Iravunk.com | «Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան
Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու «Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի» Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններ Վե՜րջ Նիկոլին. Տիգրան Ուրիխանյան Մոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքում ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ «Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտին Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան

«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան

Ներքաղաքական

Տավուշի ԵԿՄ կառույցի նախագահ Յուրա Հարությունյանը՝ մի քանի ԵԿՄ-ականների հետ ուղղակիորեն ահաբեկել է այն մարդկանց, որոնք փորձում էին ճանապարհ փակելով պաշտպանել իրենց գյուղը: Ընդ որում՝ այս մասին բարձրաձայնում է ոչ միայն մամուլը, այլեւ Կիրանցում հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք»-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, 1999-2018 թթ. ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի այրու` «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆԻ հետ:

Որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի, որ Տավուշի ԵԿՄ կառույցի նախագահը կարող է հրահանգել մեքենայով «ճզմել ժողովրդին», ինչպես ականատեսներն են պնդում:

Ճիշտն ասած, ես էլ եմ դա տեսել սոցցանցերում եւ, ինչպես ասում են, հիմա ոչինչից չեմ զարմանում։ Նախ` իմ շնորհակալությունն եմ հայտնում Տավուշի սահմանամերձ գյուղերի հզոր բնակիչներին եւ հատկապես Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեր հողի համար պայքարելու եւ հայի տեսակը չկորցնելու համար։ Անձամբ չեմ ճանաչում Տավուշի ԵԿՄ կառույցի ղեկավարին, նա նշանակվել է Սասունի կողմից։ Ես նրա գործողությունները չեմ կարող բացատրել, քանի որ «երկիր պահողը» իրավունք չունի հրահանգավորել մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա։

Գիտենք, որ մոր, քրոջ պես եք վերաբերվել ԵԿՄ-ին, բայց այսօր համատարած սոցցանցերում հարց են բարձրացնում՝ ի վերջո, այսօրվա Երկրապահը երկիր պահո՞ղ է, թե` երկիր հանձնող:

— Ես ԵԿՄ-ի հասցեին չեմ կարող ոչ մի վատ բան ասել, քանի որ ԵԿՄ-ն իմ օջախն է եւ, ինչպես դուք եք նշում, իսկապես ես ԵԿՄ-ին նայում եմ մոր, քրոջ աչքերով։ Շատ ԵԿՄ շարքային անդամներ այսօր կանգնած են սահմանին, եւ այդ տղաները հաստատ երկիր պահող են։ Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ ղեկավար կազմին, նրանց հետ շփում չունեմ, չեմ կարող ասել, թե նրանք ինչով են առաջնորդվում եւ ինչ հաճույք են ստանում նահանջ հրամանից։

Մի՞թե նույն կռված տղերքը չեն, մի՞թե սա այն նույն ԵԿՄ-ականները չեն, որոնք հող էին ազատագրում՝ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Ինչո՞ւ են այսօր ներդաշնակ՝ հողեր հանձնելու այս բացահայտ գործընթացի հետ:

Զորքը, առանց հրամանատարի, ո՛չ զորք է, եւ ո՛չ էլ` ուժ։ Այն երկրապահները, որոնց ճանաչել եմ ի սկզբանե, հիմա սահման են պահում եւ պայքարող ժողովրդի մեջ են, իսկ ով զբաղված է հող հանձնելով կամ ներգրավված է այդ գործընթացներում, եկել են այս իշխանության հետ եւ իրենց գործողություններով կատարում են իրենց տերերի հրամանը:

Տիկին Ամիրյան, ոմանք երազում էին, որ Երկրապահը լուծարվի, փաստորեն, դե ֆակտո հասա՞ն իրենց ուզածին:

— ԵԿՄ ներկայիս կառույցի հետ ես առնչություն չունեմ, թե ինչ է կատարվում ներքին խոհանոցում, ես տեղյակ չեմ, շփվում եմ սահմանին կանգնած ԵԿՄ անդամների հետ։ Ես ցավով եմ արձանագրում, որ ինձ անգամ նման հարց է տրվում։ Երկրապահը հզոր եւ պատմական կառույց է, ունեցել է Վազգեն Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նման հզոր առաջնորդներ, հայրենասեր երկրապահներ, ովքեր իրենց մեծ դերակատարումն են ունեցել երկրի պահպանման գործընթացում, եւ առաջնորդվել են միմիայն հայոց պետականությունը ամրապնդելու խնդրով։ Ավելին ասեմ` 2016թ. քառօրյա պատերազմի օրերին, ԵԿՄ-ն ցույց տվեց իր ուժը, երբ մեկ գիշերվա ընթացքում շուրջ 2000 կամավորներ մեկնեցին Արցախ, այնտեղ մնացին մինչեւ մայիսի վերջ, օգնեցին Արցախի ՊԲ-ին կահավորել նոր դիրքերը եւ ավարտից հետո նոր միայն վերադարձան։ 2016թ. մայիսին ԵԿՄ նախագահի հրամանով ԵԿՄ անդամներից ստեղծվեցին արագ արձագանքման գումարտակներ թշնամու նոր սպասվելիք հարձակումներին դիմակայելու համար։ Քանի կա Հայաստանի Հանրապետությունը` իր հարեւաններով, ԵԿՄ կառույցը չի կարող լուծարվել, քանի որ պատմության անիվը դեռ պտտվում է, քանի որ Արցախն առանց հայի չի կարող լինել։ ԵԿՄ ապիկար ղեկավարների գործողությունները չեն կարող ստվերել կազմակերպության պատմական հաղթանակները։ 

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Տավուշի սահմանապահ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին: Ո՞րն է ելքը, արդյոք անզեն գյուղացին, ճանապարհներ փակելով, կարողանալու է փրկել որդիների արյունով գծված սահմանը:

— Մենք թուրքերին տալու հող չունենք։ Հող տալով` խաղաղություն ձեռք չեն բերում, կզելով թուրքի դեմ` հարց չեն լուծում։ Այս օրհասական իրավիճակում բանակը պիտի կատարի իր Սահմանադրական պարտականություններն ու կանգնի ի պաշտպանություն անզեն գյուղացու ու երկրի։ Երկրապահն էլ, որպես բազում հաղթանակներ կռած կառույց, իր իրական դեմքը պիտի ցույց տա` հօգուտ ազգի։

Երկիրն օրհասական վիճակում է, մի կողմից հոխորտում է Ալիեւը, մյուս կողմից՝ Էրդողանը, իսկ նրանց ձայնակցում է ՀՀ իշխանությունը: Ըստ Ձեզ` ի՞նչ կասեր լուսահոգի գեներալը հին ու նոր ԵԿՄ-ականներին այսօր:

— Գեներալը դեռ շատ վաղուց դրա մասին ասել է. «Իսկ ինձի որ մեկը հարցնի հող կհանձնես, կասեմ` մորդ կտանես կհանձնես, էլա՞վ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու«Տեր ողորմեա'». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգումԿիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրումՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններՎե՜րջ Նիկոլին. Տիգրան ՈւրիխանյանՄոսկվան սպառնացել է պատասխան հարված հասցնել Բրիտանիային՝ ՌԴ տարածքի վրա բրիտանական հրթիռներով ուկրաինական հարձակումների դեպքումՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ. ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԳԸ«Իրավունք» թերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտինՄեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ ՍրբազանՀայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացելՄխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է.ՊառոլոՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըԻշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարությունԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՏարածքի տիրոջը ճնշել են, որ մեզ տեղ չտրամադրի ժողովրդավար Հայաստանում. Բագրատ ՍրբազանԻլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթինԽլված է պատիվը, գողացված՝ ուրախությունը. Բագրատ ՍրբազանԶԱՐՄԱՆՔԴժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասինՑուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան.NEWS.amԲԱՄԲԱՍԱՆՔՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱռաջիկայում Բաքվի հետ վերջնականապես կկարգավորենք կապերը Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա․ ՄիրզոյանՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱռջևում ոստիկանական զորքեր են, չտրվեք սադրանքների. Բագրատ ՍրբազանՄիանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի Երևան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода