Iravunk.com | Փարաջանովին նվիրված ներկայացումը պետք է անպայման պարի լեզվով լիներ. Սաթէ Խաչատրյան
Ես ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ... Մենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ Ղազարյան Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն Սաֆարյան Ժամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ Ղազարյան Եթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն Սաֆարյան Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. Սրբազան Ռուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. Պուտին Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)

Փարաջանովին նվիրված ներկայացումը պետք է անպայման պարի լեզվով լիներ. Սաթէ Խաչատրյան

Մշակութային

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կբարձրանա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ՝ մարտի 15-ին եւ 16-ին՝ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի բեմադրությամբ: Հայ-ֆրանսիական պարային այս ներկայացումը նվիրված է աշխարհահռչակ կինոռեժիսորի 100-ամյակին։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է գաղափարի հեղինակի՝ ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ ՍԱԹԷ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

«ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՐՎԵՍՏԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ Է»

Ինչպե՞ս ստացվեց Մուրադ Մերզուկիի հետ համագործակցությունը, եւ ինչո՞ւ որոշեցիք հենց նրան վստահել փարաջանովյան «Նռան գույնը»:

— Որպես ռեժիսոր եւ որպես հանդիսատես` շատ եմ սիրում նրա արվեստը՝ պատկերային մտածողությունը, լույսի եւ մարմնի հետ աշխատանքը, իր շատ երկար մտածված եւ գեղեցիկ դետալներով աշխատած ստեղծագործություններն այնքան տարբեր են մեկը մյուսից, եւ ամեն տեղ կա Մուրադ Մերզուկի ստեղծագործողը, քաղաքացին եւ առհասարակ շատ հետաքրքիր մարդը: Մենք ցանկանում էինք, որ Փարաջանովին նվիրված ներկայացումը բեմադրի մի խորեոգրաֆ, ով սիրում է մշակույթների երկխոսությունը եւ իրեն լավ ու հարմարավետ է զգում այդ դաշտում, այդ կոնցեպտի մեջ: Չէ որ, ի վերջո, Փարաջանովի արվեստը երկխոսության հրավեր է: «Նռան գույնը» ֆիլմն այնքան պարային է՝ իր միզանսցեններով, իր մտածողությամբ, որ նաեւ ակնհայտ էր մեզ համար՝ Փարաջանովին նվիրված ներկայացումը պետք է անպայման պարի լեզվով լիներ: Իսկ եթե պարի լեզվով, ուրեմն՝ պետք է աներ մի արվեստագետ, ում շատ սիրում ենք եւ ում ստեղծագործությունները մեծ հետաքրքրությամբ ենք դիտում: Դա էր թերեւս պատճառը, որ ցանկացանք աշխատել Մուրադ Մերզուկիի հետ, եւ ես շատ ուրախ եմ, որ նա համաձայնեց, ու միասին անցանք այս ճանապարհը, որը հեշտ չէր, բայց, միեւնույն ժամանակ, վստահ եմ՝ արդյունքը շատ գոհացնող է:

Ֆրանսիայում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները սկսվեցին հենց «Նռան գույնը» ներկայացմամբ: Հետաքրքիր է՝ ինչպիսին էր ֆրանսիացի հանդիսատեսի արձագանքը:

— Այո՛, Ֆրանսիայում Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց մեր «Նռան գույնը» ներկայացմամբ: Հունվարին ենք խաղացել, բայց մինչեւ այսօր էլ ֆրանսիացի հանդիսատեսից ստանում ենք արձագանքներ, նամակներ, հաղորդագրություններ՝ առ այն, որ ներկայացումը հրաշալի էր: Նրանք, ովքեր ճանաչում էին Փարաջանովի կինեմատոգրաֆիան, ովքեր տեսել էին նրա մեկ կամ երկու ֆիլմ, մեզ ասում էին, որ այնքան հետաքրքիր էր այս ճամփորդությունը եւ այնքան մոտ էր անվանի կինոռեժիսորին եւ, մինեւնույն ժամանակ, տարբեր: Իսկ ովքեր չէին ճանաչում Փարաջանովին, իսկ նրանց թիվն իրականում շատ-շատ ավելի մեծ էր, քան ճանաչողներինը, ասում էին, որ այս ներկայացման շնորհիվ նրանք բացահայտեցին նաեւ մի հրաշալի արվեստագետի, ում ստեղծագործությունները անպայմանորեն կդիտեն: Համենայնդեպս, հետաքրքրություն առաջացավ Փարաջանով կինոռեժիսորի նկատմամբ, եւ՝ այո՛, կարող ենք հիմա հաստատ ասել, որ մեր նպատակներից մեկն էլ հենց դա էր:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ»

Հայաստանից ովքե՞ր են ներգրավված «Նռան գույնը» ներկայացման մեջ:

— Ներկայացման մեջ ներգրավված է 7 պարող, որոնցից երկուսը՝ Տոմա Այդինյանը եւ Սվետլաննա Մխիթարյանը, ընտրվել են Հայաստանից՝ դեռեւս 2023 թվականի ամռանն անցկացված քաստինգի շնորհիվ: Ունենք մեկ պարող, ով հայկական արմատներ ունի՝ Վարդան Ագուճյանը, մյուս պարողները հիփ-հոփի, ժամանակակից տարբեր ոճերի մեջ մասնագիտացած պարողներ են: Նպատակը հենց դա էր՝ հայկական ժողովրդական պարը զուգակցել հիփ-հոփի, ժամանակակից պարի հետ, նույն արվել է նաեւ երաժշտության մեջ, որտեղ հայկական ժողովրդական երգն ու երաժշտությունը միաձուլված են ժամանակակից, էլեկտրո երաժշտության հնչյունների հետ: Ի դեպ, ներկայացման երաժշտությունը գրել է «Հող արթուն» հայկական խումբը: Իսկապես, հրաշալի ու շատ հետաքրքիր աշխատանք է արված: Ֆրանսիացի հանդիսատեսը միշտ առանձնակի նշում էր ներկայացման երաժշտությունն՝ ասելով, որ լիարժեք ճամփորդությունը հենց ամբողջացնում էր այդ երաժշտությունը: Սա մեզ համար հպարտություն է, ու վստահ եմ՝ «Հող արթուն»-ի տղաների հետ մեր համագործակցությունը կշարունակվի ոչ միայն մեր թատերական միության կողմից, այլ նաեւ այլ արվեստագետների, ովքեր հետաքրքրված են նրանց ստեղծած երաժշտությամբ: Ուրախ եմ նշել, որ ներկայացման ստեղծմանն աջակցել են ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը, ներկայացման համաարտադրողներն են երկու ֆրանսիական թատրոնները՝ Դեսինի «Տոբոգան» եւ Մոն դը Մարսանի «Գասկոն», ինչպես նաեւ ներկայացման նախագծի հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուներն են «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն»-ը եւ «Կաֆիգ» կազմակերպությունը: Որպես հայ-ֆրանսիական նախագիծ՝ այս ներկայացումը շատ հավասարակշռված է թե՛ արտիստների առումով, թե՛ համագործակցության: Լիահույս եմ, որ նմանատիպ նախագծեր էլի կլինեն, որոնք կգան եւս մեկ անգամ հաստատելու հայ-ֆրանսիական բարեկամությունը: Իրականում նմանատիպ համագործակցությունները երկուստեք կարեւոր են:

Հիշեցնեմ, որ մարտի 15-ին եւ 16-ին կխաղանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում (երեւանյան հյուրախաղերն իրականացվում են ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Լիոնի մետրոպոլի աջակցությամբ): Շատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են մեր մշակույթը չկրող արվեստագետներն ընկալում հայկական մշակույթը եւ այն ներկայացնում: Այս առումով՝ սա շատ հետաքրքիր փորձառություն է եւ հաջողված, որովհետեւ ներկայացման ստեղծման ընթացքում եւս ես մի տեսակ ինձ համար նորովի էի բացահայտում շատ բաներ, որոնք ինձ թվում էին այնքան ակնհայտ էին մեր մշակույթում՝ մեր երաժշտությունը, մեր պարը... Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է հայկական ազգային մշակույթը կարողանում հավասարը հավասարին ներկայացվել այլ մշակույթների ֆոնին, այլ կերպ ասած՝ ինչպես է հայկական մշակույթը երկխոսության մեջ մտնում այլ մշակույթների հետ: Վստահ եմ՝ հայ հանդիսատեսը եւս շատ կսիրի այս ներկայացումը: Ամեն դեպքում, մենք երեք ներկայացում ենք խաղացել Ֆրանսիայի լեփ-լեցուն դահլիճներում, եւ եղել են հոտնկայս ծափահարություններ, որոնք չէին դադարում շատ երկար ժամանակ՝ հիացական արձագանքների հետ միասին: Եվ ամենահետաքրքիր ու պարբերաբար կրկնվող նախադասությունը՝ շնորհակալությունն էր այս ճամփորդության համար, որ այս ներկայացման միջոցով հանդիսատեսը ճանաչել է Սերգեյ Փարաջանովին եւ բացահայտել հայկական մշակույթը: Մենք շատ ենք սիրում Սերգեյ Փարաջանովին եւ կարծում ենք, թե ամբողջ աշխարհում ճանաչում են նրան: Ցավոք, այդպես չէ, բայց, միեւնույն ժամանակ, նմանատիպ նախագծերը շատ օգնում են, որպեսզի մեր արվեստագետները, հայկական մշակույթը ներկայացնող խոշոր անունները, ավելի մեծ ճանաչում եւ հանրայնացում ստանան:

Երեւանյան ցուցադրություններից հետո՝ իր հաղթարշավը դեպի ո՞ւր է շարունակելու ներկայացումը, ե՞րբ այն կրկին կլինի բեմում:

— Երեւանյան հյուրախաղերից հետո՝ ներկայացումը կմեկնի Թբիլիսի, որտեղ մարտի 18-ին «Ռուսթավելի» թատրոնում կներկայացնենք արդեն թբիլիսյան հանդիսատեսին: Այս հյուրախաղերն էլ կազմակերպվում են Վրաստանում ՀՀ եւ Ֆրանսիայի դեսպանությունների աջակցությամբ: 2025 թվականից սկսյալ՝ մենք արդեն այս պահին ունենք 15 ներկայացումների եւ ցուցադրությունների առաջարկ, եւ այդ թիվը վստահաբար կաճի, որովհետեւ Ֆրանսիայում շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում ներկայացումը թատրոններում ներկայացնելու համար, բայց արձագանքներն ու առաջարկները շատ են: Նաեւ աշխարհի տարբեր երկրներից հայկական կառույցները, ֆրանսիական դեսպանատներն ու ինստիտուտները մեզ հետ կապի են դուրս եկել եւ ասել, որ շատ հետաքրքրված են ներկայացմամբ: Որքան էլ այս ներկայացումը ստեղծել ենք Փարաջանովի 100-ամյակի շրջանակներում եւ նպատակով, բայց չենք պատրաստվում սահմանափակվել 2024 թվականով: Վստահաբար ներկայացումը շատ երկար կյանք կունենա, եւ ավելի բուռն էտապը կսկսվի 2025 թվականից:

— «Սաթէ-Աթղը»-ն հաջորդիվ ինչ մեծ նախագիծ է պատրաստվում ներկայացնել հանրությանը:

— «Սաթէ-Աթղը» թատերական միության մյուս մեծ նախագիծը, որը 2024 թվականի նոյեմբերի 29-ին կհանձնվի հանդիսատեսի դատին, Միսաք Մանուշյանին նվիրված ներկայացումն է: Հետո ներկայացման պիեսը կթարգմանվի հայերեն, եւ կբեմադրեմ նաեւ Հայաստանում: Սա շատ մեծ նախագիծ է, որով հետաքրքրված են ոչ միայն մշակութային գործիչները, այլեւ Ֆրանսիայի կրթական համակարգը: Հիմա պիեսի գրելու փուլում ենք, այն գրում է ֆրանսիացի հայտնի հեղինակ Շոշանա Բուխուբզան: Մեր դերասանական կազմը վերջնականապես ընտրված է, եւ փորձերը կսկսվեն հունիս ամսից: Հետագայում Մուրադ Մերզուկիի հետ համագործակցությունը, հուսանք, կշարունակվի եւ 2026 թվականին, այս պահին դեռ մտմտում ենք, բայց Գյուրջիեւին նվիրված նախագծի գաղափար կա, որը, վստահ եմ՝ ժամանակի ընթացքում կհստականա, եւ մի օր էլ Հայաստան կգանք այդ ներկայացմամբ: «Սաթէ-Աթղը»-ի մյուս մեծ նախագիծը Գորիսի պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցությունն է, որտեղ Կապանի թատրոնի հետ համատեղ կբեմադրեմ Ակսել Բակունցի պատմվածքներից ծաղկաքաղ՝ ներկայացնելով Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերը: Այդ ներկայացումը այս թվականի նոյեմբեր ամսին եւս նախատեսում ենք, որ պատրաստ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ես ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Մենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանՔաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода