Բեռլինում արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում հանգցնել զինագործարանի հրդեհը
ՄիջազգայինԲեռլինում արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում հանգցնել «Iris-T» հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության կոնցեռնի մաս կազմող Diehl գործարանի հրդեհը։
Հրշեջ ծառայության ներկայացուցիչն ասել է, որ «այն ամենը, ինչ դեռ կարող է այրվել, կվառվի»:
Այդպես էլ հստակ բացատրություն չկա, թե ինչու հանկարծ այդ գործարանում նման հրդեհ բռնկվեց հենց այն պահին, երբ պաշտոնապես հաստատվեց Ուկրաինային «Iris-T» հրթիռներ տալու լուրը: