Iravunk.com | Արեւմուտքից միայն ողջույնի խոսքեր են հնչում, մտադիր չեն ընդհանրապես թուրքերի դեմ սանկցիաներ կիրառել. Շաքարյանց
ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն Թորոսյան Բեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեց Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին ՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերը

Արեւմուտքից միայն ողջույնի խոսքեր են հնչում, մտադիր չեն ընդհանրապես թուրքերի դեմ սանկցիաներ կիրառել. Շաքարյանց

Ներքաղաքական

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար այլեւս որեւէ խոչընդոտ չկա», - Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ Բաքվում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիեւն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

— Բաքվի համար ի՞նչ նշանակություն ունի  «Խաղաղության օրակարագը», եւ եթե արդեն չկան առկա խոչընդոտներ, հնարավո՞ր է, որ հայկական կողմը ինչ-ինչ խոստումներ է տվել Ալիեւին ու կրկին ցավալի զիջումներ են սպասվում:

— Շատ հնարավոր է, եթե այստեղ թուրքամետ, արեւմտամետ «կառավարիչներ» են նստած, ապա` այո՛, Ալիեւը չունի խոչընդոտ իր ցանկացածը պարտադրելու ու ստանալու համար: Մենք տեսնում ենք մարդ, ով շատ ինքնավստահ է, ամեն ինչ էլ կպահանջի, այս ապուշները կտան: Ու դրա դիմաց սրանք փող են աշխատում, կարեւոր չէ, թե ով է վճարում` Բաքո՞ւն, Անկարա՞ն, թե՞ արեւմտյան ինչ-որ հիմնադրամ կամ դեսպանություն, որը տեղակայված է Երեւանում: Կարեւորն իրենց համար այն է, որ փող են աշխատում` հայկական հող ծախելով: Նույնիսկ Սյունյաց աշխարհի ճակատագրի հարցով բոլորը խոստովանում են, որ դա Իրանի Իսլամական Հանրապետությունը չթողեց, որ թուրքերը զավթեն, գրավեն` պայմանավորված պատերազմի միջոցով: Անընդհատ այնտեղ տեղակայված իրանական-իսլամական հեղափոխության կորպուսի զինյալներն էին խանգարող հանգամանքը, ինչը խոստովանել է Էրդողանը, Բաքվի թուրքերը: էլ չեմ ասում, որ Երեւանում էլ գտնվեցին որոշակի փորձագետներ, որոնք ճշմարտությունը բացահայտ հայտարարել են հասարակությանը, բայց հասարակությունը, կարծես թե, գոյություն չունի: Դրա համար էլ արձագանք չեն գտնում նման կարգի հայտարարությունները: Հայ հասարակությունը մեռած է, գոյություն չունի, դրա համար մենք չենք տեսնում զանգվածային բողոքներ, ցույցեր:

Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ եթե չեմ սխալվում ԱԳՆ տեղակալներից մեկը, վերջերս է հայտարարել, որ կան հարցեր, որոնք առանց միջնորդների հնարավոր չէ քննարկել, այսինքն՝ խոչընդոտ կա, եւ այդ խոչընդոտն արդեն ինչ-որ  մեկը հասկացնել տվել է մեր թուրքամետներին, արեւմտամետներին: Ես, օրինակ՝ սպասում եմ, որ ինչ-որ ակնարկներ կամ նախազգուշացումներ հնարավոր է հնչել են կա՛մ Թեհրանի, կա՛մ Մոսկվայի կողմից, Արեւմուտքից ընդհակառակը` ողջույններ ու գովեստներ են հնչում, որ հանձնել են Արցախը ու դատապարտել են 120 հազար արցախահայերին լինել ցեղասպանության զոհ: Արեւմուտքը մտադիր չէ ընդհանրապես թուրքերի դեմ սանկցիաներ կիրառել, նորից ու նորից քննարկումներ կազմակերպել: Չնայած քննարկում` իբր թե Արեւմուտքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ե՛ւ ԱՄՆ Կոնգրեսում, ե՛ւ ՄԱԿ-ում, ու ի՞նչ, արդյունքը զրոյից մինուս, այդ է Արեւմուտքի դիրքորոշում կոչվածը  եւ այսօր դատապարտում է ամբողջ Հայաստանը նույն Արցախի ճակատագրին:

— Կարո՞ղ ենք ասել, որ Իրանն է հենց զսպող օղակը` նոր պատերազմը կասեցնելու առումով:

— Իրանը չի օգնում հայերին կամ Հայաստանին, Իրանն օգնում է սեփական ազգային անվտանգության շահից բխող հարցերը լուծելուն: Իրանին պետք չէ թուրքական գոտի իր հյուսիսային սահմաններում: Այն շատ ավելի ակտիվ միջամտություն չի դրսեւորի, Իրանն օգնում է ուժեղներին, դա պետք է հիշել: Իրանը թքած ունի նման կարգի հայության վրա, որը ի վիճակի չէ սեփական շահերը, սեփական պատմական հիշողությունը պաշտպանել  ու ընդհանրապես առաջնորդվել զուտ ազգային անհրաժեշտությամբ: Թուլամորթ նստած են սփյուռքահայությունը, հայաստանահայությունը, դե արցախահայություն արդեն գոյություն չունի: Կներեք, որ կտրուկ եմ ասում, բայց այսպես է «շնորհիվ» երեւանյան տականքների ու թուրքամետների:

— Հայաստանի իշխանությունն անընդհատ մեջբերում են, թե զինում են բանակը, ձեռք են բերել հնդկական ու ֆրանսիական զենք: Դրանք բավարա՞ր են, որպեսզի համարենք, թե հայկական բանակը համալրվում է նոր զինատեսակներով ու կարող են արդյունավետ լինել պատերազմական իրավիճակներում:

— Սուտ է, մի՛ հավատացեք, Հնդկաստանից նվեր ստացած կամ առած ցանկացած սպառազինություններ, իրոք, ծիծաղ են հարուցում, դրանք փորձարկված չեն իրական պատերազմական գործողությունների ընթացքում: Պարզապես, ինչ-որ մեկը մի մոդել է սարքել: Արի՛ սկզբից քո տարածքում փորձարկի, հետո առ: Իսկ ֆրանսիական, այսպես ասած, զրահամեքենաները, իբր ասում են, կատարյալ զենք է, բայց այդ զենքից հրաժարվել է Ուկրաինան: Հասկանու՞մ եք` ինչի մասին է խոսքը, խլամ են ուղարկել, աղբ, որոնք ընդհանրապես իսկական ռազմական գործողություններին չեն էլ դիմանա: Սրանք եվրոպական ասֆալտապատ ճանապարհների համար պատրաստած ինչ-որ մեքենաներ են, որոնք, ասենք, նույն լեռնաշխարհում կամ ինչ որ մի ճանապարհներում, որոնք ավելի են հարիր ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի տարածքին: Անպետք զիբիլ է, որն ընդհանրապես կարող է պիտանի չլինել: Գուցե նրանք այդ զրահամեքենաներն առել են, որ ճզմե՞ն, ճնշե՞ն, ոչնչացնե՞ն հայրենասիրական ուժերին հենց մեր հայրենիքի ներսում, դա հնարավոր է, ոստիկաններին կտան ու նրանք այդ զրահամեքենաներով կոչնչացնեն մնացած հայրենասիրական տրամադրություն ունեցող տարրերին: Ո՞ւմ եք հավատում, չի՛ կարելի:

— Այսպես կոչված`  «Զանգեզուրյան միջանցքի» հետ կապված ի՞նչ կասեք` մաքսակետեր կտեղադրվե՞ն կամ ո՞ւմ ձեռքը կանցնի վերահսկողությունը:

— Արդեն նույնիսկ Թուրքիան հրաժարվել է այդ մտքերից, գուցե մինչեւ Կապան քաղաքը ինչ-որ մաքսակետեր են դնում, բայց Զանգեզուրում ոչ մի բան չեն դնում, չնայած, եթե հիշենք, որ Սյունիքում կան զավթած տարածքներ, այնտեղ կարող են տեղադրել, որովհետեւ զավթել են: Բայց դա չի նշանակում, որ ողջ Սյունիքում կլինեն թուրքական ինչ-որ մաքսակետեր, արդեն Անկարան հրաժարվել է այդ ծրագրից: Նրանք երազում են, որ կարող է ամբողջ հյուսիսային Իրանը գրավեն միջանցքով, չնայած` Իրանն այն երկիրը չէ, որ թույլ կտա որեւէ թուրքի կառավարել իր տարածքով անցնող որեւէ մի տրանսպորտային հաղորդակցություն: Բաքուն էլ սպասում է Անկարայի ցանկացած հերթական հրամանին: Եթե չի լինի Անկարայից նման կարգի հրաման, ուրեմն` Բաքուն ի վիճակի չի լինի ոչինչ անել: Նույնիսկ եթե Իսրայելը հրամայի, առանց Թուրքիայի այդ հարցը չի լուծվի:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода