Iravunk.com | «Էրեբունին» պատրաստվում է ցուցադրության՝ Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում
Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն Սաֆարյան Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ժամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ Ղազարյան Եթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն Սաֆարյան Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. Սրբազան Ռուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. Պուտին Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ) Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան

«Էրեբունին» պատրաստվում է ցուցադրության՝ Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Պարոն Բադալյան, «Կարմիր բլուր»-ի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում աշխարհում ճանաչված մասնագետ Իվան Սեմյանն է։ Այս պահին այնտեղ ի՞նչ աշխատանքներ են տարվում։

— Իրականացվում են բավական հետաքրքիր ծրագրեր: Օրինակ, պատրաստվում են կաղապարներ, աշխատանքային գործիքներ, շատ շուտով կսկսենք մի փորձառություն՝ հասկանալու, թե ինչպես են ժամանակին ուրարտացիները տեղափոխել քարերը Թեյշեբաինի ամրոցը կառուցելիս: Դրան զուգահեռ մեր ֆրանսիացի գործընկերների հետ հիմա մենք Կարմիր բլուրում իրականացնում ենք ուրարտական ճարտարապետական եւ շինարարական ավանդույթներին համաձայն աղյուսաշինության ծրագիրը, որը բավական հաջող ընթանում է: Այն կյանքի է կոչվում Երեւանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցացիայի, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջեւ կնքված քառակողմ պայամանագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է զարգացնել ենթակառուցվածքներ «Էրեբունի» եւ «Կարմիր բլուր» հուշարձաններում եւ ստեղծել որոշակի նախադրյալներ այդ հուշարձանների տարբեր հատվածների պահպանության, ամրակայման եւ հանրահռչակման համար: Եվ ըստ այդմ ընտրվել է  «Կարմիր բլուրը», որտեղ իրականացնում են աղյուսաշինության հատուկ աշխատանքներ: Պատրաստվում են ուրարտական, ճարտարապետական եւ շինարարական ավանդույթներին հնարավորինս մոտ, հնարավորինս համապատասխան աղյուսներ, որպեսզի դրանցով կարողանանք ամրակայել անձրեւներից, մարդկային գործոնից, բնական գործոնից, վնասված է «Կարմիր բլուրի» աղյուսաշեն պատերից մեկը: Իհարկե, դա արվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատուկ թույլտվությամբ: Այսինքն՝ ներկա պահին «Կարմիր բլուրի» գլխավոր ծրագիրը դա է, որի համակարգողը գործնական, կազմակերպչական աշխատանքների բավական բարդ գործառույթը իրականացվում է թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանի կողմից: Իսկ ծրագրի պատասխանատուներից է «Կարմիր բլուրի» մասնաճյուղի ղեկավար, աշխարհում ճանաչված մասնագետ, էքսպերիմենտալ հնագիտության քաջ գիտակ, թանգարանագիտության, հուշարձանագիտության, հուշարձանների հանրահռչակման, հուշարձաններում կրթական կոնտենտի զարգացման բավական հայտնի մասնագետ Իվան Սեմյանը: Բայց նաեւ դրան զուգահեռ իրականացվում են կրթական ծրագրեր, այցելուների համար տարվում են էքսկուրսիաներ, պարբերաբար մաքրվում է հուշարձանի տարածքը: Այսինքն՝ այն բնականոն աշխատանքը, որն իրականացվել է նաեւ դրանից առաջ:

— Թանգարանն առաջիկայում ի՞նչ ցուցադրություններ է ունենալու:

— Հիմա կենտրոնացած ենք Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում իրականացվելիք ցուցադրության վրա: Մեր թանգարանի գիտահետազոտական, վերականգնման լաբորատորիայի ներուժն այս պահին գլխավորապես սեւեռված է այդ կարեւոր իրադարձությունը մեր կողմից հավուր պատշաճի ներկայացնելու գործին: Այժմ վերջնական տեսքի են բերում այն 53 առարկաները, որոնք պետք է ցուցադրվեն Մոսկվայում: Այդ իսկ պատճառով ներկա պահին որեւէ այլ ցուցադրության աշխատանքներ չենք իրականացնում: Մեր ռուս գործընկերների հետ համատեղ գրվում են տեքստերը, ստուգվում են ցուցադրության էքսպլիկացիաները, անոտացիաները: Վերջին հինգ ամսվա ընթացքում քրտնաջան աշխատանք է իրականացվել: Հիմա վերջին փուլերն են: Եվ մենք փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի հավուր պատշաճ կերպով «Էրեբունին» եւ Հայաստանը ներկայացվի Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում:

— Ցուցադրության օրը որոշվա՞ծ է:

— Նախնական օրը հոկտեմբերի 30-ին է, սակայն որոշակի տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքների բերումով բացման օրը կարող է մի քանի օրով հետաձգվել: Ի դեպ, Հայաստանից այդ ցուցադրությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի պատմության եւ Երեւանի քաղաքի պատմության թանգարանները

— Ռեստավրացիոն ծրագրերի հետ կապված` ի՞նչ կասեք:

— Սեպտեմբեր ամսին մենք հյուրընկալել էինք «Պուշկինի» թանգարանի եւ Ռուսաստանի ռեստավրացիոն ինստիտուտի մեր գործընկերներին, ովքեր, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, իրականացրին «Էրեբունի» թանգարանում պահվող մի շարք որմնանկարների հատվածների ամրակայման, վերականգնման աշխատանքներ: Իսկ սեպտեմբերի 26-30-ը «Էրեբունի» թանգարանում տեղի ունեցավ վարպետաց դաս` Էրմիտաժից ժամանած բավական հայտնի հնագիտական մետաղի վերականգնողների մասնակցությամբ: Տեղի ունեցավ փորձի փոխանակում, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի այլ հաստատություններից վերականգնողներ: Բավականին արդյունավետ անցան վարպետաց դասերն ու փորձի փոխանակումը, որը եւս շատ կարեւոր ծրագիր եմ համարում: Ասեմ, որ Լուվրի թանգարանի հետ հիմա մենք շարունակում ենք աշխատել «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության, արդիականացման, փոփոխության, սցենոգրաֆիայի աշխատանքների վրա:

— Հակառուսական տրամադրությունները  չե՞ն անդրադառնում Ձեր մշակութային գործունեության վրա:

— Մեր գործունեության վրա չի անդրադառնում: Մեզ համար շատ թանկ են մեր լավ հարաբերությունները թե՛ մեր ռուսաստանյան, թե՛ ֆրանսիացի եւ թե՛ այլ երկրների գործընկերների հետ: Այդ հարաբերությունները ձեռք են բերվել տարիների քրտնաջան աշխատանքների շնորհիվ: Եվ կարծում եմ, որ մշակութային մարդկային-ընկերական հարաբերությունները գործոն են: Գոնե մշակութային առումով մենք պետք է այդտեղ բավական աշխատենք, որովհետեւ, իմ կարծիքով՝ դա այս ժամանակահատվածում շատ կարեւոր է: Բնականաբար` ե՛ւ «Էրմիտաժի», ե՛ւ  «Պուշկինի» թանգարանի, ե՛ւ մեր մյուս գործընկերների հետ շարունակում ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք նախկինում:

— Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում, «Ուրարտական թագավորություն` Հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրության շնորհիվ  Դուք ամեն ջանք գործադրում եք, որ օտարերկրացիները ծանոթանան մեր հայոց պատմության հետ, իմանան մեր արմատները: Բայց դրան զուգահեռ կա նաեւ մեկ այլ իրականություն, թե ինչպես են մեր դպրոցներում մատուցվում «Հայոց պատմություն» առարկան: Դուք նկատել էիք, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում կան լուրջ վրիպումներ՝ մասնավորապես Ուրարտուի քարտեզի հետ կապված, որտեղ ընգրկված չէ այսօրվա ՀՀ տարածքը: Կմանրամասնե՞ք:

— Գիտեք, ես այդ մասին իմ ֆեյսբուքյան էջում անդրադարձել եմ մի քանի գրառմամբ: Այո, կան ակնհայտ բացթողումներ, որոնք պետք է շտկվեն: Օգտագործելով այս հարթակը՝ ցանկանում եմ անպայման նշել մի քանի հանգամանք: Ցավոք, նկատվում է ատելության ալիք դասագրքի հեղինակ, իմ կողմից շատ հարգված Սմբատ Հովհաննիսյանի անձի նկատմամբ: Ինձ համար այդ ամենը, ինչպես նաեւ թեման փորձել շահարկել այս կամ այն քաղաքական դիվիդենտ ստանալու համար՝ միանգամայն անընդունելի է: Այդ դասագիրքը, չնայած իր մեջ տեղ գտած բազմաթիվ թերություններին, ունի նաեւ շատ դրական կողմեր: Այնտեղ փորձ է արվել նպաստելու զարգացնել աշակերտների մտածելու, վերլուծելու կարողությունները: Ի վերջո, արվել է երկարատեւ աշխատանք: Իհարկե, գոնե ինձ համար նկատելի է դասագրքի պատրաստման հապճեպությունը: Դասագրքում կան հատվածներ, որոնք բացի այն, որ ստույգ չեն, այլ նաեւ ջուր են լցնում մեր պատմությունը կեղծողների ջրաղացին:

Դասագիրք գրելը մեծագույն պատասխանատվություն է: Ես լիահույս եմ, որ դասագրքի հրատարակիչ «Մասնակցային դպրոցը», Սմբատ Հովհաննիսյանը կկիսեն պատասխանատվություն՝ դասագրքի վիճելի եւ առավել եւս իմ կարծիքով՝ անընդունելի որոշ հատվածների շուրջ առողջ քննարկում կազմակերպելու դասագրքին առնչվող տարբեր ոլորտների մասնագետների հետ: Շատ լավ կլիներ, օրինակ, որպեսզի իրենց կարծիքներն ասեին նախապատմական, բրոնզի, վաղ երկաթի, հետուրարտական, անտիկ եւ միջնադարյան ժամանակաշրջանների ոլորտի տարբեր հայտնի մասնագետներ: Այդ քննարկումներից եւ դրանց արդյունքներից հետո մենք բոլորս պետք է չխուսափենք ճշմարտությունն ընդունելու պատասխանատվությունից: Եթե կան սխալներ, շփոթմունքներ, ոչ ճշգրիտ եւ կամ չստուգված փաստեր, ապա դրանք պետք է անպայմանորեն շտկվեն: Ե՛վ ուսուցիչները, ե՛ւ աշակերտներն իրավունք ունեն իմանալու այդ մասին եւ առաջնորդվելու ստույգ փաստերով: Այս առումով, խիստ կարեւոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով պետք է այդ ամենն իրականացնել: Պետք է ամեն կերպ խուսափել ատելության խոսքերից, քաղաքական շահարկումներից: Ինձ համար խիստ կարեւոր է կրթության որակի բարձրացումը, աշակերտներին մտածելու ունակության զարգացումը եւ ամենակարեւորը՝ պետականամետ, Հայաստանը սիրող, կեղծիքի դեմ պայքարող աշակերտի ձեւավորումը: Ինքս սիրով պատրաստ եմ համագործակցային քննարկման:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода