Հեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ
Ներքաղաքական«Հարգելի հայրենակիցներ, մեր պայքարը շարունակվում է եւ շարունակվելու է մինչեւ գործող իշխանության հեռացումը։
Հանդիպում ենք մայիսի 2-ին, ժամը` 11։00-ին կառավարության շենքի մոտ (Մելիք Ադամյան փողոց)։
Կոչ ենք անում բոլորիդ միանալ Հանուն Հայաստանի մղվող պայքարին։
Այսօր մեր Հայրենիքը ունի բոլորիս կարիքը, եթե այսօր ոտքի չկանգնենք հաջորդ հանձվող տարածքը լինելու է յուրաքանչյուրիս համայնքը, քաղաքը, տունը», - գրել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ: