Եթե չեմպիոն դառնանք, դաջվածք չեմ անի. Մխիթարյան
Սպորտ
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի Իտալիայի առաջնությունում հնարավոր չեմպիոնության մասին.
«Ես չեմ սիրում դաջվածքներ և չէի անի դաջվածք՝ որպես սկուդետոն նվաճելու խորհրդանիշ։ Եթե չեմպիոն դառնանք, դա կմնա իմ գլխում և իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Դա ինձ բավական է»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Inter Xtra-ն:
Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանում Ա Սերիայի 32 տուրից հետո «Ինտերը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 14 միավորով առաջ հաջորդ «Միլանից»։