Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք» «Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Ադբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններին Հայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրը Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը

«Ինձ համար ավելի կարեւոր էր լինել Նադյայի կողքին, քան` զբաղվել երգով». Կրտսեր Նադեժդա Սարգսյան

Արխիվ 16-20

Շատերը կմտաբերեն փոքրիկ Նադեժդա Սարգսյանին, որ տարիներ առաջ, տարբեր միջազգային մրցույթներից անպայման վերադառնում էր մրցանակներով, այդ թվում նաեւ «Դո-Ռե-Մի» վոկալ խմբի հետ միասին: Հաճախ էր ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանը շեշտում, որ Նադեժդա Սարգսյան անուն-ազգանունը հավերժ է հնչելու հայկական երգարվեստում ու հումորով նշում` Նադեժդա Սարգսյանից պրծում չկա... Հենց դա նկատի ունենալով` տիկին Նադյան քրոջ դստերը կնքեց իր արդեն բրենդ դարձած անուն-ազգանունով, ու հենց ինքն էլ կնքամայր դարձավ փոքրիկ Նադյայի երգարվեստ մուտք գործելուն: Սակայն կրտսեր Նադեժդա Սարգսյանը որքան էլ փորձեց շեղել իր կյանքի անիվը, իրեն այլ մասնագիտության մեջ դրսեւորելով, միեւնույնն է, մորաքրոջ կնքած ուղին նրան կրկին վերադարձրեց երգարվեստ: Թերեւս, դրա լավագույն ապացույցը վերջերս կրտսեր Նադեժդա Սարգսյանի արդեն հասուն տարիքում առաջին «Քեզ հետ» երգի տեսահոլովակի շնորհանդեսն է, որը նրան վերադարձրեց երգարվեստ:

«Իրավունքի» հետ զրույցում Նադեժդան ասաց, որ երգն իրականում նվիրված է մորաքրոջը. «Երգը հենց Նադեժդա Սարգսյանին է նվիրված, պարզապես մտածված ոչ մի տեղ չենք նշում, քանի որ նա մեզ հետ է... Ի դեպ, «Քեզ հետ» երգի անունը կրում է հենց իմ առաջին ձայնասկավառակը, ճիշտ է, արդեն ունեինք երգ, որը գրել էր ամերիկացի երաժիշտ Թիան Թայլորը, ուղղակի ողջ թիմը քննարկումից հետո եկավ այն եզրակացության, որ դա չի կարող լինել ձայնասկավառակի առաջին երգ: Այդպես, հենց Նադեժդա Սարգսյանի խոհանոցում, որտեղ նա միշտ սիրում էր նստել, հյուրասիրել, մենք նստած տասը րոպեում, գրեցինք «Քեզ հետ» երգի բառերը»:

Ըստ Նադյայի` երգն ու տեսահոլովակն անակնկալ է եղել հենց Նադեժդա Սարգսյանի դստեր` երգչուհի Էմմիի համար. «Երգը պատրաստ լինելուց հետո որոշեցինք` անակնկալ-նվեր կլինի Էմմիին, ու արագ սկսեցինք տեսահոլովակի նկարահանումները, որը տեւեց 2 օր: Իրականում ուզում էինք, որ Էմմիի ծննդյան օրվան նվեր անեինք, բայց հետո հասկացանք` ավելի լավ կլինի տեսահոլովակի կարճ տարբերակը թողարկենք նրա ծննդյան օրը: Ամեն ինչ այդպես էլ եղավ, ու տեսահոլովակն արդեն թողարկվեց ապրիլի վերջին»:

Մեր այն հետաքրքրական հարցին, թե Էմման ինչպես արձագանքեց անակնկալ-տեսահոլովակին, Նադեժդան ծիծաղելով անկեղծացավ. «Էմման ասաց` չնայած երգը շատ եմ հավանել, բայց ինքնագլուխ բաներ եք անում, տեսահոլովակը կարող էր ավելի լավը լիներ, եթե ինձ ասեիք: Բայց հավատացե՛ք չեմ ուզում, որ ինչ-որ մի տեղ ինձ համար զանգեն, ասեն... Չեմ ուզում օգտագործել Էմմիի համբավը, որովհետեւ նա արդեն կայացած երգչուհի է: Անգամ տեսահոլովակում ոչ մի տեղ նշված չէ, որ նվիրված է Նադեժդա Սարգսյանի հիշատակին, որովհետեւ չենք ուզում օգտագործել նրա անունը, որ տպավորություն չստեղծվի, թե ուրիշների շողքի տակ փորձում ենք առաջ գնալ: Մենք, իմ թիմով, ամեն տեղ կզանգենք, կգնանք ու կդիմենք ինքներս»:

Կրտսեր Նադեժդան, երգարվեստում իր վերցրած երկարատեւ դադարը բացատրեց այսպես. «Ճիշտ է, ես Նադեժդա Սարգսյանի մեծ դպրոցն եմ անցել, 4,5 տարեկանից մինչեւ 16 տարեկանը մասնակցել եմ միջազգային մրցույթների ու մրցանակներով վերադարձել: Բայց այս դադարի ընթացքում ավելի շատ բան հասկացա, ավելի շատ բան սովորեցի, ուսում ստացա, արդեն դասավանդում եմ «Դո, Ռե, Մի» վոկալ ստուդիայում: Ըստ իս, այս տարիների դադարն ինձ ավելի էր հարկավոր: Այդ ընթացքում բոլորս զբաղված էինք մորաքրոջս առողջությամբ, դա էլ մի քիչ պատճառ հանդիսացավ իմ դադարի համար` ինձ համար ավելի կարեւոր էր լինել Նադյայի կողքին քան` զբաղվել երգով: Նրա մահվանից հետո ուժերս հավաքեցի եւ որոշեցի վերադառնալ երգարվեստ, եւ այդ անուն-ազգանունը բարձր պատվով հավերժ պահել հայկական երգարվեստում, հակառակ դեպքում` ավելի լավ կլինի անուն-ազգանունս փոխեմ»:

Այնուամենայնիվ, Նադյան արդեն աշխատում է երկրորդ տեսահոլովակի վրա, իսկ սեպտեմբերին նախատեսել է թողարկել նոր ալբոմ-ձայնասկավառակ, որից հետո նախատեսել է մեծ համերգային շրջագայություն սկսել:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ



Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода