ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է արդեն, որը կմասնակցի մայիսի 9֊12֊ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին. ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆ 60 կգ, ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 87 կգ և ԴԱՎԻԹ ՕՎԱՍԱՊՅԱՆ 130 կգ ։Ընտրանին, Գյումրիում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո, այժմ վերջին մարզումն է անցկացնում Օլիմպավանում։
Սպասենք մեր մարզիկների հաջող մրցելույթներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ