Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը
ՆերքաղաքականԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ քիչ առաջ ուղիղ եթերում հրատապ հայտարարությամբ է հանդես եկել:
«Սիրելի հայրենակիցներ, այն շրջանների ժողովուրդը, որոնք պատրաստվում են վաղը գալ Երեւան, խնդրած կլինեմ՝ մինչեւ ժամը՝ 08:00-ը լինեն Երեւանում: Ժամը՝ 09:00-ին բոլորին սպասում ենք Օպերայում: Դրանից այն կողմ բոլոր իմ կողմնակիցներին կամ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են Հայաստանը փրկել այս ....ից, հորդորում եմ ձեզ՝ փակել Երեւան մտնող բոլոր միջպետական ճանապարհները: Երբ մենք կփակենք բոլոր միջպետական ճանապարհները 100 տոկոսով, ես խոստանում եմ ձեզ հեղափոխություն՝ մինչեւ ամսի 25-ը, իմ ծննդյան օրը ես ձեզ կանեմ նվեր: Հետո կգնանք դեմոկրատական թափանցիկ ընտրությունների, ում կընտրի ժողովուրդը, թող նա էլ գա, վեր ընկնի պառլամենտում», - կոչ է անում Վ. Ղուկասյանը: