ինձ թույլ է տալիս տվյալ անձնավորության հետ չողջագուրվելչպատվել եւ  թողնել իր հավաքած պտուղների հետՍակայն չէի կարող անտարբեր լինել, երբ նա ամեն կերպ փորձում է եկեղեցու երիտասարդաց միությանեկեղեցում ծառայող տղաներին հեգնել իրեն տարակարծիք լինելու համարեւ երբ տեսաոր նա հերթական փողոցային ճշտումներ է ուզում անել տղաներից մեկի հետհարցրեցի, թե ամեն բան նորմա՞լ էիսկ ընկերսԱրտաշես սարկավագըմիայն ողջույն տվեց իր կողքը կանգնած մեր ընկերոջըԿարենը դիվահարի պեսհոգեկան հիվանդ եւ այլ իրեն բնորոշող արտահայտություններովքացի տալով փորձեց պաշտպանել իր անձը՝ վրդովված մեր անտարբերությունից»:

Արտաշես Գեղամյան. Այսրկովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը

Այսքանից հետո` թե ո՞ւր են իրավապահ մարմինները նայում եւ ո՞ր օրենքի ու լիազորությունների մեջ է տեղավորվում կրթական հաստատության բարձրաստիճան պաշտոնիայի «բեզպրիդելը»` ընդդեմ հոգեւոր սպասավորների, շարունակում է տրամաբանությունից անդին մնալ եւ անպատժելիության մթնոլորտ ստեղծել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Աշոտ Արսենյանը փակագծեր է բացում՝ հայտնելով իր անունը վարկաբեկող արշավի մանրամասներ

28.07.2018 16:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ

Աշոտ Արսենյանը փակագծեր է բացում՝ հայտնելով իր անունը վարկաբեկող արշավի մանրամասներ

Ազգային ժողովի պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանը հայտարարություն է տարածել իր անունը վարկաբեկող արշավի, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին:

 

«Սիրելի հայրենակիցներ,

Վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցներով, որոշ շահագրգիռ մարդկանց կողմից չպատճառաբանված, անհարկի անվանարկվում է իմ անունն ու բարի համբավը` փորձելով ինձ և իմ երկարամյա բիզնես-գործունեությունը կապել տարաբնույթ վարկաբեկիչ ապօրինությունների հետ։

Մասնավորապես, այսպես ասած այդ «սև գործին» լծվել են Գորիս քաղաքի բնակիչ, նախկինում խարդախության համար դատապարտված և մի շարք քրեական պատմությունների մեջ ներքաշված Կորյուն Հակոբյանը ու իր հանցավոր գործընկեր` Վայոց Ձորի Գետափ գյուղի բնակիչ Մուրադ Մուրադյանը։

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և այլ լրատվամիջոցներում օգտատերերի հետաքրքրությունն ու նկատի ունենալով այդ կապակցությամբ տրված տարաբնույթ մեկնաբանությունները՝ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այդ վարկաբեկման արշավին նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին:
Դեռևս 2001 թվականին մեղայական կեցվածք ընդունած, զղջալով իր գործած սխալների համար, Կորյուն Հակոբյանը ինձ է ուղարկել մի հայտարարություն, ըստ որի՝ 1996 թվականին վերջինս ու Մուրադ Մուրադյանը մեր համատեղ գործունեությունը սկսելիս որևէ գումար չեն ներդրել, այլ դրանք ներդրվել են իմ կողմից: Իմ ներդրած գումարներով է ձևավորվել իմ և նրանց համատեղ բիզնեսը։

Այս հայտարարությունը ստորագրելուց 17 տարի հետո, չարաշահելով հեղափոխության փաստն ու խնդիրները բարձրաձայնելու իրավունքը, այդ մարդիկ զբաղված են իրենց բնորոշ ապօրինի գործողություններով։

Հայաստանում ապրիլյան սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո ինձ և իմ մտերիմներին սկսել է զանգահարել Կորյուն Հակոբյանը և հայտնել, որ պահանջում է ինձնից մեծ գումար, հակառակ դեպքում խոստանում է, որ «հեղափոխության ֆոնի» վրա կսկսի հրապարակել իրեն հայտնի ինձ վարկաբեկող նյութեր:

Ճանաչելով Կորյուն Հակոբյանին՝ ես մերժել եմ շորթմամբ ինձանից գումար հափշտակելու «առաջարկը» և նրան զգուշացրել, որ իր գործողություններն անօրինական են, քրեորեն պատժելի:

Դրանից հետո, իր ապրելակերպին և գործելաոճին համապատասխան, Կորյուն Հակոբյանը անցավ իր խոստման իրականացմանը` սկսեց տարբեր սոցիալական կայքերի միջոցով ինձ անվանարկող հոդվածներ տպել, հերյուրանքներ տարածել, զոհի կերպարի տակ թաքցնելով իր` շորթմամբ ինձանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձերը:

Նման գործելաոճով հաջողության չհասնելուց հետո, հանցակից գործընկերներ Կորյուն Հակոբյանն ու Մուրադ Մուրադյանը նախաձեռնեցին ինձ վարկաբեկելու գործողությունների մեկ այլ շարք: Մասնավորապես, օգտվելով իրենց կամքից անկախ ընձեռված հնարավորությունից` 2018 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում քաղաքում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Մուրադ Մուրադյանը իմ անձը վիրավորող և գործարար համբավը արատավորող հերյուրանքներից զատ հայտարարեց նաև, որ ես 2003 թվականին պատվիրել եմ իր սպանությունը։

Ավելորդ չեմ համարում շեշտել, որ Մուրադ Մուրադյանը, մարդկային իր տեսակով և հանցավոր գործելաոճով ներգրավված լինելով տարատեսակ քրեական պատմությունների մեջ, որպես նշվածի տրամաբանական հետևանք, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ենթարկվել է հարձակման, որի համար իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործով կատարված քննությամբ բացահայտվել են նրա սպանության պատվիրատուները:

Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում

Մինչդեռ այդ պայմաններում այնուամենայնիվ, Մուրադ Մուրադյանը չի խորշում հրապարակայնորեն ստելուց և իմ անունը իր անհարկի շահարկելուց։

Մուրադ Մուրադյանի սպանության փորձի հետ կապված դեպքի կապակցությամբ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս հղումներում

https://m.fontanka.ru/2015/11/30/110/,

https://m.fontanka.ru/2014/05/16/156/,

https://amp.newsru.com/crime/14may2013/killergngspbrest.html      

Մուրադ Մուրադյանի հայտարարությունը, այն է՝ առանձնապես ծանր հանցագործության պատվիրման մեջ հրապարակայնորեն ինձ մեղադրելը,  գնահատում եմ իմ բարի համբավի ու հեղինակության նկատմամբ քրեորեն հետապնդելի ոտնձգություն։

Հարկ եմ համարում օրենքով սահմանված կարգով քրեական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել Կորյուն Հակոբյանի ու Մուրադ Մուրադյանի նկատմամբ։

«Ժողովուրդ». Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի գործից․ ովքեր են գնում հարցաքննության

Շորթմամբ գումարներ հափշտակելու փորձ ունեցող նշված հանցավոր խումբը վարպետորեն փորձ է անում թաքնվել Հայաստանում երեք միլիարդ ՀՀ դրամի ներդրումներ իրականացնելու խոստումների հետևում` պարզունակ «բլեֆի» տակ քողարկելով իրենց ապօրինությունները։

Հարգելի հայրենակիցներ,

Մինչև իրավական գործընթացների մեկնարկը և տրամաբանական ավարտը, մեր հանրությանը կոչ եմ անում չհավատալ պարզամիտ շորթողների կողմից տարածվող հերյուրանքներին ու ստահոդ հայտարարություններին: Վստահ եմ՝ պատշաճ իրավական գործընթացով իրականացված քննության արդյունքում կհստակեցվի և հանրությանը կիրազեկվի իրականում ովքեր են այս մարդիկ և ինչերի են ընդունակ»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА