Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ուկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ) Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշը Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին Հատուկ ջոկատայինները Կիրանցում Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Ուկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ) Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ին Թրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times

Երեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ Արեշեւ

Վերլուծություն

Ղարաբաղից ռուս  խաղաղապահների դուրսբերման, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակի զարգացման մասին զրուցել ենք քաղաքագետ և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևի հետ ։

- Պրն. Արեշեւ, ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ժամանակից շուտ դուրս բերվել Ղարաբաղից։ Կարո՞ղ ենք համարել, որ սրանով վերջնականապես փակվեց Ղարաբաղի հարցը։

- Իմ սուբյեկտիվ կարծիքով, Ղարաբաղի հարցը վերջնականապես փակվեց վեց տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը, Հայաստանում թավշյա հեղափոխության ծաղկման շրջանում եւ այն անհիմն հույսերի, որ արտահայտվում էին այս առումով։ Կարծում եմ, որ խաղաղապահների դուրսբերման հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Չպետք է մոռանալ, թե ինչ հանգամանքներում են նրանք տեղակայվել 2020 թվականի նոյեմբերին՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի բանակի վերջնական պարտությունը և տարածաշրջանի ողջ տարածքը ադրբեջանական բանակի վերահսկողությանը չհանձնելու նպատակով։

Այդ ժամանակ ռուսական կողմը  զգալի ջանքեր էր գործադրել եռակողմ հայտարարության մեջ համապատասխան կետ մտցնելու և տեղում գործնական գործողությունների անցնելու համար։ Սակայն այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվեցին շփման նոր գծի երկայնքով, նրանք անմիջապես դարձան փխրուն  իրավիճակի պատանդ և հարձակումների թիրախ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի որոշ ուժերի կողմից։ Եվ այն բանից հետո, երբ 2022 թվականին Հայաստանի վարչապետ Փաշինյանը վերջակետ դրեց Ղարաբաղի հարցում, ռուսական կողմի նախկին բոլոր առաջարկները՝ բանակցային գործընթացի շարունակման և այդ սխեմաների որոշ փոփոխությունների վերաբերյալ, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, վերջնականապես թափոն դարձան:

Եվ վերջնակապաես հարցը փակվեց 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններով, որից հետո անխուսափելի դարձավ ռուս զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարությանը, ապա այն ի սկզբանե չի հարգվել ոչ միայն ադրբեջանական կամ ռուսական, այլեւ հայկական կողմից։ Մենք հիանալի հասկանում ենք, որ թղթի վրա ստորագրված ցանկացած փաստաթուղթ վաղ թե ուշ սկսում է երկակի մեկնաբանվել և շատ առումներով կարող է կորցնել իր ուժը։

Ցավոք, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը չի կարելի լիովին հաջողված համարել, սակայն ռուս զինվորականներն արեցին այն ամենը, ինչ կախված էր նրանցից։ Եվ նրանք գործել են այն քաղաքական պայմաններում, որոնք այս տարիների ընթացքում ձևավորվել են տարածաշրջանում և որոնք Ռուսաստանի համար հետևողականորեն վատթարանում են։

- Որոշ փորձագետներ ռուս խաղաղապահների դուրսբերումը դիտարկում են որպես տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացում։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։

- Իհարկե, կարելի է համաձայնել սրա հետ, բայց այստեղ պետք է հասկանալ, որ այս իրադարձությունները միաժամանակ չեն ծավալվել, և երկարաժամկետ բացասական միտումները սկիզբ են առել մի քանի տասնամյակ առաջ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նախկին խորհրդային հանրապետությունները ձեռք բերեցին պետական ​​սուբյեկտիվություն ու անկախություն։ Եվ սրանից հետո, իհարկե, այլ խաղացողներ սկսեցին գործել՝ սեփական ազդեցությունն ուժեղացնելու նպատակով։

Ե’ւ Հայաստանում, և’ Ադրբեջանում, և’ Վրաստանում մենք տեսնում ենք, որ բավականին բարդ, բազմաշերտ խաղ է գնում, որը կտևի որոշ ժամանակ, և Ռուսաստանը ստիպված է դիմակայել լուրջ մարտահրավերների։

- Հապճեպ սկսված սահմանազատման գործընթացը և սահմանամերձ մի քանի գյուղերի հանձնումը Ադրբեջանին կապու՞մ եք ապրիլի սկզբին Փաշինյանի բրյուսելյան հանդիպման հետ։

-Իմ կարծիքով՝ սա, իհարկե, փոխկապցված է։ Եւ ես համաձայն եմ այն ​​փորձագետների հետ, ովքեր ասում են, որ պարոն Փաշինյանը շտապում է։ Դա պայմանավորված է նրանով, որ նա պետք է իր արևմտյան գործընկերներին հաստատի իրենց տեսակետից Հայաստանի որոշակի լեգիտիմ սահմանը, որպեսզի առաջ գնա Արևմուտքի հետ ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական կապերի ամրապնդման ճանապարհով։ Դրա համար նա պետք է կատարի Բաքվի բոլոր պահանջները։ Ուրիշ բան, որ չգիտենք, թե որքան հեռու կտարածվեն այդ պահանջները։

Ռուսական կողմն առաջարկել է հարցին մոտենալ եռակողմ միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով՝ ներառյալ սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Սակայն Բաքուն և Երևանը այլ որոշում կայացրին։ Գործում է երկկողմանի հանձնաժողով՝ երկու փոխվարչապետների համանախագահությամբ։ Թե ինչ որոշումներ կկայացնի այն, միանգամայն ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն անելու են իրենցից կախված ամեն ինչ, այդ թվում՝ հասարակական կարծիքը շահարկելու առումով, որպեսզի կյանքի կոչեն այս որոշումները։ Թեև սա նույնպես անհասկանալի է։

Խաղաղության պայմանագրի և սահմանազատման հստակության բացակայության պայմաններում, որը սովորաբար միշտ նախորդում է սահմանագծման գործընթացին, տեղում նման բացահայտ սահմանագծումը վկայում է այն մասին, որ պաշտոնական Երևանն անշուշտ շտապում է։ Նա պետք է տեսանելի արդյունքներ ցույց տա իր արևմտյան խնամակալներին ցանկացած հնարավոր միջոցներով:

- Հայ-ռուսական հարաբերությունները բարդ շրջան են ապրում: Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր: Ձեր կարծիքով դեպի ո՞ւր է գնում այս ամենը։

- Ինձ թվում է, որ ռուսական կողմին որոշակիորեն նյարդայնացնում է հայ քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարությունների հրապարակային և միտումնավոր ցուցադրական բնույթը, որոնք հստակ արտահայտում են այն մտադրությունները, որոնք քաղաքական գործիչները, մի շարք պատճառներով, ամաչում են արտահայտել։ Բայց միևնույն ժամանակ ռուսական կողմը փորձում է պահպանել տնտեսական կապերը, որոնք կարևոր են երկու կողմերի համար։ Իսկ Ռուսաստանի համար, իհարկե, ներկա իրավիճակում, որում նա հայտնվել է, իր վրա գործադրվող պատժամիջոցների ճնշման հետ կապված, արտաքին աշխարհի հետ փոխգործակցության ցանկացած ուղի կարևոր է։

Այժմ նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա մայիսի 8-ին։ Սա հոբելյանական գագաթնաժողով է, որտեղ նախագահությունը պետք է ընդունի Հայաստանի Հանրապետությունը։ Հնարավոր է,  նա ինչ-որ նախաձեռնություններով հանդես գա։ Տեսնենք, թե ինչպես դա տեղի կունենա:

Անվտանգության տեսանկյունից իրավիճակն անշուշտ փոխվել է, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով։ Հայաստանում հիմա շատ են խոսում դիվերսիֆիկացիայի մասին, և պնդում, որ խոսքը ռուսական ուղղությունը համալրելու մասին է։

Հույս հայտնեմ, որ իսկապես խոսքը գնում է դիվերսիֆիկացիայի մասին, այլ ոչ թե Ռուսաստանին և նրա ներկայության որևէ ասպեկտները դուրս մղելու կամ փոխարինելու մասին։ Սա, իհարկե, դրական հետևանքներ չի ունենա վաղեմի ու ավանդական կապերի եւ հատկապես Ռուսաստանում ապրող հայերի և նրանց պատմական հայրենիքի սերտ կապերի համատեքստում։

- Իրանը հայտարարել է, որ հետապնդելու է Ադրբեջանի տարածքում իսրայելական ռազմաբազաները։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։

- Իմ կարծիքով, իրադարձությունները բավականին հակասական կզարգանան, քանի որ վերջին ամիսներին Բաքուն և Թեհրանը որոշակի քայլեր են ձեռնարկել հարաբերությունները գոնե մասամբ կայունացնելու համար։ Բայց միևնույն ժամանակ մենք գիտենք Արաքսի երկու կողմերի անվստահության խոր արմատների մասին։ Եվ, մասնավորապես, այն թշնամանքը, որը Թեհրանում առաջացնում է սահմանամերձ շրջաններում իսրայելական տարբեր ռազմական օբյեկտների ենթադրյալ ներկայությունը։

Իհարկե, Իրանը ուշադիր հետևելու է դրան: Դեռևս դժվար է պատկերացնել, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կհասնեն այն մակարդակին, որը մենք վերջերս տեսանք Էրբիլի շրջանի և այնտեղ իսրայելական ենթադրվող ռազմական օբյեկտների նկատմամբ: Սակայն նախկին խորհրդային Անդրկովկասը` Հարավային Կովկասը, գնալով դառնում է Մերձավոր Արևելք հարաբերությունների կարգավորման առումով: Սա, իհարկե, կարող է հանգեցնել տարատեսակ էքսցեսների, էսկալացիաների, այդ թվում՝ ծայրահեղ անցանկալի։

 

Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը



Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода