Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող
ՄիջազգայինՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր 16-ամյա որդուն՝ Ադամին, նշանակել է Վլադիմիր Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող։ Նա Telegram-ում հայտնել է, որ որոշումը կայացրել է ուսումնական հաստատության ղեկավարի խնդրանքով։
«Իմ սիրելի եղբոր՝ Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի ղեկավար Բայբեթար Վայխանովի խնդրանքով՝ ես որոշեցի Ադամ Կադիրովին նշանակել Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող։ Նա մոտիկից ծանոթ է հայտնի համալսարանի գործունեությանը, ուստի կարծում եմ, որ նա շատ լավ կկատարի իր վրա դրված պարտականությունները»,- գրել է Կադիրովը։
2023 թվականի աշնանը Ադամ Կադիրովը քննչական մեկուսարանում ծեծի է ենթարկել Ղուրանը այրելու մեջ մեղադրվող Նիկիտա Ժուրավելին։ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր որդին «ճիշտ է վարվել»։ Ավելի ուշ Չեչնիայի ղեկավարն ասել է, որ «լավ կլիներ, որ իր որդին սպաներ նրան»։
Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։