Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան
Ներքաղաքական«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ իր նկատմամբ անվստահությունը կարող է առաջանալ այն պարագայում, երբ որոշ ՔՊ-ականներ անցնեն ընդդիմության կողմը եւ իր կատարած հանցագործությունների համար իրեն անվստահություն հայտնեն՝ մեկ այլ մարդու վարչապետ դարձնելու ակնկալիքով:
— Պարզ է, որ շատերը չեն ցանկանա կրել այն պատասխանատվությունը, որ կրելու է նա կատարված հանցագործությունների համար: Նիկոլը պարտավոր է ցույց տալ, որ ինքը իր ամեն մի պատգամավորի համար պատրաստ է մինչեւ վերջ գնալ։ Եվ հիմա Նիկոլը շատ ավելի կոշտ կգտնվի պատգամավորներին նեղացնելու կամ վիրավորելու համար: Յուրաքանչյուր պատգամավոր պետք է համոզված լինի, որ եթե ինքը դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցանքի մասնակից, ինքնաթիռ ունի, թիկնազոր ունի։