Դեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյա Արա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ Սրբազան Չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ Գեղամյան Փրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը ՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցի Դեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Փրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը Իրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր Իրանի նախագահի կյանքը «վտանգված է». Reuters

Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Կի­րան­ցում տե­ղի ու­նե­ցած ան­նա­խա­դեպ ագ­րե­սիան, երբ պե­տութ­յու­նը, ըստ լու­րե­րի, ճա­նա­պար­հը փա­կող բնակ­չութ­յան դեմ մի ամ­բողջ ոս­տի­կա­նա­կան բա­նակ հա­նեց, եր­կու բա­նի մա­սին է խո­սում: Նախ, որ գոր­ծող իշ­խա­նութ­յու­նը ոչ մի բա­նի ա­ռաջ կանգ չի առ­նի հա­յաս­տան­յան հո­ղե­րը թուր­քին տա­լու հար­ցում: Երկ­րոր­դը, որ դրա դեմ պայ­քա­րի նման մե­թո­դը առն­վազն արդ­յու­նա­վետ չէ. պար­զա­պես բո­ղո­քող­նե­րին հա­վա­քում-տա­նում են, եւ վերջ:

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ  ՄՆՈՒՄ Է ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

­Սա­կայն այս ա­մե­նով հան­դերձ, նա­խօ­րեին Հ1-ին տված Նի­կո­լի հար­ցազ­րույ­ցը եւս հու­շեց, որ ան­կախ նման վայ­րագ մե­թոդ­նե­րից, մեկ է, այս հո­ղատ­վութ­յու­նը մնա­լու է նրա կո­կոր­դին: Բանն այն է, որ ինչ բա­ցատ­րութ­յուն էլ որ նա դնի դրա տակ, ինչ­քան էլ որ Ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը փոր­ձի ի­րա­վա­կան «հիմ­նա­վո­րում­ներ» մո­գո­նել, մեկ է, ի­րո­ղութ­յունն այն է, որ Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան տա­րածք­ներ են տա­լիս թշնա­մուն, ո­րի ի­րա­վուն­քը ո­րե­ւէ մե­կը չու­նի: Նի­կոլն ան­գամ ստիպ­ված էր այդ փաս­տը խոս­տո­վա­նել՝ հաս­տա­տե­լով, որ որ Ադր­բե­ջա­նին տրվող տա­րածք­նե­րում մեր գյու­ղա­ցի­ներն ու­նեն սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կան­ներ: «Դա փաստ է եւ փաս­տարկ, ո­րի հետ մենք պետք է առնչ­վենք, պետք է հաս­կա­նանք, պետք է ինք­ներս այդ ին­ֆոր­մա­ցիան, ընդ ո­րում՝ ոչ նոր, վեր­լու­ծենք, եւ­ այդ թե­մա­յի հետ պետք է առնչ­վենք: Ընդ ո­րում, ես մեր սի­րե­լի ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ա­սել եմ, չգի­տեմ հե­տո սա ոնց կհնչի, ինչ կմեկ­նա­բան­վի, ոնց կօգ­տա­գործ­վի, ոնց կշա­հարկ­վի իմ դեմ, բայց դա կար­եւոր է, որ ես ա­սել եմ: Այն ինչ-որ մենք խո­սում ենք, խո­սում ենք տե­սա­կան, մենք խո­սում ենք քար­տե­զի վրա, գծի վրա, մո­տա­վո­րա­պես, մենք չգի­տենք տե­ղում որ­տեղ է լի­նե­լու, ոնց է ար­տա­հայտ­վե­լու…»: Ընդ ո­րում, ինչ ար­դա­րա­ցում էլ որ դրա տակ դրվի, ինչ «մի­ջազ­գա­յին ի­րա­վունք­նե­րից» էլ որ խո­սեն, այդ փաս­տը չի փոխ­վում. կան տա­րածք­ներ, ո­րոնց նկատ­մամբ Հա­յաս­տան պե­տութ­յու­նը, որ­պես իր մաս­նիկ, սե­փա­կա­նութ­յան ի­րա­վունք է տվել քա­ղա­քա­ցուն, ու հի­մա այդ նույն տա­րած­քը հանձ­նում են ա­զե­րի­նե­րին: Մեծ տա­րածք­ներ են դրանք, թե՝ փոքր, Նի­կո­լը կամ ցան­կա­ցած այլ պաշ­տոն­յա կամ պե­տա­կան կա­ռույց ինչ կար­ծիք ու­նի այդ տա­րածք­նե­րի նկատ­մամբ, Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նա­գիրն ինչ է ա­սում, Ա­րեւ­մուտքն ինչ է պար­տադ­րում եւ այդ­պես շա­րու­նակ, նշված ի­րո­ղութ­յան հետ կապ­ված բան չի փո­խում: Ե­թե տրվել է սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կան, ա­պա այդ տա­րած­քը հա­յաս­տան­յան գոր­ծող օ­րենք­նե­րով ՀՀ պաշ­տո­նա­կան տա­րածք է: Իսկ Հա­յաս­տա­նի տա­րածք­ներն ինչ-որ մե­կին տա­լու ի­րա­վունք ոչ մե­կը չու­նի: Այ­սինքն, երբ Նի­կո­լը պնդում է, թե՝ մեր ինք­նիշ­խան տա­րած­քից ոչ մի մի­լի­մետր չի կա­րող զիջ­վել, ա­պա հենց նշված սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կանն է հաս­տա­տում, որ ա­մեն մի նման կոնկ­րետ հատ­ված մեր ինք­նիշ­խան տա­րած­քի մաս­նիկ է, ո­րը չի կարղ զիջ­վել, բայց տա­լիս են:

Այս փաս­տը չեն կա­րող փո­խել ան­գամ նի­կոլ­յան այն հո­խոր­տանք­նե­րը, որ ե­թե չտանք, պա­տե­րազմ կլի­նի. հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յու­նը պար­տադ­րում է պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րին՝ հող չտալ, ե­թե ան­գամ դա պա­տե­րազ­մի է տա­նե­լու, եւ հենց դրա հա­մար էլ կան պա­տե­րազ­մին վե­րա­բե­րող օ­րենսդ­րա­կան դրույթ­ներ: Վեր­ջա­պես, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ ի­րոք պետք է ինչ-որ տա­րածք­ներ տալ, հե­տա­գա­յում դա երկ­րի հա­մար կա­րող է օգ­տա­կար լի­նել, ան­գամ այդ ի­րա­վի­ճա­կում ո­րե­ւէ պաշ­տոն­յա իր ո­րո­շա­ծով տա­լու ի­րա­վունք չու­նի. նման դեպ­քե­րը կա­րող են լու­ծում ստա­նալ ա­սենք՝ հան­րաք­վեի մի­ջո­ցով: Կարճ ա­սած, սա Ար­ցա­խի դեպ­քը չէ, որ հե­տո ար­դա­րա­նա, թե ես ինչ ա­նեմ, Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի տա­րածք չէր:

Ու էլ ա­վե­լի մեծ է ա­պօ­րի­նութ­յու­նը, քա­նի որ Նի­կո­լը նույ­նիսկ չի կա­րո­ղա­նում հիմ­նա­վո­րել, թե այն ա­մե­նը, ինչ հի­մա տա­լիս է, ի­րոք ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում Ադր­բե­ջա­նի են­թա­կա­յութ­յան տակ է ե­ղել: «Ա­յո, սե­փա­կա­նութ­յան վկա­յա­կան­ներ կան, փաս­տաթղ­թեր կան: Մենք չենք կա­րող դրանց հետ չառնչ­վել, չենք կա­րող չնկա­տել, չենք կա­րող ա­սել՝ չէ, չկա այդ­պի­սի բան: Պետք է առնչ­վենք, պետք է խո­սենք մարդ­կանց հետ, պետք է հաս­կա­նանք, պետք է հիմ­քե­րը պար­զենք»,- ա­սում է Փա­շին­յա­նը: Ու ի՞նչ է ստաց­վում, ա­ռանց «առնչ­վե­լու», «խո­սե­լու», «պար­զե­լու» սահ­մա­նա­զա­տո՞ւմ են ա­նում: «Եվ Ոս­կե­պա­րի, Բեր­քա­բե­րի փոր­ձը մեզ դա է ցույց տվել: Մենք մտա­ծել ենք տեղ, օ­րի­նակ, որ սա եր­եւի մեր ինչ-որ մի կե­տից կլի­նի 50 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա, հե­տո սար­քը ցույց է տվել, որ 100 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա է: Տեղ կա՝ մենք մտա­ծել ենք, որ 150 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա կլի­նի, սար­քը ցույց է տվել, որ 30 մետր հե­ռա­վո­րութ­յան վրա է…»,- ա­սում է Նի­կո­լը: Բայց ան­գամ բաց է մնում, թե այդ ինչն են ին­չի հետ հա­մե­մա­տում, որ սարքն էլ սխալ­վում է: Այ­սինքն, ե­թե ան­գամ ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի պաշ­տո­նա­կան տա­րածք­նե­րը տա­լը մի կողմ թող­նենք եւ անց­նենք ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րի սահ­մա­ննե­րին, ա­պա այդ ի՞նչ քար­տեզ­նե­րով են հի­մա սահ­մա­նա­զա­տում ա­նում: Քա­նիցս է աս­վել, որ բա­ցա­ռիկ քար­տեզ­նե­րը Մոսկ­վա­յում են՝ ՌԴ Գլ­խա­վոր շտա­բում: Այդ քար­տեզ­նե­րո՞վ են հի­մա սահ­մա­նա­զա­տում ա­նում. ո­րե­ւէ հաս­տա­տում չկա: Իսկ ե­թե ոչ, ա­պա ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ հի­շա­տակ­ած «մեր ինք­նիշ­խան տա­րած­քից մի մի­լի­մետ­րը» կամ մի կի­լո­մետրն ար­դեն չեն տվել թուր­քին:

ՄԱՏԻ ԵՎ ՄԱՏԱՆՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Իսկ ա­հա Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը ե­կավ ակ­նար­կե­լու, որ նա ոչ միայն լավ էլ գոհ է նման «սահ­մա­նա­զա­տու­մից», այլ նաեւ, որ դա ար­վում է ա­մե­նե­ւին էլ ոչ ԽՍՀՄ ժա­մա­նակ­նե­րի միակ պաշ­տո­նա­կան քար­տեզ­նե­րով, այլ՝ քեֆ­նե­րը տված­նե­րի պես: Ըստ Հեյ­դա­րո­վի­չի. «Սկս­վել է սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զա­տու­մը, ան­գամ սահ­մա­նագծ­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում … Մեր եր­կու երկր­նե­րին հա­ջող­վել է հաս­նել դրան ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի։ Դա մեկ ան­գամ եւս ցույց է տա­լիս, որ մեզ միջ­նորդ­ներ պետք չեն…»: Այս­պի­սով, Ա­լիե­ւը պա­հան­ջում է՝ չմտնեք մա­տի եւ մա­տա­նու ա­րան­քը, բայց նաեւ հաս­տա­տե­լով, որ սահ­մա­նա­զա­տում կոչ­վածն ի­րա­կա­նաց­վում է «ա­ռանց ո­րե­ւէ միջ­նոր­դի», այ­սինքն, ա­ռանց ՌԴ-ում պահ­վող քար­տեզ­նե­րի:

­Բայց ի­րո՞ք այս գոր­ծըն­թա­ցում միջ­նորդ­ներ չկան: Ե­թե այդ­պես է, ա­պա կնշա­նա­կի, որ այս ան­գամ եւս Նի­կոլն ա­ռաջ է գնա­ցել Հա­յաս­տա­նի հա­մար վատ­թա­րա­գույն տար­բե­րա­կով: Հաշ­վի առ­նե­լով այն պարզ փաս­տը, որ ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Թուր­քիան պաշ­տո­նա­պես այս գոր­ծըն­թա­ցում չկա, ի­րա­կա­նում դա այդ­պես չէ. Ան­կա­րան եւ Բա­քուն քա­նիցս ցույց են տվել, որ գոր­ծում են հա­մա­տեղ, իսկ դա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տան-Ադր­բե­ջան «ա­ռանց միջ­նորդ­նե­րի» «բա­նակ­ցութ­յուն­ներն» ի­րա­կա­նում «բա­նակ­ցութ­յուն­ներ» են թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ: Ա­ռա­վել եւս, որ գոր­ծըն­թա­ցի պաշ­տո­նա­կան շա­րու­նա­կութ­յու­նը, ինչ­պես ար­դեն հաս­տատ­վեց, շա­րու­նակ­վե­լու է Ղա­զախս­տա­նում: Ընդ ո­րում, թեեւ Տո­կաե­ւը շտա­պեց հայ­տա­րա­րել, թե Ղա­զախս­տա­նը, հրա­վի­րե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներն իր մոտ, որ­պես միջ­նորդ հան­դես չի գա­լու, այ­սինքն՝ կող­մերն ինք­նու­րույն են բա­նակ­ցե­լու, սա­կայն այդ դեպ­քում շատ պարզ հարց կա՝ բա էլ ին­չո՞ւ են գնում-հաս­նում Ղա­զախս­տան: Այ­սինքն, ե­թե ի­րա­կա­նում ըն­թա­նար ա­ռանց միջ­նորդ­նե­րի հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներ՝ սահ­մա­նա­զա­տու­մից զատ, նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» ա­ռաջ տա­նե­լու հա­մար, ա­պա ինչ­պես որ սահ­մա­նա­զատ­ման հանձ­նա­ժո­ղո­վի՝ փոխ­վար­չա­պետ­նե­րի պա­րա­գա­յում է, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին կա­րող էին նաեւ արտ­գործ­նա­խա­րար­նե­րը հան­դի­պել եւ բա­նակ­ցել: Փո­խա­րե­նը, երբ գնում են, ինչ­քան էլ ՀԱՊԿ եւ ԵՏՄ ան­դամ, բայց թյուր­քա­կան պե­տութ­յուն, ա­վե­լին՝ թյուր­քա­կան աշ­խար­հի ա­ռանց­քա­յին մաս­նիկ հան­դի­սա­ցող Ղա­զախս­տան, դա ա­մե­նե­ւին էլ նման չէ «մա­տի եւ մա­տա­նու ա­րանք չմտնե­լու» տես­լա­կա­նին:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ՇԵՄԻՆ

Մ­յուս կող­մից, ան­կախ այն բա­նից, որ Նի­կո­լը, դա­տե­լով տե­սա­նե­լի ազ­դակ­նե­րից, դեմ առ դեմ «բա­նակ­ցում» է թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հետ, մեկ է, շա­րու­նա­կում է դեռ ոչ լիո­վին հստակ մնալ հար­ցը, թե Ղա­զախս­տա­նը որ­պես թյուր­քա­կան աշ­խար­հի մաս­նի՞կ է հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներն իր մոտ հրա­վի­րում, թե՞ որ­պես ՀԱՊԿ եւ ԵՏՄ ան­դամ, կամ մի­գու­ցե հա­մա­տե­ղե՞լ է այդ ա­մե­նը: Այն­պես, ինչ­պես շա­րու­նա­կում է ոչ հստակ մնալ ՌԴ-ի դիր­քո­րո­շու­մը՝ ներ­կա սահ­մա­նա­զատ­ման եւ Ղա­զախս­տա­նում սպաս­վող հան­դիպ­ման հետ կապ­ված: Վեր­ջա­պես, ա­նո­րոշ է մնում նաեւ հար­ցը, թե ի­րա­կա­նում արդ­յոք ՌԴ-ում գտնվող քար­տեզ­նե­րը չե՞ն դրված սահ­մա­նա­զատ­ման ներ­կա գոր­ծըն­թա­ցի տակ:

Այս բո­լոր հար­ցե­րի հստա­կե­ցու­մը կա­րող էր դառ­նալ մա­յի­սի 7-9-ին ակն­կալ­վող Նի­կո­լի այ­ցը Մոսկ­վա: Բայց ան­գամ այս­տեղ է ինտ­րի­գը դեռ պահ­պան­վում: Այ­սինքն, դա­տե­լով տա­րած­ված լու­րե­րից, Նի­կո­լը մա­յի­սի 7-ին եւ 9-ին, այ­սինքն՝ Պու­տի­նի երդմ­նա­կա­լութ­յա­նը եւ Կար­միր հրա­պա­րա­կում շքեր­թին չի մաս­նակ­ցի, դրա­նով ի ցույց դնե­լով, որ շա­րու­նա­կում է դեմ գնալ Մոսկ­վա­յին: Բայց կա մե­դա­լի մյուս կող­մը. ըստ նույն լու­րե­րի, Նի­կո­լը կմաս­նակ­ցի մա­յի­սի 8-ին նա­խա­տես­ված ԵՏՄ-ի նիս­տին: Բայց բո­լորն են հաս­կա­նում, որ ե­թե ան­գամ մոս­կով­յան այս այ­ցը շատ կա­րե­ւո­ր է, դրա ժա­մա­նակ հնա­րա­վոր է, որ ա­ռանց­քա­յին հար­ցեր լուծ­վեն (կամ չլուծ­վեն, դա էլ է արդ­յունք), ա­պա հենց մա­յի­սի 8-ի մի­ջո­ցառ­ման շրջա­նակ­նե­րում է, որ դա կա­րող է տե­ղի ու­նե­նալ: Իսկ մա­յի­սի 7-ին եւ 9-ին ա­րա­րո­ղա­կար­գա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են, եւ այդ օ­րե­րին Պու­տի­նը հա­զիվ թե ժա­մա­նակ գտնի հայ-ադր­բե­ջա­նա­կան ծանր թե­մա­յով զբաղ­վե­լու հա­մար: Սա լավ հաս­կա­նում են նաեւ մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը, եւ պա­տա­հա­կան չէ, որ Բ­լին­քե­նին վկա­յա­կո­չե­լով, նրանք բա­ցա­հայտ սպառ­նում եւ պա­հան­ջում են Նի­կո­լից՝ մա­յի­սի 8-ին չգնալ:

Մ­յուս կող­մից, թե­րեւս Նի­կոլն էլ է քաջ գի­տակ­ցում, որ նաեւ մա­յի­սի 8-ին Մոսկ­վա չգնա­լը կնշա­նա­կի Ռու­սաս­տա­նի հետ բո­լոր, այդ թվում՝ տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խզում: Ա­սենք, գնա­լու եւ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք չբե­րե­լու դեպ­քում եւս այդ խզու­մը, մի­գու­ցե մի փոքր ուշ, բայց ան­խու­սա­փե­լի է: Թե­րեւս հաս­կա­նում է նաեւ, որ այդ դեպ­քում, հաշ­վի առ­նե­լով, որ Ա­րեւ­մուտ­քը փո­խա­րի­նող ո­չինչ չի տա­լու, ա­պա այս ֆո­նին կա­ռա­ջա­նա եւս մեկ գեր­շի­կաց­ման օ­ջախ, ո­րը կգա գու­մար­վե­լու հո­ղատ­վութ­յան շուրջ ծա­վալ­վող ա­լի­քին: Իսկ այս դեպ­քում մեծ հարց է, թե ան­գամ ոս­տի­կա­նա­կան նման բռնաճն­շում­նե­րով կկա­րո­ղա­նա՞ իշ­խա­նութ­յուն պա­հել:

­Կարճ ա­սած, ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ Հա­յաս­տանն ի­րոք կանգ­նած է հան­գու­ցա­լուծ­ման շե­մին: Ընդ ո­րում, ոչ միայն կապ­ված նրա հետ՝ Նի­կոլը կմնա՞, թե՝ ոչ, այլ՝ Հա­յաս­տան կլի­նի՞, թե՝ ոչ:



Դեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)Ի՞նչ է հայտարարել Ռաիսին` ավիավթարից առաջՈվքեր են եղել վթարված ուղղաթիռում. ՄանրամասներԲացառիկ մանրամասներ երբ ու ինչպես է վթարվեթ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը.TasnimՇՏԱՊ. Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանՃանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչԹալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներինԵլնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՇարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին․Աստղահոգեբանը մանրամասներ է ներկայացնումՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода