Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել
ՆերքաղաքականԱրդեն 12 օր է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ:
«Իրավունքը» տեղեկացավ, որ նրա վիճակը կտրուկ վատացել է, եւ շտապօգնություն են կանչել: Սակայն, նրան այդպես էլ չի առաջարկվել տեղափոխել հիվանդանց` Հայաստան նրա մուտքը արգելված լինելու պատճառաբանությամբ: Բժիշկները միայն «կոֆեին» են սրսկել` ցածր ճնշումը բարձրացնելու համար: Մինչդեռ Լ. Նիկոլյանն արդեն դժվարանում է խոսել, նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` սրտի եւ թոքի հետ կապված: Ֆրանսահայ լրագրողը շարունակում է պահանջել բացատրություն, թե ինչու է իր մուտքն արգելված Հայաստանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ