Iravunk.com | Ինչպես են ընդունել Մոսկվայում վանաձորցու «Մի ֆունտ սիրտը»
Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայով Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Ով չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. Ղազարյան Մենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ Ղազարյան Ես ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ... Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն Սաֆարյան Ժամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ Ղազարյան Եթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն Սաֆարյան Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ձեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. Սրբազան

Ինչպես են ընդունել Մոսկվայում վանաձորցու «Մի ֆունտ սիրտը»

Մշակութային

 «Իրավունքն» անդրադարձել էր, որ Մոսկվայում 15-րդ անգամ անցկացվել է մոնոներկայացումների SOLO փառատոնը: Տասը օր շարունակ հանդիսատեսին է ներկայացվել 17 բեմականացում։ Փառատոնին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես է եկել Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված՝ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ եւ արժանացել դիպլոմի: Ներկայացումը տեղի է ունեցել Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում: Այս մասին զրուցել ենք ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

Պարոն Սարգսյան, ի՞նչ տպավորություններով վերադարձաք SOLO փառատոնից:

— Փառատոնը շատ լավ էին կազմակերպել, եւ Մոսկվայից վերադարձանք լավ տպավորություններով: Ամեն ինչում օժանդակում էին: Հնարավորություն էին ստեղծում, որ արտիստը, դերակատարը, դերասանուհին որեւէ խնդիր չունենա: Ներկայացման համար շատ գեղեցիկ մեխանիզմ կար սարքած: Մեր բեմանկարիչը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համաբարձումյանը, շատ հետաքրքիր ձեւավորում էր արել, սակայն այդ դեկորացիան չտարանք Մոսկվա: Մեր փոխտնօրենը, որը նաեւ այդ գործով մասնագետ է, Մոսկվայում մի քանի օրում պատրաստել տվեց նորը:

Հանդիսատեսի կողմից ինչպե՞ս ընդունվեց ներկայացումը:

— Ներկայացումն անցավ բրավոներով, ծաղկեփնջերով:

Ներկա պահին Հայաստանում հակառուսական տրամադրությունները շատ են: Մոսկվայի մշակութային ասպարեզում լարվածություն Դուք նկատեցի՞ք այս համատեքստում:

— Բացարձակապես չէր զգացվում, որ քաղաքական, միջպետական կամ միջազգային առումով հայերի եւ ռուսների միջեւ լարվածություն կա: Ամեն ինչ հարթ էր, բարիդրացիական, կամեցողական: Ամեն ինչ անում էին, որպեսզի մենք խնդիր չունենանք: Ներկայացումից առաջ եւ հետո շատ գեղեցիկ հյուրասիրություն կազմակերպեցին, շնորհավորեցին, լավ խոսքեր ասացին եւ լավագույն ցանկություններով ճանապարհեցին մեզ:

Քանի որ ոչ բոլորն ունեն հնարավորություն դիտելու Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը, եկեք անդրադառնանք սյուժեին, ո՞րն էր ներկայացման հիմնական ասելիքը:

— Շատերը գիտեն Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը: Այդ պիեսում հրեաների ազգային խնդիրը կա: Շեքսպիրի ժամանակից սկսած մինչեւ հիմա էլ հրեաները ազգային խնդիրներ ունեն միջազգային հանրության հետ: Ինչ- որ տեղ հրեաներին քարկոծում են, չեն սիրում: «Վենետիկի վաճառական»-ում դա շատ ընդգծված է արվում: Ըստ երեւույթին, Շեքսպիրն ինքն էլ չի սիրել հրեաներին եւ անընդհատ նրանց ազգային արժանապատվությունն է ոտնահարել իր պիեսներում: Պիեսը Վենետիկի վաշխառուի մասին չէ, այլ՝ Վենետիկի մեծահարուստ իշխանավորների մասին է: Մենք մեր պիեսում շեշտը դրել էինք մարդու ազգային արժանապատվության ոտնահարման եւ դրա հանդեպ նրա կատարած գործողությունների, ավելի կոնկրետ՝ նրա վրեժխնդրության վրա: Դրա համար է Շերլոկը Աստծո առաջ խոստովանում՝ ասելով, որ ես ոչ թե շահն եմ հետապնդել, որպեսզի այդ տոկոսներից շահ ստանամ, այլ վիրավորանքների, հալածանքների դիմաց վրեժխնդրությունը: Որովհետեւ այն ժամանակներում Եվրոպայի մեծ քաղաքներում եղել են կենտրոններ, որտեղից հրեաներին թույլ են տվել դուրս գալ՝ միայն այն պայմանով, որ կարմիր գույնի գլխարկ պետք է կրեին հասարակության մեջ դուրս գալու համար, որպեսզի մարդիկ իմանան հրեա է, որ կարողանան նրան ե՛ւ անպատվեն, ե՛ւ թքեն վրան: Ահա այս ազգային արժանապատվության ոտնահարման խնդիրը մեր մոնոներկայացման մեջ մենք սրել էինք: Սամվել Խալաթյանն, իհարկե, Շեքսպիրի նյութն ընդունելով՝ գրել էր նոր, հրաշալի պիես: Նույնիսկ, երբ ես ժամանակին Վահե Շահվերդյանի մոտ կարդացի պիեսը, ասաց՝ «Մայի՛ս, այս պիեսը մի՞թե Սամվելն է գրել, կարծես, Շեքսպիրը գրած լինի»: Ի պատիվ փառատոնի կազմակերպիչների՝ պետք է նշեմ, որ թարգամությունն էլ էր շատ լավ արված: Ի դեպ, թարգմանությունը կատարվել էր Երեւանում:

Չե՞ք կարծում, որ թեման շատ արդիական է: Հատկապես հիմա, երբ կրկին սրվել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը, եւ արաբները կոտորում են հրեաներին, հրեաներն էլ՝ նրանց, իսկ աշխարհում տիրում է քաոսը:

 — Այո, շատ արդիական է: Մոսկվայում ապրող ազգությամբ հրեա ժողովրդական արտիստ Շեյնինը, նայելով ներկայացումը, շատ ոգեւորված ասաց՝ տպավորությունն այնպիսին էր, որ դուք երեկ տեսել եք Իսրայելում տեղի ունեցող դեպքերը եւ դրա հիման վրա գրել եք այդ պիեսն ու այսօր պատրաստ ներկայացում եք բերել: Ի դեպ, Սամվել Խալաթյանը պիեսի մեջ մտցրել է ոչ միայն այն վաշխառու Շայլոկին, որը 4-5 հարյուր տարի առաջ Վենետիկում տոկոսներով հարստացել է, այլ այսօրվա Շայլոկին, այսօրվա օլիգարխին, բանկիրին եւ բանդիտին, որոնց մեջ անընդհատ գնում է վիճաբանություն: Եվ այսօրվա օլիգարխը նրան ասում է՝ «Ինչ ես դու՝ թշվառ վաշխառու, կոպեկներ հաշվող, քեզ հարուստ ես երեւակայում, նայիր շուրջդ, քո ինչի՞ն է պետք այդ փուչ Անտոնիոյի մեկ ֆունտ միսը: Բացիր երախդ, կուլ տուր սրան, կուլ տուր նրան, հարստացիր: Ոսկին ազգ չունի, ոսկին հավատք չունի, երբ դատն արդեն տեղի է ունեցել»: Շայլոկն իր լոմբարդում նստած` խորհում է եւ մատնացույց է անում իրեր, որոնց դիմաց գրավ է դրված, ասելով՝ «Տեսեք սա մի գոհարազարդ շրջանակ է, որի մեջ եղել է այդ մարդու սիրելիի նկարը: Եվ ինքն այդ սերը արհամարհելով, բերել ու իր սիրելիի պատկերը շրջանակով դրել է լոմբարդում՝ տոկոսով փող վերցնելու համար: Մյուսը` ոսկե փոքրիկ սափոր է, որն ընդամենն աճյունասափոր է: Իսկ մարդը իր հոր աճյունասափորը բերել, գրավ է դրել իր պարտքի դիմաց»: Եվ հետո, երբ Շայլոկը փորձում է կշռել իրերը, ասում է՝ տեսնենք մի ֆունտ քաշ ունի՞…Նկարը, որը դնում է կշեռքի վրա, շրջանակը ծանր է լինում, ասում է՝ տեսեք հարստությունն ավելի թանկ է, քան նրա սերը, կարոտը հրկեզ: Աճյունասափորը դնում է ու տեսնում, որ բոլորովին քաշ չունի, եւ աճյունասափորի տիրոջն ասում է՝ «Հարգարժան պարոն, տես, որ քո հոր աճյունը անգամ մեկ ֆունտ քաշ չունի»: Պիեսում տեղ կա, որտեղ հեղինակը նաեւ ավելացրել է հայերի ազգային արժանապատվության թեման:

Կմանրամասնե՞ք, թե պիեսում ինչ է ասված հայերի ազգային արժանապատվության մասին:

— Լոմբարդի իրերի մեջ նաեւ կա մի ձեռնափայտ: Ասում է՝ սա էլ մի հայ պանդուխտի ձեռնափայտ է: Մի օր այդ հայը իմ դուռն էր եկել: Նա աղքատ, թշվառ, անտուն մարդ էր: Մրմնջում էր հին տխուր երգեր ու անընդհատ իր դժբախտ բախտն էր անիծում: Իր հայրենիքի կարոտով անմար նա որոշել էր տուն վերադառնալ: Եվ ցուպն էր թողնում գրավի դիմաց: Ես նրան ասացի` ուրիշ թանկ բան չունե՞ս: Նա ասաց՝ կարոտս է ամենաթանկը: Հայի կարոտը՝ հրեա՛, դու չես կարող հասկանալ: Դա չի կշռի անգամ սուլթանի թախտը: Ես նրան ասացի՝ տուր ինձ կարոտդ, եւ ես մուրհակը կգրեմ: Եվ գիտե՞ք հայն ինչ արեց: Այս գավազանը շպրտեց իմ դեմ եւ հպարտորեն դուրս ելավ փողոց: Ես նրան ասացի՝ արի քո ցուպը վերցրու, երկար ճանապարհ ես գնալու, ինչի՞ն ես հենվելու: Բայց նա դարձավ ինձ եւ ցավոտ ասաց՝ սերս մի թեւս է, կարոտս՝ մյուս: Կճախրեմ դեպի երկիրն իմ քարոտ: Այս պիեսում ազգային արժանապատվության, վրեժխնդրության, հայի, պանդխտության եւ նաեւ, կարելի է ասել, Եղեռնի թեմա կա: Եվ պիսեի ասելիքը սա էր, որը հանդիսատեսը շատ լավ հասկացավ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխաՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԲագրատ Սրբազանն այսօր պայքարում է մեր բոլորիս անունով. ԱՄՆ-ում երթ է՝ ի աջակցություն ՇարժմանՁեր բոլոր գնումները հաջող կլինեն. մայիսի 9-ի աստղագուշակՀայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կաՈվ չի հիշում պատմությունը և մոռացել է նրա հետևանքները, կոպտորեն պատժվում է. ԿոպիրկինՌԴ դեսպանը խոնարհվեց և ծաղիկներ դրեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անմար կրակինԱԱԾ-ն Սրբազանի Շարժմանը զգուշացրել է «չգործել ընդդեմ իրավակարգի» և «պահպանել օրինականությունը»Հացը գողացան, նրանց դրա համար գնդակահարեցին. 100-ամյա Ներսես պապը սարսափելի դրվագներ է պատմում«Ժողովուրդ». 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞... ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода