Iravunk.com | «Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան
MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալուն Սա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ) Վերագտնել մեզ. Լիլիթ Գալստյան Գուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan Times Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը Սիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունը Հիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունը Օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)

«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան

Տեսանյութեր

Հիշու՞մ եք Մաո Ցզեդունի կնոջ անունը։ Կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը վաղուց մոռացել է Ցզյան Ցինին, ով հայտնի է նաեւ Լան Պինգ բեմական անունով։ Այս անունը ԴԱԺԱՆ եւ ԽՈՐԱՄԱՆԿ կնոջ անվանում է դարձել, մարդ, ով հարթում է իր ճանապարհը դեպի իշխանության բարձունքները բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով: 1938 թվականին դառնալով Մաո Ցզեդունի կինը, նա մտավ Չինաստանի իշխանության ամենաբարձր օղակները եւ մեծ դեր խաղաց «Մշակութային Հեղափոխության» ղեկավարման ընթացքում:

Իսկ հիշու՞մ եք, թե ովքեր են խունվեյբինները, որը կարելի է թարգմանել «կարմիր ՊԱՀԱՊԱՆՆԵՐ, կամ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ»: Կարծում եմ, որ ՇԱՏԵՐԸ չեն հիշում... Իզուր... Սրանք ուսանողներ էին, ովքեր հետեւելով Մաո Ցզեդունի «Կրակ շտաբերի վրա» կարգախոսին, պատի ԹԵՐԹԵՐՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ էին անցանկալի առաջնորդներին։ Հենց այդ կարգախոսով 1966 թ. դրվեց «Մշակութային Հեղափոխության» սկիզբը: Այս կարգախոսը նշանակում էր կուսակցական ապարատի ՌԵՎԻԶՈՆԻԶՄԻ եւ բյուրոկրատիայի ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ինչպես նաեւ պրոլետարիատի անմիջական դիկտատուրայի իրականացում։ Հետեւաբար, «Մշակութային Հեղափոխության» իրականացման մեջ ներքաշվեցին ոչ միայն ուսանողներն, այլեւ բանվոր-ցզաոֆանները, ինչը թարգմանաբար նշանակում է խռովարար, բունտարար։

Շուտով, ինչպես տեղի է ունենում ցանկացած հեղափոխության ժամանակ, նրանք անցանկալի առաջնորդների ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ պարզապես պատի ԹԵՐԹԵՐՈՒՄ, անցան ավելի «հեղափոխական» գործողությունների: Նրանք սկսեցին գրոհել ԲՈՒՀ-երի կուսակցական կոմիտեների եւ վարչակազմերի տարածքները՝ դուրս շպրտելով դրանց ղեկավարությանը փողոց: Ղեկավար Մաոյի հակառակորդներին (պրոֆեսորներին, մտավորականներին) խունվեյբինները ենթարկում էին նվաստացման եւ ֆիզիկական բռնության, սովորաբար ՀԱՆՐԱՅԻՆ: Վերջ ի վերջո, հեղափոխությունը երկիրը գցեց քաոսի մեջ, քանի որ «Մշակութային Հեղափոխության» ժամանակ Չինաստանի Պետական ​​քաղաքականությունն էր դարձել վերջ տալ «չորս մնացուկներին»:  

Այդ «չորս մնացուկներն» էին՝ Հին մտածողությունը, Հին մշակույթը, Հին սովորությունները, Հին ավանդույթները: Ինչ-որ ծանոթ շունչ փչեց, այնպես չէ՞:

Հայաստանում արդեն վեցերորդ տարին է ինչ անհասկացող «պողոսների» գլուխը, ում 2018-ին հայտարարեցին «վարչապետներ», մտցնում են, որ պետք է հրաժարվել հին մտածողությունից, հին մշակույթից, հին սովորություններից, հին ավանդույթներից։ Տեսնելով, որ լրատվամիջոցների եւ որոշ հեռուստաալիքների միջոցով այդ պարզ «մեթոդը» դրական արդյունք չի տալիս, եւ որ ժողովուրդը ՉԻ ուզում մոռանալ իր ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ, ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԸ եւ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, Հայաստանի մերօրյա դիմակավորված խունվեյբինները ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵՑԻՆ Սամվել Վարդանյանին մեքենայից, որով իշխանության ներկայացուցիչները Սամվելին ոստիկանական բաժանմունք էին տանում: Հիշեցնեմ, որ Չինաստանում «Մշակութային Հեղափոխության» ժամանակ մարդկանց անցնող գնացքներից էլ էին նույնիսկ դուրս նետում, այնպես որ, դեռ պիտի փառք տանք Աստծուն, որ Սամվել Վարդանյանը ողջ է, բայց, այնուամենայնիվ, ինչպես Չինաստանում «Մշակութային Հեղափոխության» ժամանակ, նրան ցուցադրաբար նվաստացրին՝  ե՛ւ ԲԱՐՈՅԱՊԵՍ, ե՛ւ ՖԻԶԻԿԱՊԵՍ։

Քանի որ, բոլորն ամեն ինչ հասկանում են, եւ, ավաղ, «ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ոչ միայն հայ ոստիկանների, այլ նաեւ ՀՀ իշխանությունների համար, վերադառնանք Լան Պինի, կամ եթե ցանկանում եք՝ Ցզյան Ցզինի, ճակատագրին։ Մաո Ցզեդունի մահից հետո նրա 62-ամյա այրին դասվեց «Չորսի բանդա»-յի շարքին եւ դատվեց «Մշակութային Հեղափոխության» ժամանակաշրջանի ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար։ Նա դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Բժշկական պատճառներով Ցզյան Ցզինն ազատ է արձակվել՝ նրա մոտ կոկորդի քաղցկեղ է ախտորոշվել:

Ազատվելուց անմիջապես հետո նա հիվանդանոցում կախվել է։

Գրող, հրապարակախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ



MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)Ռուսական ուժերը ճեղել են Չասով Յարի ուկրաինական պաշտպանության հիմնական գիծը (Քարտեզ)«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներինԱՄՆ-ի 61 միլիարդ դոլար «օգնությունը պարտքային գերություն է». ուկրաինական աղբյուրիրավիճակը Թբիլիսիում բացահայտ «գունավոր հեղաշրջման» տեսք ստացավ«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՈւլան-Ուդեում սկսվել է մարդկանց տարհանումը քաղաքը պատած հրդեհների պատճառով (Տեսանյութ)Ռուսական բանակը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու. ուկրաինացի վերլուծաբաններԻսկ մեզ դարձյալ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա ՀակոբյանՏավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենարԲեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանըԻմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր Վարդանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода