Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվում Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ «Կամք»-ականներն ազատության մեջ Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Ադրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետ Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ Հրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսել

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը

Ներքաղաքական

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Տավուշում դա սահմանազատում չէ, այլ սահմանագծում է՝ առանց սահմանազատման սկզբունքների շուրջ համաձայնության գալու: Ըստ էության, իշխանությունը որոշել է միակողմանի դիրքերը զիջել Ադրբեջանին՝ ուղղակի սպառնալիքի տակ դնելով բնակչության ապագան այդ տարածքում:

Կրկնում եմ` վարչապետն իրականացնում է ոչ թե սահմանազատում, այլ ապօրինի սահմանագծում՝ անշրջելի դարձնելով ոչ միայն տվյալ տարածքում բնակչության գոյության սպառնալիքները, այլ՝ կազմաքանդելով տարածաշրջանի պաշտպանական առաջնագիծը, թշնամու ուղղակի ռազմական սպառնալիքի տակ է դնում մեր ինքնիշխան երկրի ողջ տարածքը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի: Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ ազգադավ որոշման իրականացումը խափանելու համար ընդվզում են նաեւ մեր մնացած տարածքների բնակիչները: Տավուշում իշխանության գործողությունները, առանց չափազանցության, ազդարարում են Հայոց պետականության կործանման սկիզբը: Այլեւս հանդուրժել ազգակործան այս գործունեությունը անթույլատրելի է եւ դատապարտելի:

Մենք պետք է մեր մեծագույն հարգանքը բերենք Տավուշի բնակչությանը եւ հատկապես՝ նրա փաստացի առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին: Հարկ է հարգանքի տուրք մատուցել նաեւ Շիրակի եւ Գուգարաց թեմերի առաջնորդնորդներին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու այլ թեմերի առաջնորդներին, որոնք իրենց ազգանվեր վարքով ոգեւորում են ժողովրդին եւ սատարում նրա պայքարին:

Արդ, ո՞րն է համաժողովրդական պայքարի ներկա փուլի առանցքային խնդիրը: Ըստ իս, դա մեկն է՝ բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման այս սպառնալի գործընթացը: Ի՞նչ է նշանակում ‹‹բեկել›› սահմանազատման ներկայիս գործընթացը: Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել սահմանազատման իրականացումից : Անշուշտ՝ ո՛չ: Բեկել այս գործընթացը նշանակում է հասնել նրան, որ սահմանազատումն իրականացվի միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հիման վրա:

Իսկ որո՞նք են այդ սկզբունքները:

Այդ սկզբունքները շարադրված են անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի՝ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Քարտուղաքարության կողմից ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում: Հրատապ հարցեր եւ լուծումներ›› վերտառությամբ փաստաթղթում, որը ընդունվել է 2017թ դեկտեմբերին եւ կոչված է որպես պարտադիր կիրառման ուղեցույց հետխորհրդային երկրների միջեւ սահմանազատման աշխատանքների իրականացման համար: Այդ փաստաթուղթը պահանջում է, որ մինչ բուն սահմանազատման աշխատանքներին անցնելը կողմերը պետք է բանակցեն եւ համաձայնության գան այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա սահմանազատման իրականացումը հնարավորինս կբացառի հետագայում միջպետական հարաբերություններում ռիսկերի ձեւավորումը:

Օրինակ, համաձայն այդ փաստաթղթի բանակցող կողմերը պետք է համաձայնության գան այն սկզբունքի շուրջ, որ ապագա սահմանը չի կարող դառնալ կողմերի միջեւ լարվածության եւ անկայունության աղբյուր: Այսինքն՝ նշյալ փաստաթուղթը մերժում է ‹‹ինչ տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ›› կոնֆլիկտածին սկզբունքով առաջնորդվելու ցանկացած փորձ (ի դեպ, հենց այդ սկզբունքով է առաջնորդվում Ադրբեջանը) կամ անկլավների մասին որեւէ հարցադրում (հաշվի առնելով, որ այդ անկլավներն անմիջապես վեր են ածվելու ռազմական հենակետերի եւ ուժի սպառնալիքի կիրառման նոր հնարավորություների Ադրբեջանի ձեռքում):

Մի՞թե վերոնշյալ սկզբունքը չի նշանակում, որ 2020թ նոյեմբերից հետո ռազմական ճանապարհով կամ ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանի սուվերեն տարածքից ձեռք գցած ռազմավարական կարեւորության բարձրունքները Ադրբեջանը պարտավոր է ազատել:

Հարց. ինչո՞ւ է գործող իշխանությունը խուսափում վերը նշված փաստաթղթում ամրագրված այս սկզբունքի շուրջ բանակցելուց եւ փորձում է սահմանազատման խնդրում հիմք ընդունել իրավաքաղաքական առումով փաստացի ոչինչ չասող Ալմա Աթիի Հռչակագիր կոչված փաստաթուղթը: Միամիտ կլինի ենթադրել, որ եվրոպական փորձագետները սահմանազատման եւ սահմանագծման սկզբունքները մշակելիս տեղյակ չեն եղել Ալմա Աթիի Հռչակագրի գոյության մասին:

Եթե այդ Հռչակագիրը օգտակար լիներ հետխորհրդային պետությունների միջեւ սահմանազատման աշխատանքների իրականացման համար, ապա եվրոպական փորձագետները տարբեր երկրների փորձը հարյուրավոր էջերում մեկնաբանելու փոխարեն՝ ընդամենը հղում կկատարեին այդ հռչակագրին եւ վերջ:

Բայց նրանք դա չեն արել: Ինչո՞ւ:

Միայն անտեղյակները կամ պրոցեսը միտումնավոր խեղողները կարող են շրջանցել այն կարեւոր հանգամանքը, որ Խորհրդային Միությունում հանրապետությունների վարչական սահմանները Կոմունիստական Կենտրոնը ձեւավորել էր այնպես, որ հարեւան հանրապետությունների միջեւ մշտապես լիներ որոշակի լարվածություն, ինչը եւ ապահովում էր Կենտրոնի քաղաքական անվերապահ ազդեցությունը տեղերում: Այդ է պառճառը, որ այսօր գրեթե բոլոր հետխորհրդային պետություններն իրենց անմիջական հարեւանների նկատմամբ ունեն տարածքային պահանջներ: Մեր Հանրապետության ոչ վաղ անցյալը նույնպես վկայում է այդ մասին:

Ուստի՝ առաջնորդվել Խորհրդային շրջանում Կենտրոնի կողմից ձեւավորված վարչական սահմաններով նշանակում է վերակենդանացնել ազգամիջյան կոնֆլիկտները՝ նպաստելով պետութունների միջեւ լարվածության եւ անկայունության խորացմանը: Սա է իրականությունը եւ գործող իշխանությունները պարտավոր են դա հստակ գիտակցել: Ահա թե ինչու է պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի պահանջներով:

Մեկ այլ ոչ պակաս կարեւոր հարցի մասին. վարչապետը անդադար պնդում է, որ մեր երեք տասնյակից ավել սահմանամերձ գյուղերի տարածքները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ եւ հաճախ հույս հայտնում, որ Ադրբեջանը կցուցաբերի ողջամիտ մոտեցում այդ տարածքները ազատելու հարցում: Մանկամտություն եւ ուրիշ ոչինչ: Մինչդեռ ԵԱՀԿ Քարտուղարության նույն այդ փաստաթղթում հստակ սահմանված է սկզբունք, համաձայն որի սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից՝ խոտհարքներց, արոտավայրերից, ջրաղբյուրներից, հոսանքի, կապի եւ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքներից եւ այլն: Միջազգային անվտանգության բնագավառում այդ հեղինակավոր կառույցն, ի դեմ իր Քարտուղարության, առաջարկում է սահմանազատում իրականացնող պետությունների հանձնաժողովներին պարտադիր բանակցել այս սկզբունքը: Հարց. ինչո՞ւ է վարչապետը կամ Մհեր Գրիգորյանը անտեսում խնդրի լուծման այս հնարավորությունը:

Կամ ոչ պակաս կարեւոր մի խնդրի մասին եւս. ԵԱՀԿ Քարտուղարությունը գտնում է, որ սահմանազատման ընթացքում չի կարող անտեսվել հողի եւ անշարժ գույքի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքը ձեռք է բերվել տվյալ պետության ներքին օրենսդրության համապատասխան: Այսինքն սահմանազատման արդյունքում չի կարող մարդու տունը հայտնվել Հայաստանում, իսկ գոմը՝ Ադրբեջանում:

Մի՞թե սա կարևոր սկազբունք չէ (մենք նման իրավիճակի հետ բախվել ենք Սյունիքում՝ 2021-ին Ադրբեջանցիների կողմից ջիպիէսով սահմանազատում իրականացնելու արդյունքում): Ինչու՞ է գործող իշխանությունը անտեսում բանակցություններում արդարամիտ լուծումների գալու այս հնարավորությունը:

Ինչո՞ւ է Մհեր Գրիգորյանը խորշում միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջարկվող այս սկզբուների շուրջ բանակցելուց, փոխարենը միակողմանի զիջումների գնում Ադրբեջանի պահանջներին՝ ձևավորելով ռազմական սպառնալիքի նոր հնարավորություններ, վտանգելով մեր Պետության գոյությունն ընդհանրապես:

Սրանք հռետորական հարցեր չեն եւ գյուղացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձերի փոխարեն՝ պահանջում են օրվա իշխանությունների անմիջական պատասխանը:

Ի դեպ, առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ ԵԱՀԿ Քարտուղարության նշված փաստաթղթում աշխարհագրական քարտեզների մասին խոսվում է, որպես վերը շարադրված սկզբունքների կիրառումն ապահովելու հավելյալ հնարավորություն, բայց ոչ որպես առանցքային խնդիր: Այս դիտարկումը անում եմ հատկապես նաև տիտղոսային ընդիմության ներկայացուցիչների համար, որոնք արդեն հոգնեցրել են քարտեզների մասին իրենց հարցադրումներով: Այս հարցադրումների մասին առավել մանրամասն ես իմ մոտեցումները շարադրել եմ դեռեւս 2021թ-ին ‹‹Հայաստանը մուրճի եւ սալի արանքում: Ի՞նչ անել›› վերտառությամբ հոդվածում:

Ինձ հաճախ իմ ընդդիմախոսները հակադարձում են, որ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթուղթը կրում է խորհրդատվական (ռեկոմենդացիոն) բնույթ. Ուստի՝ այն կարող է հիմք ընդունվել միայն բանակցող կողմերի համաձայնության դեպքում:

Նախ, մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ այդ փաստաթուղթն ընդունվել է անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի կողմից, որպես հետխորհրդային տարածքում սահմանազատման աշխատանքների իրականացմոամ պարտադիր ուղեցույց:

Երկրորդ, կարծում եմ շատ դժվար է որևէ ողջամիտ հիմնավորում գտնել նշյալ փաստաթղթում առաջարկվող սկզբունքները մերժելու կամ դրանց շուրջ բանակցելուց խորշելու համար: Թերևս միայն այն դեպքում, երբ կողմերը բացահայտ դեմ են միմյանց հետ խաղաղ գոյակցությանը և սահմանազատման գործընթացը խաղաղության համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալներ ձևավորելու նպատակով որպես հնարավորություն օգտագործելուն:

Այն, որ Ալիևը դեմ է խաղաղությանը դա փաստում է նաև Փաշինյանը: Բայց ինչո՞ւ է Փաշինյանն աջակցում նրան՝ խուսափելով ԵԱՀԿ Քարտուղքրության նշյալ փաստաթղթում արձանագրված սկզբունքների շուրջ բանակցություններ վարելուց կամ այդ փաստաթղթի հիման վրա սահմանազատման աշխատանքների իրականացումից: Այս հարցը ողջամիտ պատասխան չունի:

Չէ՞ որ նույնիսկ Շառլ Միշելը, կարեւորելով սահմանազատման խնդիրը երկու պետությունների միջեւ խաղաղությունն անշրջելի դարձնելու գործում, պատրաստակամ էր կողմերին աջակցության համար իր փորձագետներին տրամադրել: Արդյո՞ք եվրոպական կառույցները կարող են մերժել այն առաջարկը, որ նպատակահարմար է սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության կողմից մշակված համապատասխան փաստաթղթի հիման վրա: Դե իհարկե՝ ո՛չ: Ուրեմն հարց. ինչու՞ հայկական կողմը չի գնում այդ ճանապարհով, այլ նպատակահարմար է գտնում սեփական բնակչությանը պատերազմով ահաբեկելու միջոցով միակողմանի զիջումների գնալ, ընդ որում՝ Տավուշում իրականացնել ոչ թե սահմանազատում այլ ուղղակի սահմանագծում:

Այս հարցերը հռետորական չեն:

Ավելին հանդես գալով սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցությունները Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի հիման վրա անցկացնելու պահանջով հնարավորություն է ստեղծվում բեկել այդ գործընթացը՝ տեղափոխելով այն միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հուն:

Ուստի՝ պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը եւ սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ դեկտեմբերին ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում: Հրատապ հարցեր եւ լուծումներ›› վերնագիրը կրող փաստաթղթի հիման վրա: Հակառակը՝ կործանարար է:

ՀՀ Նախկին Վարչապետ

ՀՀ ԱԺ նախկին Նախագահ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30.04.2024թ.



Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода