Iravunk.com | Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը
Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտ ՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում «Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել Կասրծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրեն Պուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ «Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել «Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են «Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի «Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված Պուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնում

Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը

Տնտեսություն

­Պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յու­նը ե­րեկ ներ­կա­յաց­րեց այս տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կի կտրված­քով հա­յաս­տան­յան տնտե­սությ­յան վի­ճա­կը: Ե­րե­ւի մնա­ցա­ծը հաս­կա­նա­լի է` սա իս­կա­կան ձոն է նի­կոլ­յան «տնտե­սա­կան հրաշ­քին»:

Այս­պես, ըստ վի­ճա­կա­գիր­նե­րի, այս տար­վա ա­ռա­ջին ե­րեք ա­միս­նե­րին Հա­յաս­տա­նում Տն­տե­սա­կան ակ­տի­վութ­յան ցու­ցա­նիշն ա­ճել է կա­տա­ղած տեմ­պե­րով` 14,3 տո­կո­սով: Այդ թվում` արդ­յու­նա­բե­րութ­յու­նը` 30,4 տո­կո­սով, ու պատ­կե­րաց­րեք, թե ինչ­քան կլի­ներ, ե­թե այդ հա­մա­կար­գը ղե­կա­վա­րող նա­խա­րա­րութ­յու­նում կո­ռուպ­ցիոն սկան­դալ չլի­ներ, եւ նախ­կին նա­խա­րա­րին չբռնեին: Նույն նա­խա­րա­րութ­յա­նը վե­րա­բե­րող գյու­ղատն­տե­սութ­յու­նում վի­ճակն ա­վե­լի հա­մեստ է` ըն­դա­մե­նը 3,7 տո­կոս աճ: Շի­նա­րա­րութ­յունն ա­ճել է 11,7 տո­կո­սով, ա­ռեւ­տու­րը` 26,5, ծա­ռա­յութ­յուն­նե­րը` 5,0: Ար­տա­հա­նու­մը, պատ­կե­րաց­րեք, ա­ճել է 2,7 ան­գամ, ներ­մու­ծու­մը` 75,8 տո­կո­սով:

­Միայն թե այս ճոխ թվերն ի­րենք ի­րենց են կաս­կա­ծի տակ դնում: Ըն­դու­նեք, չի կա­րող այն­պես լի­նել, որ արդ­յու­նա­բե­րութ­յունն ա­ճի 30.4, գյու­ղատն­տե­սութ­յու­նը` 3,7 տո­կո­սով, ու հիմ­նա­կա­նում այդ ուղ­ղութ­յուն­նե­րի հան­րա­գու­մար հան­դի­սա­ցող ար­տա­հա­նու­մը` 2,7 ան­գամ. բա այդ ի՞նչ են ար­տա­հա­նել, որ­տե­ղի՞ց: Նույ­նը ներ­մուծ­ման մա­սով. ե­թե ներ­քին վա­ճառ­քը` ա­ռեւ­տուրն ա­վե­լա­ցել է 26,5 տո­կո­սով, ո՞ւր է գնա­ցել մնա­ցած ներկր­վա­ծը: Վեր­ջա­պես, ար­տա­հա­նում կամ տնտե­սութ­յուն կոչ­վա­ծը դան­դաղ պրո­ցես­ներ են, եր­բեք չեն կա­րող ու­նե­նալ նման կտրուկ, ա­ռա­վել եւս` ան­գամ­նե­րով թռիչք­ներ: Բայց ե­թե ըն­դու­նենք, որ այս դեպ­քում ու­նեն, դրա տակ պետք է ոչ օբ­յեկ­տիվ գոր­ծոն­ներ լի­նեն:

Եվ ա­հա այս ֆո­նին նկա­տենք, որ ե­րեկ նաեւ ՊԵԿ-ը ո­րո­շա­կի ցու­ցա­նիշ­ներ ներ­կա­յաց­րեց` այս տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կում 1000 խո­շոր հար­կա­տու­նե­րի վճա­րած հար­կե­րի տվյալ­նե­րը: Ու երբ դա հա­մադ­րում ես տնտե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի հետ, շատ հե­տաքր­քիր պատ­կեր է սկսում ի հայտ գալ: Այս­պես, ըստ ՊԵԿ-ի. «1000 խո­շոր հարկ վճա­րող­նե­րի կող­մից 2024 թ. հուն­վար- մարտ ա­միս­նե­րի ըն­թաց­քում պե­տա­կան բյու­ջե ընդ­հա­նուր առ­մամբ վճար­վել է ա­վե­լի քան 387 մի­լիարդ 109 մի­լիոն դրամ: Հար­կա­յին մար­մին կա­տար­ված վճա­րում­նե­րի գու­մա­րը կազ­մել է ա­վե­լի քան 329 մի­լիարդ 864 մի­լիոն դրամ, իսկ մաք­սա­յին մար­մին կա­տար­ված վճա­րում­նե­րի գու­մա­րը՝ ա­վե­լի քան 57 մի­լիարդ 244 մի­լիոն դրամ»: Իսկ ա­հա ան­ցած տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կին 1000 խո­շոր հար­կա­տու­նե­րը վճա­րել էին 381 մի­լիարդ 104 մի­լիոն դրամ: «Հար­կա­յին մար­մին կա­տար­ված վճա­րում­նե­րի գու­մա­րը կազ­մել է ա­վե­լի քան 277 մի­լիարդ 942 մի­լիոն դրամ, իսկ մաք­սա­յին մար­մին կա­տար­ված վճա­րում­նե­րի գու­մա­րը՝ ա­վե­լի քան 103 մի­լիարդ 161 մի­լիոն դրամ»։

Մի կողմ թող­նենք, թե ին­չու է հար­կա­յին եւ մաք­սա­յին մուտ­քե­րի հա­մա­չա­փութ­յու­նը մեկ տա­րում այդ­պես փոխ­վել` կենտ­րո­նա­նա­լով վերջ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րի վրա: Մուտ­քե­րը 381 մի­լիար­դից հա­սել են 387 մի­լիար­դի: Աճ կա` 6 մի­լիարդ, որն այս ծա­վալ­նե­րի մեջ չնչին է` զրո­յա­կան: Ու հի­մա պատ­կե­րաց­րեք հե­տեւ­յա­լը. որ­պես կա­նոն, հիմ­նա­կան ար­տա­հա­նում-ներ­մու­ծու­մը վե­րա­բե­րում է ա­մե­նա­խո­շոր ըն­կե­րութ­յուն­նե­րին: Եվ ա­հա, ար­տա­հան­ման 2,7 ան­գա­մա­նոց եւ ներ­մուծ­ման` 75,8 տո­կո­սա­նոց ա­ճի պա­րա­գա­յում այդ խո­շոր­նե­րի վճա­րած հար­կե­րը գրե­թե չեն փոխ­վել:

Այս կող­մից եւս նա­յենք հար­ցին. կա­րե­լի է ա­սել, որ 1000 հար­կա­տու­նե­րի վճա­րած հար­կե­րի այդ 6 մի­լիար­դա­նոց աճն ա­պա­հո­վել է «Մո­բայլ սենթր արթ» ըն­կե­րութ­յու­նը, ո­րի հար­կերն ան­ցած տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կի մոտ 5,3 մի­լիարդ դրա­մից այս տա­րի հա­սել են 19,5 մի­լիար­դի: Ըն­կե­րութ­յան նման հար­կա­յին թռիչ­քին դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ար­ձա­նագ­րենք. 1000 խո­շոր հար­կա­տու­նե­րի 6 մի­լիար­դա­նոց աճն ա­պա­հո­վե­լուց զատ, «Մո­բայլ սենթր ար­թը» եւս հա­վել­յալ 13,5 մի­լիարդ է վճա­րել: Կամ այս­պես. ա­ռանց այս ըն­կե­րութ­յան ա­ճի, խո­շոր հար­կա­տու­նե­րի մոտ կու­նե­նա­յինք 13,5 մի­լիար­դի ան­կում: Ցանկն էլ է դա հու­շում: Օ­րի­նակ, ե­թե ան­ցած տա­րի ցան­կի միջ­նա­մա­սում գտնվող ըն­կե­րութ­յուն­նե­րը վճա­րում էին 155-156 մի­լիո­նի կար­գի հար­կեր, ա­պա այս տա­րի` 145-146: Վեր­ջին տե­ղե­րի ըն­կե­րութ­յուն­նե­րը` ան­ցած տար­վա 75-76 մի­լիո­նի փո­խա­րեն` այս տա­րի` 69 մի­լիո­նի կար­գի: Մո­տա­վո­րա­պես նույն տրա­մա­բա­նութ­յունն է ողջ ցան­կում, ո­րոշ բա­ցա­ռութ­յուն­նե­րով: Սա նշա­նա­կո՞ւմ է, որ հա­յաս­տան­յան արդ­յու­նա­բե­րութ­յունն ա­ճել է 30 տո­կո­սով, ար­տա­հա­նու­մը` ան­գամ­նե­րով: Թե՞ պետք է ըն­դու­նենք, որ այդ աճն ա­պա­հով­վել է 1000 հար­կա­տու­նե­րից ներ­քեւ ըն­կած­նե­րի հաշ­վին: Երկ­րորդ տար­բե­րա­կը աբ­սուրդ է, նման բան չի լի­նում: Կամ, ե­թե այ­նո­ւա­մե­նայ­նիվ ե­ղել է, ու­րեմն նշա­նա­կում է, որ խո­շոր հար­կատու­նե­րի հա­մար շատ ա­վե­լի հա­ճե­լի հար­կա­յին պայ­մաններ են սահ­ման­ված, իսկ ներ­քե­ւում գտնվող­նե­րին պար­զա­պես քեր­թում են: Իսկ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, որ կա´մ ներ­կա­յաց­ված 30 տո­կո­սա­նոց եւ ան­գամ­նե­րով արդ­յու­նա­բե­րութ­յան ու ար­տա­հան­ման թվերն են հե­քիա­թի ժան­րում, կամ ինչ-որ գաղտ­նիք կա:

Այդ «գաղտ­նի­քի» մա­սին ինչ-որ բան կա­րող է հու­շել «Մո­բայլ սենթր արթ»-ի ներ­կա­յաց­ված ճախ­րան­քը: Շատ լավ է, որ այդ­քան աճ կա: Բայց դա նշա­նա­կում է, որ այդ ըն­կե­րութ­յան հա­յաս­տան­յան շրջա­նա­ռութ­յունն այս մեկ տա­րում մո­տա­վո­րա­պես քա­ռա­պատկ­վե՞լ է, հար­կա­յին դրույ­քա­չա­փե՞րն են քա­ռա­պատկ­վել, թե՞ ան­ցած տա­րի շատ խո­րը ստվե­րում էր ու հի­մա վճա­րում է ճիշտ չա­փով: Այ­սինքն, ըն­կե­րութ­յու­նը սկսել է 4 ան­գամ շատ հե­ռա­խո՞ս վա­ճա­ռել, որ ավե­լ է գազ եւ պղինձ վա­ճա­ռող­նե­րից: Շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան չէ հրա­պա­րա­կա­յին դաշ­տում շրջա­նառ­վող վար­կա­ծը, ըստ ո­րի` «Mobile Centre-ի հար­կե­րի կտրուկ ա­ճին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, նպաս­տել են Հա­յաս­տա­նից Ռու­սաս­տան տեխ­նի­կա­յի վե­րաար­տա­հա­նում­նե­րը։ 2022 թվա­կա­նի փետր­վա­րից՝ ռուս-ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո, Հա­յաս­տա­նը դար­ձել է տա­րան­ցիկ եր­կիր արևմտ­յան երկր­նե­րի և Ռու­սաս­տա­նի առևտ­րի հա­մար»: Եվ ե­թե այս­պես է, շատ հե­տաքր­քիր պատ­կեր ենք ստա­նում. ըն­դա­մե­նը մե­կի ապ­րան­քա­խումբը դե­պի Ռու­սաս­տան վե­րար­տա­հա­նե­լու մի­ջո­ցով ոչ միայն կոնկ­րետ ըն­կե­րութ­յունը կա­րող է դառ­նալ թիվ 1 հար­կա­տու, այլ նաեւ դրա հաշ­վին փրկում է մյուս 1000 խո­շոր­նե­րի հար­կա­յին ան­կու­մը: Ընդ ո­րում, կա­րե­լի է մի քա­նի նման այլ ըն­կե­րութ­յուն­նե­րի եւ ապ­րան­քախմ­բերի ներ­կա­յաց­նել, ո­րոնք դե­պի Ռու­սաս­տան կամ Ռու­սաս­տա­նից ո­րո­շա­կի ապ­րան­քա­տե­սակ­ներ են բե­րում-տա­նում, հիմ­նա­կա­նում, հաս­կա­նա­լի է, տա­րանց­ման կամ ժա­մա­նա­կա­վոր ներ­մուծ­ման տես­քով: Արդ­յուն­քում կա ե­կամ­տա­յին նկա­տե­լի աճ: Բայց ե­թե այդ ըն­կե­րութ­յու­ններին հա­նենք, մնա­ցած ողջ տնտե­սութ­յան հա­մար կար­ձա­նագր­վի ի­րա­կան պատ­կե­րը` կա­տաստ­րո­ֆիկ ան­կում: Ա­հա սա է նի­կոլ­յան «տնտե­սա­կան հրաշ­քի» ի­րա­կան տես­քը, Ռու­սաս­տա­նին հայ­հո­յե­լով, Ռու­սաս­տա­նի հաշ­վին, բայց վեր­ջը հե­ռու չէ:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ



Շ Տ Ա Պ․ Uպшuվում է մինչև -1,-2 աuտիճшն ցուրտՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Հրապարակ»․ Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսելԿասրծում եմ, որ շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը. ԱԱԾ նախկին տնօրենՊուտինը բավականին կոշտ է եղել Նիկոլի հետ«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել«Ժողովուրդ». Կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարվածՊուտինն առաջարկել է Միշուստինին նոր կառավարության վարչապետի պաշտոնումԱրևը «հարձակվել» է Երկրի վրա՝ բարձրացնելով «ապոկալիպտիկ բռնկման» վտանգըՈւկրաինայի հրամանատարներն անհանգիստ պատրաստվում են ռուսական հարձակմանը Խարկովի վրա. The EconomistՀայտնի դարձավ, որ Բագրատ սրբազանն ամբողջ երթին քայլել է վնասված ոտքերովՈստիկանական մեքենան ճանապարհը բացել էլ, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ. փաստաբանՀայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. ՊապիկյանԲագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. Պուտին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода