o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.07.2020 19:50 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աչքներդ լույս, 1990-ականների  եւս մեկ ատրիբուտ զարմանալիորեն վերադարձավ: Եվ եթե Գրզո մականունով օլիգարխ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ  այն ժամանակ  Վանոյի շնորհիվ էր իրեն բացարձակ անխոցելի զգում, ապա զարմանալիորեն պարզվում է, որ  Գրզո-2020 «ափդեյթը» 1990-ականների տարբերակից  ավելի  ագրեսիվ է: Այսպես, լրատվադաշտում  հայտնաբերում ենք, որ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը,  «Սիլ Կոնցեռնի»  գրասենյակում թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն: Վերջինս պատմել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայր Ռոբերտն իր թիկնազորի պետի հետ ծեծի են ենթարկել իրեն` հասցնելով մարմնական վնասվածքներ: Ըստ տուժող գործարարի` Սուքիասյանը փորձել է ինչ-որ գումար «ստանալ» իրենից. «Ես ասացի` ոչ մեկին էլ պարտք չեմ, ու էդ խոսքիս վրա Ռուբենն էր ու իր ախրանի պետ Արտաշը սկսեցին հարվածել ինձ, դեմքիս ու գլխիս էին խփում, քիթս ջարդել են: Ինձ ասացին` աջ ու ձախ չանես, ոչ մի տեղ չգնաս, չբողոքես, մեկ ա` վարչապետն էլ ա մեր յանից, ոստիկանությունն էլ»: Ինչեւէ, զարմանալով հանդերձհիշեցնենք չինացիների բանաձեւը` սա էլ կանցնի: Այո՛, կանցնի, ու հենց որ Նիկոլի իշխանազրկման գործընթացը մեկնարկի, նույն Խաչատուր Սուքիասյանը  իզութոզով կշտապի ծախել ե՛ւ ներկայիս հովանավոր Նիկոլին, ե՛ւ առավել եւս  ներկայիս ոստիկանական վերնախավին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա  մի ոչ այնքան ծավալուն մեջբերում. «Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, եւ հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, եւ հետեւաբար Հայաստանը եւ Արցախը պետք է զիջումների գնան` հօդս ցնդեց: Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով եւ ուժի սպառնալիքներով: Եվ հիմա կարող ենք ասել` Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլեւ մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են եւ չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Երբ ասում եմ ուժերի հարաբերակցություն` նկատի չունեմ միայն սպառազինությունների եւ Զինված ուժերի քանակը, այլ նախ եւառաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդ հայտարարության հեղինակը` նախագահներ Ռոբերտ Քոչարյա՞նը, կամ Սերժ Սարգսյա՞նը, նրանց թիմակիցնե՞րը, կամ, ասենք, ՀՅԴ գործիչնե՞րը: Ահա եւ ոչ, ինչքան էլ զարմանալի լինիայս հայտարարության  հեղինակը  ՆԻԿՈԼՆ է: Նրա ելույթը կառավարության նիստին այնպիսին էր, որ եթե դա ընթերցես, չիմանալով հեղինակինապա չես կռահի, որ Նիկոլն է, եթե վերջում չլիներ դարձվածք, թե  այդ ամենը հեղափոխության շնորհիվ է: Ինչեւէ, զարմանալիորեն Նիկոլն այնպես է իրեն պահում, որ ժամանակն է ասի` «Սերժը ճիշտ էր, ես սխալվեցի», քանի որ նա արդեն որերորդ անգամ հնչեցնում է ՀՀ երրորդ նախագահի  բանաձեւումները: Բայց այդպիսի բան չի ասի, քանզի  պլեբսը ընդունակ չէ...

ԶԱՐՄԱՆՔ

Բայց  ինչպես  անժխտելի է, որ կարմիր կովը կաշին չի փոխի, այնպես էլ Նիկոլի պարագայում  մնում է համաձայնվել քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ գնահատականին. «Իշխանության գալու ճանապարհին Փաշինյանը հայտարարեց. «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի՛ ունենա»: Դա «թարգմանաբար» նշանակում էր, որ կա՛մ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինի: Ճակատագրի հեգնանքն այն է, որ վարչապետ դարձած Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մենք հասել ենք մի վիճակի, որ կա՛մ Փաշինյանը կհեռանա/կհեռացվի Հայաստանի իշխանությունից, կա՛մ Հայաստանը չի լինի»: Քանզի  ակնհայտ է, որ ինչքան էլ Նիկոլը գովաբանի բանակը, նա եւ նրա կլանը զբաղված են բանակը քանդելով եւ վարկաբեկելով: Իզուր չէ, որ այժմ ունենք բավականին զարմանալի  էլեկտրոնային ստորագրահավաք` արգելել Աննա Հակոբյանին կրել զինվորական համազգեստ եւ այցելել դիրքեր, քանզի. «Վարչապետի կնոջ այցը մարտական դիրքեր կարող է վատ անդրադառնալ զինվորների մարտական ու ռազմահայրենասիրական ոգու վրա»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА