ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՍպորտՕրերս, սահմանամերձ Տավուշի մարզի Բերդի շրջանի Եղիշավան գյուղում կայացել է Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, Աշխարհի և ԽՍՀՄ գավաթակիր, անվանի ըմբիշ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ նվիրված հուշաղբյուրի բացման արարողությունը։ Անվանի մարզիկի հարազատը, Iravunk. com - ի մարզական թղթակցին տեղեկացրեց, որ հուշաղբյուրը կառուցվել է Գնել Մեժլումյանի եղբորորդու Ռոման Մեժլումյանի նախաձեռնությամբ ու անմիջական ջանքերով։ Գնել Մեժլումյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, ՀՀ բազմակի չեմպիոն, նա բազմիցս բարձր է պահել հայրենի Տավուշի և Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում։ 1989 թվականին, Անկարայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, Մեջլումյանի հակառակորդը ազգությամբ թուրք Շյուքրու Օղլին էր։ 48 կգ քաշային կարգում, Մեջլումյանը դարձավ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն։ Բերդի մանկապատանեկան մարզադպրոցը և հարակից փողոցը անվանակոչվել է ականավոր ըմբիշի անունով։ Ամեն տարի անցկացվում է Գնել Մեժլումյանի անվան հուշամրցաշար։ Հայտնի ըմբշամարտիկ Մեժլում Մեժլումյանը նրա հարազատներից է։ Մեծ հայի պայծառ հիշատակը, միշտ վառ է բոլոր հարազատների, ընկերների սրտերում ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ