Iravunk.com | Կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս, բայց կան նաեւ վտանգավոր ապուշներ. Նալչաջյան
Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է

Կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս, բայց կան նաեւ վտանգավոր ապուշներ. Նալչաջյան

Մշակութային

Դեռեւս 20-րդ դարում համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից Պյոտր Չարդինին (Ռուսաստան), Սալվատորե Ավերսանոն (Իտալիա), Ժորժ Լամպենը (Ֆրանսիա), Ակիրա Կուրոսովան (Ճապոնիա), Ալան Բրիջեսը (Մեծ Բրիտանիա), Մանի Կաուլը (Հնդկաստան) եւ այլք էկրանավորում էին ռուս գրող Ֆյոդոր Դոստոեւսկու մեծ պահանջարկ ունեցող «Ապուշ»-ը վեպը: Թվում էր, թե 21-րդ դարում այլեւս կարիք չի լինի անդրադարձ կատարելու մարդկության այս տեսակին, բայց միայն թվում էր: 1994 թվականին գերմանացի ռեժիսոր Սաշա Գեդեոնն իր ֆիլմով ազդարարեց «Ապուշի վերադարձը»: Իսկ Տիգրան Նալչաջյանն արդեն նոր դարում եւ մեր օրերում էկրանավորեց  «Կատարյալ ապուշը»՝ փաստելով, որ այս տեսակը ոչ միայն չի վերացել, այլ նաեւ կատարելագործվել է: Միայն թե ֆիլմը ոչ թե Դոստոեւսկու վեպի հիման վրա, այլ ժամանակակից մոտեցումներով, իր յուրատեսակ սցենարով ու ռեժիսուրայով:  «Կատարյալ ապուշը» հայկական նոր կատակերգություն է, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսն անընդհատ ընկնում է անհավանական արկածների մեջ՝ հայտնվելով քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։ Ֆիլմի հումորով համեմված կարեւոր մեսիջների եւ տողատակերի մասին «Իրավունք»-ը զրուցել է  «Կատարյալ ապուշի» սցենարի հեղինակ եւ ռեժիսոր, պրոդյուսեր, գլխավոր դերակատար ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

«ՈՎՔԵՐ ՆՐԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՈՒՇ, ԳՈՒՑԵ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՊՈՒՇ ԵՆ»

Երբ սկսեցիք բարձրաձայնել  «Կատարյալ ապուշը» ֆիլմի մասին, սոցցանցերում շատերը համոզված էին, որ այն ունի քաղաքական ենթատեքստ, ավելին՝  «Կատարյալ ապուշին» ճանաչում են: Իսկ իրականում ո՞վ է նա:

— Իրականում կատարյալ ապուշները շատ-շատ են, երջանիկ ապուշներն՝ առավել եւս։ Իհարկե, կան նաեւ ավելի վտանգավոր ապուշների կատեգորիաներ։ Սակայն, մեր ֆիլմում կատարյալ ապուշ անվանում են Տիգրիսին, որին ես եմ մարմնավորում, թեպետ հանդիսատեսը երբ տեսնի ֆիլմը, ապա անպայման հարց կառաջանա, թե ով է ավելի ապուշ՝ Տիգրի՞սը, թե՞ մյուսները, ովքեր նրան անվանում են ապուշ գուցե շատ ավելի ապուշ են, քան նա։ Դա թողնենք հանդիսատեսի դատին։

Յուրաքանչյուր հումորի տակ թաքնված է մեծ ճշմարտություն կամ կես ճշմարտություն, ո՞րն է ֆիլմի մեսիջը` ուղղված «ապուշ կտրած» քաղաքին:

— Ֆիլմն առաջին հերթին կատակերգություն է՝ հանդիսատեսի համար ժամանց ապահովելու նպատակով։ Սակայն, ֆիլմի գլխավոր մեսիջը բարությունն է, քանի որ Տիգրիսը փորձում է փոխել աշխարհը դեպի լավը եւ հանել մարդկանց միջից չարությունը, որի հետեւանքով շարունակ հայտնվում է արկածների մեջ եւ քաղաքում կատարվող իրադարձությունների կիզակետում։ Կարող եմ վստահ ասել, որ ֆիլմն ունի դաստիարակչական բնույթ, եւ այն կարող են դիտել բոլորը ու պետք է դիտեն բոլորը։

«ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԵԿՑԱՆՔՆ Է ՊԱԿԱՍՈՒՄԱՅԴ ԲԱՑԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆՔ»

Անդրադառնանք նաեւ դերասանական կազմին, բավական հետաքրքիր աստղաբույլ է ընտրված ֆիլմի համար: Ի՞նչ կպատմեք նկարահանումների մասին, եւ ի՞նչ էր կատարվում տեսախցիկներից այն կողմ:

— Շատ տաղանդավոր դերասաններ ունենք ֆիլմում, ովքեր նվիրված աշխատել են եւ մարմնավորել են հիշվող կերպարների։ Վստահ եմ, որ հանդիսատեսը ֆիլմում կգտնի իր համար սիրելի կերպարներ, եւ անգամ մեջբերումներ կանեն ֆիլմից, քանի որ շատ հետաքրքիր դիալոգներ կան։ Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Արման Ղազարյանը, Վահագն Գալստյանը, Արթուր Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Սերգեյ Սարգսյանը, Կրիստինա Հովակիմյանը, Մելսիդա Հակոբյանը, Սեպուհ Ապիկյանը եւ այլ տաղանդավոր դերասաններ։

Հումորը` հումոր, բայց Ձեր բոլոր ֆիլմերն ունեն ուսուցողական բնույթ, հատկապես պատանիներին ուղղված: Ի՞նչ է պակասում աճող սերնդին այսօր ճիշտ դաստիարակելու համար:

— Կարծում եմ՝ բարությունն ու կարեկցանքն է պակասում։ Իսկ այդ բացը պետք է լրացնենք յուրաքանչյուրս, անգամ եթե կարող ենք ազդել թեկուզ մեկ հոգու վրա։ Այս ֆիլմը, կարծում եմ, իր լուման կունենա այդ շատ կարեւոր գործում։

«ԻՄ ՄԱՐՄՆԱՎՈՐԱԾ ԱՊՈՒՇԸ ԴՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ Է, ՍԱԿԱՅՆ ՆԱ ՄԻԱԿ ԱՊՈՒՇԸ ՉԷ»

Կատարյալ սարկազմ է այն, որ գլխավոր հերոսը «Կատարյալ ապուշն» է, գուցե շեղվում եմ ֆիլմից, բայց Դուք լինելով լեգենդար հոգեբաններ Նալչաջյան ընտանիքից, գուցե ունեք այդ պատասխանը՝ ինչո՞ւ հակահերոսները դարձան հերոսներ, ինչո՞ւ է հանրությունը հանդուրժում մի իրականություն, որը գրքերում, ֆիլմերում միշտ եղել է ծաղրի առարկա ու քննադատվել է:

— Այո, մենք աբսուրդի ժամանակներում ենք ապրում։ Անհասկանալի եւ տրամաբանությունից դուրս բաներ են կատարվում։ Սակայն, ամեն ինչին բացատրություն կա, քանի որ տեխնոլոգիաներն իրենց գործն անում են, եւ ամբոխին կառավարելը դառնում է էլ ավելի հեշտ ու հասանելի։ Մեկ հոգու ինչ-որ բան համոզելը շատ ավելի դժվար է, քան մարդկանց խմբին։ Իմ մարմնավորած ապուշը դրական կերպար է, սակայն նա միակ ապուշը չէ, կան բացասականները, որոնք ներկայացվում են հումորի քողի ներքո։ Այս պարագայում կարող եմ շեշտել, որ կա որոշակի անալոգիա Դոստոեվսկու «Ապուշի» հետ՝ գաղափարական եւ փիլիսոփայական իմաստով, բայց ոչ սյուժետային։

Ֆիլմում հետաքրքիր արտահայտություն կա՝ «եկել է գյուղացի Համբոյի ժամանակը, եւ բոլորդ համբոներ եք»:  «Կատարյալ ապուշը» ֆիլմում կլինի՞ պատասխան, թե այս արտահայտության վերջն ի՞նչ է լինելու:

— Եկեք այս վերջին հարցին չպատասխանեմ, քանի որ թրեյլերի այդ հատվածը բազմաթիվ հարցեր է առաջացրել, եւ չեմ ուզում բացել սյուժետային փակագծերը։ Թող հանդիսատեսը դա տեսնի կինոթատրոնի էկրանին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода